Viernes, 2024-05-17, 4:40 AM





ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ  - IGLESIA APOSTOLICA ARMENIA
Inicio Registrarse Entrada
Le saludo, Visitante · RSS
pagina de inicio
Categorías de la sección
Noticias [228]
CONTENIDO
Calendario
«  Enero 2013  »
LuMaMiJuViSaDo
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
RELOJ
CONTADOR
Archivo de registros
 
Inicio » 2013 » Enero » 2 » Թեմական ներկայացուցչական ժողովը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
8:21 PM
Թեմական ներկայացուցչական ժողովը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Նոյեմբերի 1-3-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, գումարվեց Թեմական ներկայացուցչական չորրորդ ժողովը, որն անդրադարձավ եկեղեցական և ազգային կյանքում առկա մի շարք հարցերի ու խնդիրների:
Ժողովի աշխատանքներին մասնակցում էին Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունների ներկայացուցիչներ, Ամենայն Հայոց Կաթողիկոսության Հայաստանի և Սփյուռքի երեսուներկու թեմերի առաջնորդներ, Հայրապետական պատվիրակությունների ու թեմերի աշխարհական ներկայացուցիչներ և Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ:
Ժողովականները գոհունակությամբ ողջունեցին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությունը ժողովի նիստերին և այդ առիթով հղած ուղերձները:
Նոյեմբեր 1-ի նիստերին ժողովականները քննարկեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ու Հայ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների (Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքություններ) հետ հարաբերությունների մասին զեկույցը:
Երուսաղեմի Հայոց Պատրիարքության և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության մասին տեղեկություններ հաղորդեցին Երուսաղեմի պատրիարքական տեղապահ Տ. Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը և Կ. Պոլսի Աթոռի ներկայացուցիչ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Անդրադառնալով Երուսաղեմի Ս. Աթոռի կարևոր պատմական առաքելությանը Սրբոց Տեղյաց պահպանության գործում` ժողովականներն Աստծու զորակցությունը մաղթեցին Երուսաղեմի պատրիարքական տեղապահին` առաջիկա պատրիարքական ընտրությունների կազմակերպման գործում: Ժողովը նաև ընդգծեց Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության կարևոր դերակատարությունը Թուրքիայում հայության ազգային-եկեղեցական կյանքում: Մտահոգություն հայտնելով Պատրիարքության ներկայիս կացության և Կ.Պոլսո Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի առողջական վիճակի առնչությամբ, ժողովը որոշեց խնդրել Ամենայն Հայոց Կաթողիկոսին` թելադրել Կ.Պոլսի կրոնական ժողովին` կազմակերպելու պատրիարքական ընտրություններ` ի խնդիր Կ.Պոլսո Ս. Աթոռի զորացման և Թուրքիայի հայության պայծառության:
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով Հայոց Եկեղեցու միջոցառումների համադրման և կազմակերպման հանձնաժողովի նախագահ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը ժողովին ներկայացրեց միջոցառումների առաջարկները: Քննարկումների ընթացքում հանձնաժողովին հանձնարարվեց լրամշակել և կյանքի կոչել շուրջ երեք տասնյակ ծրագրեր, ինչպես օրինակ` միջեկեղեցական համաժողովներ և էկումենիկ աղոթքի արարողություններ Մայր Աթոռում և Քույր Եկեղեցիների հոգևոր կենտրոններում, Հայաստանում ժողովրդագրական աճին ուղղված միջոցառումներ, բազմալեզու հրատարակություններ:
Այս կապակցությամբ Թեմական ներկայացուցչական ժողովը հանուն Հայ Եկեղեցու բարձրաձայնեց պահանջը Թուրքիայի իշխանություններից վերանորոգելու հայոց խոնարհված եկեղեցիներն ու վանքերը և վերադարձնելու դրանք Հայ Եկեղեցուն և հայ ժողովրդին, իբրև իրավատիրոջ Թուրքիայի հայոց սրբավայրերի:
Նոյեմբերի 2-ի նիստերին Ամենայն Հայոց Կաթողիկոսության և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության կողմից ստեղծված Սրբադասման հանձնախմբի կատարած աշխատանքների մասին զեկույց ներկայացրեց հանձնախմբի համաատենապետ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը: Սրբազան Հայրն անդրադարձավ սրբադասման սկզբունքների, կանոնի և ծեսի մշակման հարցերին, մասնավորապես Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման խնդրին: Ժողովականները, ողջունելով հանձնաժողովի ցարդ կատարած ուսումնասիրությունները, քննարկումների ընթացքում ներկայացրեցին իրենց առաջարկները և հորդորեցին շարունակել հանձնաժողովի գործունեությունը` հրատապ նկատելով Ցեղասպանության անմեղ զոհերի սրբադասումը:
Թեմերում 2009 թ. թեմական ներկայացուցչական ժողովի կողմից ընդունված թեմական կանոնադրության ուղենիշի որդեգրման վերաբերյալ զեկույցով հանդես եկավ Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Քննարկումների ընթացքում վերահաստատվեց կանոնական և միասնական սկզբունքների վրա եկեղեցական կյանքի կազմակերպման անհրաժեշտությունը և, նկատի ունենալով, որ որոշ թեմեր դեռ ի վիճակի չեն եղել ուղենիշին համապատասխանեցնել կանոնադրությունները, որոշվեց մեկ տարով երկարացնել ուղենիշի հոդվածները թեմական կանոնադրություններում ներդնելու ժամկետը:
Նոյեմբերի 3-ի նիստին անդրադառնալով Հայ Եկեղեցու Սահմանադրության ամբողջացման խնդրին` ժողովը թելադրեց նախորդիվ ստեղծված հանձնաժողովին` հետամուտ լինելու Սահմանադրության մեջ ներառնվելիք մնացյալ` Ազգային եկեղեցական ժողովի, Գերագույն հոգևոր խորհրդի, Եպիսկոպոսաց ժողովի և Թեմական ներկայացուցչական ժողովի գլուխների մշակմանը: Թեմական ներկայացուցչական ժողովի առնչությամբ ժողովականները քննարկումների արդյունքում որոշեցին այն վերանվանել Հայ Եկեղեցու Եկեղեցական ներկայացուցչական ժողով, ինչպես նաև սահմանեցին ժողովի պատգամավորների կազմը` 1/3 հոգևորական և 2/3 աշխարհական հարաբերակցության սկզբունքով:
Ժողովին Սիրիայում ստեղծված կացության և սիրիահայ համայնքի վիճակի մասին զեկուցեց Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը: Այս առնչությամբ ժողովը մտահոգություն արտահայտեց Սիրիայում շարունակվող հակամարտության և ժողովրդի կրած կորուստների կապակցությամբ` իր զորակցությունը հայտնելով Սիրիայի հայ համայնքին: Գոհունակություն արտահայտվեց սիրիահայությանը և Սիրիայում ազգային-եկեղեցական կառույցներին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու և հայրենի իշխանությունների կողմից ցուցաբերված օգնության համար, բայցև կոչ արվեց թեմերին և ազգային հաստատություններին շարունակելու իրենց զորակցությունը բերել հայ համայնքին` առկա կարիքները հոգալու և կրած կորուստները լրացնելու համար:
Ժողովն ավարտվեց Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ ու գնահատանքի խոսքով: Նորին Սրբությունը շնորհակալություն հայտնեց ժողովի մասնակիցներին կատարված նախանձախնդիր աշխատանքի համար` վստահություն հայտնելով, որ առնված որոշումները պիտի ծառայեն մեր ժողովրդի ազգային-եկեղեցական կյանքի զորացմանը և Հայոց Եկեղեցու առաքելության արդյունավոր իրագործմանը:







Մայր Աթոռ Ս. Էջմիածին                                   
Տեղեկատվական համակարգ                                                          
տնօրեն` Տ. Վահրամ քահանա Մելիքյան






Categoría: Noticias | Visiones: 276 | Ha añadido: termashtots | Tags: Թեմական ներկայացուցչական ժողովը Մայ | Ranking: 0.0/0
Total de comentarios: 0
Copyright MyCorp © 2024
Formulario de entrada
Búsqueda
Titulos
20-րդ միջազգային էկումենիկ կոնֆերանսը Իտալիայի Բոզե վանական համալիրում
El renacimiento del monasterio de Tatev
Exposición en Venecia del primer libro publicado en armenio
Hace un tiempo
La gran abstinencia o Medz Bak. Por Sergio Kniasian
Porque las iglesias cristianas celebran en diferentes fechas el navidad
«Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոս և հայրապետական շքանշան` ազգային բարերար Նազար Նազարյանին
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթ
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Դիակոնիայի ուսուցում» թեմայով համաժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի Օլիմպիադայի հանրապետական փուլը` Մայր Աթոռում
«Սուրբ Էջմիածինը կրոնական տուրիզմի և մշակութային ուղիների խաչմերուկում» թեմայով քննարկում Մայր Աթոռում
«Վանական կյանքը Հայ Եկեղեցում» խորագրով սիմպոզիում Զալցբուրգում
Աղոթքը կյանք է
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Նիս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցով կմեկնի Ֆրանսիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արցախ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Իտալիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 1
Hacer un sitio web gratis con uCoz