Viernes, 2024-05-17, 8:12 AM





ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ  - IGLESIA APOSTOLICA ARMENIA
Inicio Registrarse Entrada
Le saludo, Visitante · RSS
pagina de inicio
Categorías de la sección
Noticias [228]
CONTENIDO
Calendario
«  Enero 2013  »
LuMaMiJuViSaDo
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
RELOJ
CONTADOR
Archivo de registros
 
Inicio » 2013 » Enero » 25 » Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը` Ավստրալիայի և Նոր Զելանդիայի թեմի առաջնորդ
9:51 PM
Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը` Ավստրալիայի և Նոր Զելանդիայի թեմի առաջնորդ

Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը`
 Ավստրալիայի և Նոր Զելանդիայի թեմի առաջնորդ



Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Գերաշնորհ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը, ազատվելով Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակի պարտականություններից, 2013 թվականի հունվարի 1-ից նշանակվել է Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ:

 Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյան
       (կենսագրական)


Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը (ավազանի անունը` Վրեժ) ծնվել է 1952 թ. Հալեպում:
1959-1964 թթ. սովորել է Բեյրութի Վահան Թեքեյանի անվան տարրական դպրոցում, 1964-1967 թթ.` Բեյրութի Հովակիմյան-Մանուկյանի անվան միջնակարգ դպրոցում:
1967թ. ընդունվել է Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարան և ավարտել 1973 թ.: Նույն` 1973 թ. Գևորգյան ճեմարանում պաշտպանել է ավարտաճառ «Մխիթար Գոշ. Մեկնություն Երեմիա մարգարեի» թեմայով:
Այնուհետև 1973 թ. Ս. Էջմիածնում` ձեռամբ Տ. Հուսիկ արքեպիկոպոս Սանթուրյանի, ձեռնադրվել է սարկավագ, իսկ 1975 թ. Լոնդոնի Ս. Սարգիս եկեղեցում ստացել է քահանայական ձեռնադրություն` ձեռամբ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի:
1973-1974 թթ. աշխատել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնում` որպես կաթողիկոսարանի քարտուղար:
1974-1975 թթ. սովորել է Քենթերբերի Ս. Օգոստինոսի դպրոցում` Հովվական աստվածաբանություն, 1975-1978թթ.` Լոնդոնի Քինգս քոլեջում` ստանալով Պսակավոր աստվածաբանության (BD) աստիճան:
1978-1979 թթ. սովորել է Շոտլանդիայի Ս. Անդրյուսի անվան դպրոցում: 1979-1981 թթ եղել է Լոնդոնի Ս. Պետրոս եկեղեցու հոգևոր հովիվ, իսկ 1981-1986 թթ. պաշտոնավարել որպես Գևորգյան Հոգևոր ճեմարանի փոխտեսուչ, Նոր Կտակարանի և Ընդհանուր եկեղեցու պատմության դասախոս:
1983 թ. «Վանական շարժման սկզբնավորությունը Հայաստանում» թեմայով պաշտպանել է վարդապետական թեզ և Օշականում ստացել վարդապետական գավազան` ձեռամբ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի:
1986 թ. «Ս. Բարսեղ Կեսարացու կանոնները» թեմայով պաշտպանել է ծայրագույն վարդապետության թեզ և նույն թվականին` ձեռամբ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի, Օշականում ստացել գավազան:
1986-1988 թթ. Գարեգին Ա երջանկահիշատակ Կաթողիկոսի տնօրինությամբ նշանակվել է ԱՄՆ հայոց Արևելյան թեմի առաջնորդական փոխանորդ,1988-1991թթ.` Նյու Ջերսիի Ս. Ստեփաննոս եկեղեցու հոգևոր հովիվ, իսկ 1991-1995թթ` կրկին ԱՄՆ Հայոց արևելյան թեմի առաջնորդական փոխանորդ:
1992 թ. ընդունվել է Կոլումբիայի համալսարան և Պատմության մագիստրոսի (MA) աստիճանով ավարտել 1993 թ:
1995-1999 թթ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ ստանձնել է Գևորգյան Հոգևոր ճեմարանի տեսչի պաշտոնը, դասավանդել որպես Նոր Կտակարանի դասախոս:
2000-2002 թթ. եղել է Դալլասի Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ, իսկ 2002-2007 թթ` Ֆիլադելֆիայի Ս.Սահակ և Ս. Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ: 2002-2010 թթ. նաև պաշտոնավարել է որպես ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդական փոխանորդ, այնուհետև 2010թ. նշանակվել Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակ:
2011 թ. նոյեմբերի 6-ին ձեռամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ստացել է եպիսկոպոսական օծում և ձեռնադրություն:


Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ
տնօրեն` Տ. Վահրամ քահանա Մելիքյան






Categoría: Noticias | Visiones: 321 | Ha añadido: termashtots | Tags: Ավ, Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը | Ranking: 0.0/0
Total de comentarios: 0
Copyright MyCorp © 2024
Formulario de entrada
Búsqueda
Titulos
20-րդ միջազգային էկումենիկ կոնֆերանսը Իտալիայի Բոզե վանական համալիրում
El renacimiento del monasterio de Tatev
Exposición en Venecia del primer libro publicado en armenio
Hace un tiempo
La gran abstinencia o Medz Bak. Por Sergio Kniasian
Porque las iglesias cristianas celebran en diferentes fechas el navidad
«Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոս և հայրապետական շքանշան` ազգային բարերար Նազար Նազարյանին
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթ
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Դիակոնիայի ուսուցում» թեմայով համաժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի Օլիմպիադայի հանրապետական փուլը` Մայր Աթոռում
«Սուրբ Էջմիածինը կրոնական տուրիզմի և մշակութային ուղիների խաչմերուկում» թեմայով քննարկում Մայր Աթոռում
«Վանական կյանքը Հայ Եկեղեցում» խորագրով սիմպոզիում Զալցբուրգում
Աղոթքը կյանք է
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Նիս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցով կմեկնի Ֆրանսիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արցախ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Իտալիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 1
Hacer un sitio web gratis con uCoz