Չորս մոմեր այրվում էին դանդաղ: Լռություն էր և լսվում էր նրանց զրույցը: Առաջինն ասաց. - Ես խաղաղությունն եմ, մարդիկ չեն հասցնում ինձ պահել, կհանգչեմ, - ասաց և թուլացրեց կրակը ու մարեց: Երկրորդն ասաց. - Ես հավատն եմ, ավելորդ եմ, մարդիկ չեն ուզում իմանալ իմ մասին, իմաստ չունի վառված մնալ:Երբ ավարտեց խոսքը, փչեց թույլ զեփյուռը և հանգցրեց նրան: Երրորդ մոմը արտահայտվեց տխուր. - Ես սերն եմ: Էլ ուժ չունե մ, մարդիկ չեն հավատում իմ կարևորությանը. մոռանում են նույնիսկ իրենց սիրելիներին,-ասաց և անմիջապես հանգավ: Այդ պահին ներս մտավ մի երեխա, տեսավ երեք մոմորը հանգած: - Ի՞նչ է սա, դուք պետք է մինչև վերջ վառվեք,-ասաց ու սկսեց լացել:Այդ ժամանակ խոսեց չորրորդ մոմը. - Քանի դեռ ես կրակ ունեմ,կվառենք մյուս մոմերը: Ես հույսն եմ: Եւ փայլող աչքերով երեխան հույսի մոմով վառեց մյուսները:
|