|
|
|
|
Inicio » 2012 » Marzo » 11 » Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արթուր Չիլինգարովին
10:40 PM Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արթուր Չիլինգարովին |
Մարտի 10-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի թեմական խորհրդի ատենապետ, ՌԴ Դաշնային Ժողովի Դաշնության Խորհրդի անդամ Արթուր Չիլինգարովին: Ողջունելով տիար Չիլինգարովի այցը Հայաստան և Մայր Աթոռ Ս. Էջմիածին` Ամենայն Հայոց Հայրապետն իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց հայտնի գիտնականին ու քաղաքական գործչին` ընդգծելով, որ Հայոց Եկեղեցին բարձր է գնահատում նրա օգտաշատ ծառայությունն ազգային-եկեղեցական կյանքում: Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռուսաստանի հայոց թեմի թեմական խորհրդի ատենապետը գոհունակությամբ հաստատեցին, որ ավարտին է մոտենում Մոսկվայում կառուցվող առաջնորդանիստ եկեղեցու և հսկայական եկեղեցական համալիրի շինարարությունը, որի բացումը ծրագրվում է տարեվերջին: Զրուցակիցները վստահություն հայտնեցին, որ երկար սպասված համալիրի բացումը մեծ նշանակություն կունենա Ռուսաստանի հայ համայնքի կյանքում: Հանդիպմանը քննարկվեցին նաև Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու առջև ծառացած զանազան մարտահրավերներ ու խնդիրներ: Մասնավոր անդրադարձ կատարվեց Հայոց Եկեղեցու կարևոր դերակատարությանը Սփյուռքում հայորդիների ազգային ինքնության պահպանության գործում:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական Համակարգ տնօրեն` Տ. Վահրամ քահանա Մելիքյան
|
Categoría: Noticias |
Visiones: 241 |
Ha añadido: termashtots
| Ranking: 0.0/0 |
|
|
Copyright MyCorp © 2025 |
|
|
|