|
|
|
|
Inicio » 2012 » Marzo » 11 » Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց տիար Կեյդզի Իդեին
10:33 PM Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց տիար Կեյդզի Իդեին |
Մարտի 9-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ճապոնիայի լիազոր նախարար, Ռուսաստանի Դաշնությունում Ճապոնիայի դեսպանատան առաքելության ղեկավարի տեղակալ Կեյդզի Իդեին: Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ Հայաստանի և Ճապոնիայի միջև զարգացող համագործակցությանը տարբեր ոլորտներում: Իր խոսքում Նորին Սրբությունը ի դեմս նախարարի նաև երախտագիտություն հայտնեց Ճապոնիայի իշխանություններին և ժողովրդին` Հայաստանին ցուցաբերվող կարևոր աջակցության համար: Հանդիպմանը Ճապոնիայի լիազոր նախարարը Նորին Սրբությանը փոխանցեց Ճապոնիայի իշխանությունների և ժողովրդի շնորհակալությունը` անցյալ տարի Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի օրերին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու և հայ ժողովրդի ցուցաբերած սրտակցության և զորակցության համար: Նախարարն Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց նաև Ճապոնիայում կյանքի բնականոն ընթացքի վերականգնման և ողբերգության պատճառած վնասների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող աշխատանքերը և ներկայիս իրավիճակը:Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական Համակարգ տնօրեն` Տ. Վահրամ քահանա Մելիքյան
|
Categoría: Noticias |
Visiones: 241 |
Ha añadido: termashtots
| Ranking: 0.0/0 |
|
|
Copyright MyCorp © 2025 |
|
|
|