Հուլիսի 7-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը` Վարդավառը, որը նաև Հովհաննավանքի (Արագածոտնի թեմ) ուխտի օրն է: Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի ավանդատուն-թանգարանից դուրս կբերվի և Հովհաննավանք կտարվի Սբ Հովհաննես Մկրտչի մասունքը: Պատարագի սրբազան արարողության ընթացքում հավատացյալները հնարավորություն կունենան համբուրելու սրբազան մասունքը և ստանալու սրբի օրհնությունը:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական համակարգ տնօրեն` Տ. Վահրամ քահանա Մելիքյան