Viernes, 2024-05-17, 8:12 AM





ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ  - IGLESIA APOSTOLICA ARMENIA
Inicio Registrarse Entrada
Le saludo, Visitante · RSS
pagina de inicio
Categorías de la sección
Noticias [228]
CONTENIDO
Calendario
«  Noviembre 2012  »
LuMaMiJuViSaDo
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
RELOJ
CONTADOR
Archivo de registros
 
Inicio » 2012 » Noviembre » 09

Սեպտեմբերի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հյուսիսային Իրաքից Հայաստան ժամանած աշխարհի եզդիների հոգևոր բարձրագույն առաջնորդ Միրե-Միրա Թախսին Բեգի գլխավորած պատվիրակությանը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեց աշխարհի եզդիների հոգևոր առաջնորդի այցը Հայաստան և Մայր Աթոռ Ս. Էջմիածին` ի դեմս եզդիների հոգևոր առաջնորդի շնորհավորելով հայաստանաբնակ եզդիներին` սեպտեմբերի 29-ին Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում սրբատեղիի օրհնության առիթով: Իր խոսքում Նորին Սրբությունը ուրախությամբ անդրադարձավ երկու ժողովուրդների միջև ձևավորված եղբայրական հարաբերություններին` նշելով նաև, որ եզդի ժողովրդի զավակները լիիրավ ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 288 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-11-09


Սեպտեմբերի 22-ին Սիդնեյում սրտի կաթվածից 66 տարեկան հասակում վախճանվեց Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Աղան Արքեպիսկոպոս Պալիոզյանը:
Հոկտեմբերի 3-ին Սիդնեյի Ս. Հարություն եկեղեցում կկատարվի եկեղեցու կարգը: Հոկտեմբերի 4-ին, հընթացս Սբ. Պատարագի, կկատարվի բազմավաստակ հանգուցյալ Սրբազանի վերջին օծումը, ապա հուղարկավորության արարողությունը:
Արարողությունները կնախա•ահի Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Վանական խորհրդի նախագահ և Հրատարակչական բաժնի ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 241 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-11-09 | Comentarios (0)


Սույն թվականի սեպտեմբերի 22-ին Գողարքունյաց թեմի Ծովինար համայնքի հավատացյալ ժողովրդի կյանքում կատարվեց վաղուց սպասվածը՝ օծվեց համայնքի Ս. Աստվածածին եկեղեցին: Եկեղեցին կառուցվել էր 1900 թ. Մշից ներգաղթած ժողովրդի կողմից: Խորհրդային տարիներին այն վերածվել էր թունաքիմիկատների պահեստի, որի հետևանքով անհնարին էր դառնում եկեղեցում երկար գտնվելը: Այս տարվա ընթացքում եկեղեցին հիմնովին վերակառուցվեց նույն ոճով ՝ վերականգնման կանոնների համաձայն:
Եկեղեցու օծումը կատարեց թեմակալ առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը: Հավարտ արարողության եկեղեցու բարերար, ՀՀ ԱԺ պատգամավոր տիար Հակոբ Հակոբյանին Սրբազան Հայրը փախանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 421 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-11-09


Սեպտեմբերի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնա-Անհալթ երկրամասի Մշակույթի և կրթության նախարար Շտեֆան Դորգելոհի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանի: Հանդիպմանը ներկա էր նաև Գերմանիայի հայոց թեմի փոխառաջնորդ Տ. Սերովբե վարդապետ Իսախանյանը:
Հանդիպման սկզբում մշակույթի փոխնախարարը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց հայ-գերմանական մշակութային կապերն ու համագործակցությունը, ինչպես նաև տեղեկացրեց, որ այս ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 286 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-11-09


Սեպտեմբերի 23-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եգիպտոսի Արաբական Հանրապետության մի խումբ մտավորականների և թերթերի գլխավոր խմբագրերի` ուղեկցությամբ Եգիպտոսի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Արմեն Մազլումյանի:
Հանդիպման սկզբում պրն. Մազլումյանը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց խմբի անդամների Հայաստան այցի նպատակը, որով բարեկամ երկրի մտավորականությունն առիթ է ունենում մոտիկից ծանոթանալու հայկական մշակույթին և ազգային-հոգևոր արժեքներին:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրերին ներկայացրեց համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի խորհուրդը և պատմությունը: Անդրադառնալով Հայոց Եկեղեցու կարևոր դերակատարությանը հայ ժողովրդի կյանքում` Վեհափառ Հայրապետը տեղեկացրեց, որ փորձություններով ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 223 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-11-09


Սեպտեմբերի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայ օգնության ֆոնդի անդամներին` ուղեկցությամբ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի:
Հանդիպման սկզբում Խաժակ Սրբազանը, շնորհակալություն հայտնելով Ամենայն Հայոց Հայրապետին ընդունելության համար, Նորին Սրբությանը ներկայացրեց ՀՕՖ-ի կողմից առաջիկայում իրականացվելիք ծրագրերը: Սրբազան Հայրը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 22-ի ժողովում կազմակերպության ներկայացուցիչները որոշում են կայացրել` շարունակել ակտիվ կերպով ծրագրեր իրականացնել Հայրենիքում` այսուհետև մասնավոր ուշադրություն դարձնելով դաստիարակչական ծրագրերին, կարիքավորների օժանդակության հարցերին և երկրի տնտեսության զարգացմանն ուղղված ձեռնարկներին:
Ողջունելով ՀՕՖ-ի անդամների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինª Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայրապետական ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 314 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-11-09


Սեպտեմբերի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քրիստոնեական Միասնության Պապական խորհրդի նախագահ Նորին Սրբազնություն կարդինալ Կուրտ Կոխինª ուղեկցությամբ Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի:
Ողջունելով կարդինալ Կոխի ներկայությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնումª Ամենայն Հայոց Հայրապետը բարձր գնահատեց Հայ Առաքելական և Կաթոլիկ Եկեղեցիների միջև առկա եղբայրական հարաբերություններն ու համագործակցության ոգին: Նորին Սրբությունը նշեց, որ նման այցելությունները ոչ միայն ուրախություն են բերում հայ ժողովրդի զավակներին, այլև զորացնում նրանց հավատքը, քանի որ հավատացյալ հայորդիներն ականատես են լինում սիրո այն ջերմ մթնոլորտին, որ առկա է երկու Եկեղեցիների միջև:
Իր հերթին կարդինալ Կոխը շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին Հայաստան այցելելու հրավերի և ջերմ բարեմաղթանքների համարª ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 287 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-11-09


Սեպտեմբերի 22-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանեց Քրիստոնեական Միասնության պապական խորհրդի նախագահ Նորին Սրբազնություն կարդինալ Կուրտ Կոխը: Կարդինալին ուղեկցող պատվիրակության կազմում են Անդրկովկասում պապական նվիրակ Մարեկ արքեպիսկոպոս Սոլչինսկին, Քրիստոնեության Միասնության Աջակցության պապական խորհրդի քարտուղար Հայր Գաբրիել Քուիկը և պապական նվիրակի օգնական Հայր Մանա Ժոզեֆ Մարամերեդդին:
«Զվարթնոց» օդանավակայանում պատվիրակությանը դիմավորեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիկոպոս Մանուկյանը և ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 258 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-11-09



Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հայրական սիրով Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում հայրենաբնակ և աշխարհասփյուռ մեր զավակներին Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթով:
Անկախության հռչակմամբ մեր ժողովուրդն ընտրեց ազատ ապրելու և բարեշեն իր կյանքը կառուցելու դժվարին, բայց և արժանապատիվ ճանապարհը: Անկախության պատմությունը նորագույն մեր տարեգրության հրաշապատումն է` հյուսված մեր ժողովրդի արիասիրտ զավակների հավատքով ու տեսիլքով: Անկախությունը Աստծո պարգևն է ի դիմաց այն զրկանքների ու կորուստների, որոնք մենք կրեցինք Ցեղասպանության և խորհրդային աստվածամերժության հալածանքների տարիներին:
Այսօր մենք գոհություն և փառք ենք մատուցում Աստծուն, որ անկախության քսանմեկ ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 250 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-11-09


Սեպտեմբերի 20-ին Հայաստան ժամանեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը` Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով:
Օդանավակայանում Արամ Ա Կաթողիկոսին դիմավորեցին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Մայր Աթոռի հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, փոխդիվանապետ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանը, Տ. Անդրանիկ աբեղա Գևորգյանը, Տ. Սամվել աբեղա Մխիթարյանը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Արամ Ա Կաթողիկոսին դիմավորեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ապա Մայր Տաճարում կատարվեց միասնական գոհաբանական աղոթք: ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 259 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-11-09


Սեպտեմբերի 19-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցավ Մայր Աթոռի Միջեկեղեցական-աստվածաբանական խորհրդի նիստ: Ժողովի ընթացքում քննության առնվեցին Մայր Աթոռի միջեկեղեցական և միջկրոնական հարաբերություններին վերաբերող հարցեր:
Անդրադառնալով վերջին օրերին միջազգային հանրության կյանքն ալեկոծած «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմին` խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ.
«Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին խստորեն դատապարտում է ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 219 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-11-09

Copyright MyCorp © 2024
Formulario de entrada
Búsqueda
Titulos
20-րդ միջազգային էկումենիկ կոնֆերանսը Իտալիայի Բոզե վանական համալիրում
El renacimiento del monasterio de Tatev
Exposición en Venecia del primer libro publicado en armenio
Hace un tiempo
La gran abstinencia o Medz Bak. Por Sergio Kniasian
Porque las iglesias cristianas celebran en diferentes fechas el navidad
«Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոս և հայրապետական շքանշան` ազգային բարերար Նազար Նազարյանին
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթ
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Դիակոնիայի ուսուցում» թեմայով համաժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի Օլիմպիադայի հանրապետական փուլը` Մայր Աթոռում
«Սուրբ Էջմիածինը կրոնական տուրիզմի և մշակութային ուղիների խաչմերուկում» թեմայով քննարկում Մայր Աթոռում
«Վանական կյանքը Հայ Եկեղեցում» խորագրով սիմպոզիում Զալցբուրգում
Աղոթքը կյանք է
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Նիս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցով կմեկնի Ֆրանսիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արցախ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Իտալիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 1
Hacer un sitio web gratis con uCoz