Viernes, 2024-05-17, 7:43 AM





ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ  - IGLESIA APOSTOLICA ARMENIA
Inicio Registrarse Entrada
Le saludo, Visitante · RSS
pagina de inicio
Categorías de la sección
Noticias [228]
CONTENIDO
Calendario
«  Noviembre 2012  »
LuMaMiJuViSaDo
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
RELOJ
CONTADOR
Archivo de registros
 
Inicio » 2012 » Noviembre » 27

Հոկտեմբերի 14-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայ-իտալական խորհրդարանական բարեկամության խմբին:
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն ուրախությամբ արձանագրեց, որ Հայաստանի և Իտալիայի իշխանությունների միջև հարաբերությունները գնալով ավելի են զարգանում` համահունչ դարերի ընթացքում երկու երկրների միջև եղած բարեկամությանը: Անդրադառնալով Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցիների հարաբերություններին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ դրանք բարձր մակարդակի վրա են գտնվում և աչքի են ընկնում առանձնակի ջերմությամբ: Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ երկու Եկեղեցիների եղբայրական հարաբերություններն արտահայտվում են ինչպես հովվապետերի, այնպես էլ բարձրաստիճան հոգևորականների փոխայցելություններով: Նորին Սրբությունը գոհունակությամբ նշեց նաև, որ Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու առակցությամբ Հայ Եկեղեցու մի շարք սպասավորներ իրենց կրթությունն են շարունակում Եվրոպայի և Ամերիկայի բարձրագույն ուսումնական հաստատություններում` մասնագիտանալով աստվածաբանական ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 252 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-11-27


Հոկտեմբերի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար, ՀՀ և ՌԴ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաքսիմ Սոկոլովին` ուղեկցությամբ ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանի:
Հանդիպմանը ՀՀ և ՌԴ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահն ուրախություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ հանդիպման առիթով` տեղեկացնելով անցած օրերի ընթացքում հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքների մասին:
Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետը գոհունակություն հայտնեց երկու երկրների պատվիրակությունների արդյունավետ համագործակցության առիթով` ընդգծելով, որ այն համահունչ է երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը և եղբայրական ոգուն: Նորին Սրբությունը ողջունեց Հայաստանի և Ռուսաստանի տնտեսական գործակցության շրջանակներում իրականացվող համատեղ ծրագրերը` ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 244 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-11-27


Հունաստանում պաշտոնական այցով գտնվող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը և Հունահայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Խորեն աբեղա Առաքելյանը հոկտեմբերի 10-ին այցելեցին Հույն Ուղղափառ Եկեղեցու Սինոդ, ուր հանդիպում ունեցան Սինոդի ընդհանուր քարտուղար Գաբրիել եպիսկոպոսի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու Եկեղեցիների հարաբերությունների զարգացմանը և փոխգործակցության խորացմանն առնչվող մի շարք հարցեր, խաղաղության պահպանությանն ուղղված համատեղ գործակցության և հոգևոր-կրթական հաստատությունների սաների փոխանակման ծրագրեր:
Նույն օրը Հովակիմ ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 220 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-11-27


Հոկտեմբերի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի (Ռուսաստանի Դաշնություն) միջտարածաշրջանային համագործակցության, ազգային քաղաքականության և կրոնական կազմակերպությունների հետ կապերի բաժնի ղեկավար Յուրի Արտյուխին: Ողջունելով հյուրին` Նորին Սրբությունը նշեց, որ նման այցերը համայն հայության հոգևոր կենտրոն հնարավորություն են ընձեռում լավագույնս ճանաչելու Հայոց Եկեղեցին և նրա հոգևոր արժեքները: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ ընդգծեց, որ երկու երկրների միջև հարաբերությունները ջերմ են ինչպես պետական, այնպես էլ հոգևոր մակարդակում: Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանյայց Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների ջերմ հարաբերություններին, ինչպես նաև ՌԴ-ում հայ համայնքի և ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 250 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-11-27


Հոկտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը տեղեկացավ Երուսաղեմի պատրիարքական փոխանորդ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանից, որ Երուսաղեմում երկարատև հիվանդությունից հետո կյանքի 93-րդ տարում ի Տեր ննջեց Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Գերագույն հոգևոր խորհուրդը և Հայ Եկեղեցու ողջ եկեղեցական դասը սգում են բազմավաստակ Պատրիարք Սրբազան Հոր մահը` աղոթելով, որ Տերը Սուրբ Հոգու մխիթարությունը պարգևի հավատավոր մեր ժողովրդին և Իր խնամքի և օրհնության ներքո պահի Երուսաղեմի Հայոց Պատրիարքական Աթոռը և նրա զինվորյալ միաբանությունը:
Ամենապատիվ Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը ծնվել է 1919 թ. փետրվարի 16-ին, Բաղդադի հյուսիսում (Իրաք)` Բագուբա քաղաքի մոտ գտնվող փախստականների ճամբարում: Բաղդադի Սրբոց Թարգմանչաց հայկական դպրոցում նախակրթական ուսումն ավարտելուց հետո ընդունվել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի Սրբոց Հակոբյանց ժառանգավորաց վարժարան:
1936 թ. օգոստոսի 2-ին սարկավագ է ձեռնադրվել ձեռամբ երջանկահիշատակ Պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Գուշակյանի:
1939 թ. հուլիսի 23-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա` ստանալով Թորգոմ անունը:
1939-46 թթ. Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանում տարբեր պաշտոններ է վարել. աշխատել է Պատրիարքարանի «Սիոն» ամսագրի խմբագրությունում, ինչպես նաև եղել է ճեմարանի փոխտեսուչ:

... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 225 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-11-27


Հոկտեմբերի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լենինգրադի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոյի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի և Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանի:
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն ուրախություն հայտնեց, որ երկու երկրների հարաբերությունները զարգանում են նաև մարզային մակարդակի վրա` գոհունակությամբ հաստատելով Արագածոտնի և Լենինգրադի մարզերի միջև առկա բարեկամությունը և ակտիվ համագործակցությունը: Նորին Սրբությունը նշեց, որ նման գործակցության շնորհիվ պահպանվում են այն բարի ավանդույթները, որ դարեր շարունակ ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 255 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-11-27


Հոկտեմբերի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սլովակիայի Գերագույն դատարանի նախագահ Շտեֆան Հարաբինի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի, ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի և Սլովակիայի հայ համայնքի նախագահ Աշոտ Գրիգորյանի:
Ողջունելով հյուրերին` Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց երկու երկրների դատական կառույցների միջև ձևավորած սերտ համագործակցության համար: Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետը իր գնահատանքն ու օրհնությունը փոխանցեց Սլովակիայի իշխանություններին` Սլովակիայում ապրող հայորդիների նկատմամբ դրսևորած բարիացակամ վերաբերմունքի համար: Վեհափառ Հայրապետը նաև ողջունեց Սլովակիայի իշխանությունների ցուցաբերած զորակցությունը հայ ժողովրդին և նրա վճռական կեցվածքը Հայոց ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 247 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-11-27


Հոկտեմբերի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի ունեցավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շքանշանների հանձնման արարողություն: Հայրենիքին, Եկեղեցուն և ժողովրդին մատուցած ծառայությունների և վաստակի համար Հայ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշաններ շնորհվեցին Սաբիր Ստեփանյանին և Մանուկ Վարդանյանին:
Արարողության ընթացքում մեծարյալների կյանքին և ազգօգուտ գործունեությանն անդրադարձան ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Ընդերքի տրամադրման գործակալության պետ Կորյուն Հակոբյանը և դոկտոր-պրոֆեսոր Աղավարդ Խաչատրյանը:
Այնուհետև «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո բերվեցին Հայրապետական սրբատառ կոնդակները, որոնք ընթերցեցին Մայր Աթոռի միաբաններ ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 302 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-11-27


Հոկտեմբերի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Համաշխարհային ժառանգության քաղաքներ» կազմակերպության տնօրենների խորհրդի անդամներին` ուղեկցությամբ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի:
Հանդիպմանը կազմակերպության նախագահ, Բիմսթերի (Նիդերլանդներ) քաղաքապետ Հարրի Բրինքմանը Նորին Սրբության ներկայացրեց կազմակերպության կողմից կատարվող աշխատանքները, ինչպես նաև ուրախություն հայտնեց Էջմիածին քաղաքի տոնի օրը Հայաստանում գտնվելու առիթով:
Ողջունելով կազմակերպության տնօրենների ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 311 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-11-27


Հոկտեմբերի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վաղարշապատում մասնակցեց քաղաքի տոնի առիթով հրավիրված «Համաշխարհային ժառանգության քաղաքներ» կազմակերպության տնօրենների խորհրդի նիստի բացմանը և հայրապետական իր պատգամը, օրհնությունն ու շնորհավորանքները բերեց ներկաներին:
«Այսօր ուրախություն ենք ապրում ամենքս, քանզի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնով պսակյալ մեր օրհնյալ քաղաքի տարեդարձն ենք տոնում: Նվիրական են հիշատակները պատմական այս քաղաքի: Այստեղ է երկնի վերին խորաններից հրաշափառ կերպով իջել հարուցյալ մեր Տերը` Հիսուս Քրիստոս, և Սուրբ Գրիգոր Լուսավորիչն այս վայրում է ունեցել իր լուսեղեն տեսիլքը: Այստեղ է մեր ժողովուրդը դիմավորել հայոց աստվածատուր գրերը իր մտքի հիասքանչ հանճարով երկնած` Հայաստան վերադարձող Սուրբ ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 232 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-11-27


Հոկտեմբերի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Բուենոս Այրեսի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության տիկնանց միության անդամներին` ուղեկցությամբ ՀԲԸՄ պատվավոր անդամ Հարություն Սարաֆյանի:
Հանդիպմանը պրն. Սարաֆյանը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց միության գործունեությունը և Արգենտինայի հայոց թեմին միության անդամների կողմից ցուցաբերվող զորակցությունը:
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը արգենտինահայ համայնքի ներկայացուցիչներին բարի գալուստ մաղթեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Անդրադառնալով Արգենտինայի հայոց թեմին և համայնքին` Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ ընդգծեց, որ ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 290 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-11-27


Հոկտեմբերի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սիրիայի Արաբական Հանրապետության Հայ Բարեգործական Ընդհանուր Միության անդամներին և Հալեպի Կիլիկյան վարժարանի հոգաբարձուներին` ուղեկցությամբ Դամասկոսի հայոց թեմի քաղաքական ժողովի ատենապետ, ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ, Միջին Արևելքի և Հայաստանի ծրագրերի պատասխանատու Վազգեն Յակուբյանի: Հանդիպման ընթացքում պրն. Յակուբյանն անդրադարձավ Սիրիայում տիրող կացությանը և ներկայացրեց սիրիահայերին օժանդակելու նպատակով ստեղծված հատուկ հանձնախմբի աշխատանքները: Ողջունելով և հայրապետական իր օրհնությունը բերելով սիրիահայ ուխտավորներին` Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունն արտահայտեց Սիրիայում տեղի ունեցող ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 252 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-11-27


Հոկտեմբերի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկեց «Անցյալի պահպանություն` հանուն ապագայի» խորագրով Հայկական գրադա¬րանների միջազգային երկրորդ համաժողովը, որը կազմակերպվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ու ՀՀ Մշակույթի նախարարության համատեղ ջանքերով: Համաժողովին մասնակցում են Հայաստանի և Սփյուռքի, ինչպես նաև Հայ Եկեղեցու Նվիրապետական աթոռների ներկայացուցիչներ:
Համաժողովի բացմանն ընթերցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Սրբատառ կոնդակը` գրատպության 500-ամյակի առիթով:
Նույն օրը համաժողովի մասնակիցներին ընդունեց և իր օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` բարի արդյունքներ մաղթելով համաժողովի աշխատանքներին: Նորին Սրբությունը կարևորեց միջգրադարանային համագործակցությունը, որի շրջանակներում ծրագրվում է հայագիտական գրականության շտեմարանի ստեղծում: Իր խոսքում Վեհափառ Հայրապետն անդրադարձավ նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 273 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-11-27


Հոկտեմբերի 3-ին «Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամը «ՆՈՒՌ» (Նոր ուսումնական ռազմավարություն) ծրագրի շրջանակներում XO համակարգիչներ բաժանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ՙԷօռնեկյան՚ հանրակրթական դպրոցի տարրական դասարանների աշակերտներին և ուսուցիչներին, որով Հայաստանում մեկնարկեց արգենտինահայ բարերար Էդուարդո Էօռնեկյանի նախաձեռնած ծրագիրը:
Միջոցառումը բացվեց «Էօռնեկյան» հանրակրթական դպրոցի տնօրեն Յուրի Ջիլավյանի երախտագիտության խոսքով: Այնուհետև ներկաներին շնորհավորանքի խոսք ուղղեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը` անդրադառնալով ծրագրի կարևորությանը աշակերտների համար:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունն ու գնահատանքը ծրագրի ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 447 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-11-27


Հոկտեմբերի 2-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Վոլֆգանգ Թիրզեի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուրախություն հայտնեց, որ երկու երկրների միջև հարաբերությունները առաջընթաց և զարգացում են ապրում` բարի արգասիքներ բերելով երկու ժողովուրդներին: Նորին Սրբությունը նշեց, որ միջխորհրդարանական հարաբերությունների սերտացումը կնպաստի տարածաշրջանային խնդիրների առավել խորը ընկալմանը` գոհունակություն հայտնելով տարածաշրջանում խաղաղության կայունացմանն ու առկա խնդիրների խաղաղ կարգավորմանն ուղղվող ջանքերի համար:
Վեհափառ Հայրապետը նաև իր գնահատանքը բերեց փոխնախագահ Վոլֆգանգ Թիրզեին` ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 242 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-11-27


Սեպտեմբերի 29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեծ հանդիսավորությամբ նշվեց Ս. Գևորգ զորավարի տոնը:
Տոնի առիթով Մայր Տաճարում Ս. Պատարագ մատուցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր կրթական հաստատությունների վերատեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը: Արարողության ընթացքում պատարագիչ Սրբազանը հավուր պատշաճի քարոզ խոսեց` անդրադառնալով համաքրիստոնեական մեծ սրբի վկայաբանությանը. «…Հայ ժողովուրդը, որ աշխարհում առաջինն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն, իր հոգևոր գիտակցությամբ այն սրբերի հետ է կապվել, որոնց հավատքի օրինակը համընկել է իր հոգևոր փորձառության հետ: Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց անմիջապես հետո հավատքի պաշտպանության հարցը պատմության ընթացքում դարձավ մեզ համար ճակատագրի անբաժանելի մի մասը: Դրա լավագույն օրինակն է հայ ժողովրդի գոյության դարագլուխ կազմող Ավարայրի հերոսամարտը: Պատահական չէ հետևաբար, որ հայ ժողովրդի բարեպաշտական մտածողության մեջ ամենամեծ տեղը հատկացված է երկու զինվորականներին` Սբ. Սարգսին և Սբ. Գևորգին: Ազատության համար ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 263 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-11-27

Copyright MyCorp © 2024
Formulario de entrada
Búsqueda
Titulos
20-րդ միջազգային էկումենիկ կոնֆերանսը Իտալիայի Բոզե վանական համալիրում
El renacimiento del monasterio de Tatev
Exposición en Venecia del primer libro publicado en armenio
Hace un tiempo
La gran abstinencia o Medz Bak. Por Sergio Kniasian
Porque las iglesias cristianas celebran en diferentes fechas el navidad
«Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոս և հայրապետական շքանշան` ազգային բարերար Նազար Նազարյանին
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթ
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Դիակոնիայի ուսուցում» թեմայով համաժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի Օլիմպիադայի հանրապետական փուլը` Մայր Աթոռում
«Սուրբ Էջմիածինը կրոնական տուրիզմի և մշակութային ուղիների խաչմերուկում» թեմայով քննարկում Մայր Աթոռում
«Վանական կյանքը Հայ Եկեղեցում» խորագրով սիմպոզիում Զալցբուրգում
Աղոթքը կյանք է
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Նիս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցով կմեկնի Ֆրանսիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արցախ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Իտալիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 1
Hacer un sitio web gratis con uCoz