Viernes, 2024-05-17, 6:31 AM





ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ  - IGLESIA APOSTOLICA ARMENIA
Inicio Registrarse Entrada
Le saludo, Visitante · RSS
pagina de inicio
Categorías de la sección
Noticias [228]
CONTENIDO
Calendario
«  Noviembre 2012  »
LuMaMiJuViSaDo
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
RELOJ
CONTADOR
Archivo de registros
 
Inicio » 2012 » Noviembre » 9 » Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եգիպտոսի մի խումբ մտավորականների և թերթերի գլխավոր խմբագրերի
12:02 PM
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եգիպտոսի մի խումբ մտավորականների և թերթերի գլխավոր խմբագրերի

Սեպտեմբերի 23-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եգիպտոսի Արաբական Հանրապետության մի խումբ մտավորականների և թերթերի գլխավոր խմբագրերի` ուղեկցությամբ Եգիպտոսի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Արմեն Մազլումյանի:
Հանդիպման սկզբում պրն. Մազլումյանը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց խմբի անդամների Հայաստան այցի նպատակը, որով բարեկամ երկրի մտավորականությունն առիթ է ունենում մոտիկից ծանոթանալու հայկական մշակույթին և ազգային-հոգևոր արժեքներին:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրերին ներկայացրեց համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի խորհուրդը և պատմությունը: Անդրադառնալով Հայոց Եկեղեցու կարևոր դերակատարությանը հայ ժողովրդի կյանքում` Վեհափառ Հայրապետը տեղեկացրեց, որ փորձություններով լեցուն հայոց պատմության ընթացքում Եկեղեցին ազգապահպան մեծ առաքելություն է իրականացրելª հաճախ ստանձնելով նաև ազգի քաղաքական առաջնորդությունը:
Նորին Սրբությունը նաև ողջունեց այսպիսի փոխայցելությունների կազմակերպումը` նշելով, որ դրանք նպաստում են փոխճանաչողությանն ու հարաբերությունների առավել սերտացմանը: Դրանում Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց Եգիպտոսի հայ համայնքի դերակատարությունը` գոհունակությամբ ընդգծելով, որ հայ ժողովրդի բազում զավակներ իբրև Եգիպտոսի լիարժեք և օրինակելի քաղաքացիներ իրենց խաղաղ կյանքով ու բարի ծառայությամբ նպաստում են երկրի զարգացմանն ու առաջընթացին:
Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց նաև եգիպտացի մտավորականների հարցերին, որոնք վերաբերում էին կրոնական հանդուրժողականությանը, Հայ և Ղպտի Եկեղեցիների եղբայրական հարաբերություններին, եգիպտահայ համայնքի վիճակին, Հայոց Եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ Հայ Եկեղեցու կողմից կազմակերպվող աշխատանքներին, տարածաշրջանում առկա խնդիրների կարգավորման գործում Հայ Եկեղեցու կողմից գործադրվող ջանքերին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:



Մայր Աթոռ Ս. Էջմիածին                                   



Տեղեկատվական
համակարգ                                                          



տնօրեն` Տ. Վահրամ քահանա
Մելիքյան









Categoría: Noticias | Visiones: 223 | Ha añadido: termashtots | Tags: Եգիպտոսի մի խումբ մտավորականների, Ամենայն Հայոց Կաթողիկոս, ն ընդունեց, և թերթերի գլխավոր խմբագրերի | Ranking: 0.0/0
Total de comentarios: 0
Copyright MyCorp © 2024
Formulario de entrada
Búsqueda
Titulos
20-րդ միջազգային էկումենիկ կոնֆերանսը Իտալիայի Բոզե վանական համալիրում
El renacimiento del monasterio de Tatev
Exposición en Venecia del primer libro publicado en armenio
Hace un tiempo
La gran abstinencia o Medz Bak. Por Sergio Kniasian
Porque las iglesias cristianas celebran en diferentes fechas el navidad
«Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոս և հայրապետական շքանշան` ազգային բարերար Նազար Նազարյանին
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթ
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Դիակոնիայի ուսուցում» թեմայով համաժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի Օլիմպիադայի հանրապետական փուլը` Մայր Աթոռում
«Սուրբ Էջմիածինը կրոնական տուրիզմի և մշակութային ուղիների խաչմերուկում» թեմայով քննարկում Մայր Աթոռում
«Վանական կյանքը Հայ Եկեղեցում» խորագրով սիմպոզիում Զալցբուրգում
Աղոթքը կյանք է
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Նիս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցով կմեկնի Ֆրանսիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արցախ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Իտալիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 1
Hacer un sitio web gratis con uCoz