Viernes, 2024-05-17, 4:54 AM





ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ  - IGLESIA APOSTOLICA ARMENIA
Inicio Registrarse Entrada
Le saludo, Visitante · RSS
pagina de inicio
Categorías de la sección
Noticias [228]
CONTENIDO
Calendario
«  Noviembre 2012  »
LuMaMiJuViSaDo
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
RELOJ
CONTADOR
Archivo de registros
 
Inicio » 2012 » Noviembre » 27 » Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Համաշխարհային ժառանգության քաղաքներ» կազմակերպության պատվիրակությանը
2:08 PM
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Համաշխարհային ժառանգության քաղաքներ» կազմակերպության պատվիրակությանը

Հոկտեմբերի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Համաշխարհային ժառանգության քաղաքներ» կազմակերպության տնօրենների խորհրդի անդամներին` ուղեկցությամբ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի:
Հանդիպմանը կազմակերպության նախագահ, Բիմսթերի (Նիդերլանդներ) քաղաքապետ Հարրի Բրինքմանը Նորին Սրբության ներկայացրեց կազմակերպության կողմից կատարվող աշխատանքները, ինչպես նաև ուրախություն հայտնեց Էջմիածին քաղաքի տոնի օրը Հայաստանում գտնվելու առիթով:
Ողջունելով կազմակերպության տնօրենների խորհրդի անդամների այցը հայոց հոգևոր կենտրոն` Նորին Սրբությունը կարևորեց կազմակերպության առաքելությունը` ի խնդիր պատմական քաղաքների հոգևոր-մշակութային արժեքների պահպանության: Խոսելով Հայաստանի պատմամշակութային արժեքների մասին` Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ հայ ժողովուրդը բոլոր ժամանակներում յուրահատուկ վերաբերմունք է դրսևորել իր արժեքների նկատմամբ և, հակառակ դարերի ընթացքում կրած կորուստների և ավերածությունների, ջանք չի խնայել վերականգնելու և նորոգելու իր սրբավայրերն ու պատմական հուշարձանները: Անդրադառնալով հարուստ պատմական ժառանգության պահպանման ուղղությամբ Հայոց Եկեղեցու կողմից ձեռնարկվող միջոցառումներին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց, որ Եկեղեցին իր սուղ միջոցներով անում է հնարավորը` հայրերից ստացած ժառանգությունն անխաթար ու ամուր պահելու և այն նոր սերունդներին փոխանցելու համար:
Իր խոսքում Վեհափառ Հայրապետը, ուրախություն հայտնելով Էջմիածին քաղաքի և կազմակերպության միջև ձևավորված համագործակցության առիթով, վերստին իր գնահատանքը հայտնեց ներկաներին` համամարդկային արժեքների նկատմամբ ցուցաբերվող ուշադրության և հոգատարության համար:


Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ
տնօրեն` Տ. Վահրամ քահանա Մելիքյան






Categoría: Noticias | Visiones: 311 | Ha añadido: termashtots | Tags: «Համաշխարհային ժառանգության քաղաքնե | Ranking: 0.0/0
Total de comentarios: 0
Copyright MyCorp © 2024
Formulario de entrada
Búsqueda
Titulos
20-րդ միջազգային էկումենիկ կոնֆերանսը Իտալիայի Բոզե վանական համալիրում
El renacimiento del monasterio de Tatev
Exposición en Venecia del primer libro publicado en armenio
Hace un tiempo
La gran abstinencia o Medz Bak. Por Sergio Kniasian
Porque las iglesias cristianas celebran en diferentes fechas el navidad
«Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոս և հայրապետական շքանշան` ազգային բարերար Նազար Նազարյանին
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթ
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Դիակոնիայի ուսուցում» թեմայով համաժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի Օլիմպիադայի հանրապետական փուլը` Մայր Աթոռում
«Սուրբ Էջմիածինը կրոնական տուրիզմի և մշակութային ուղիների խաչմերուկում» թեմայով քննարկում Մայր Աթոռում
«Վանական կյանքը Հայ Եկեղեցում» խորագրով սիմպոզիում Զալցբուրգում
Աղոթքը կյանք է
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Նիս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցով կմեկնի Ֆրանսիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արցախ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Իտալիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 1
Hacer un sitio web gratis con uCoz