Viernes, 2024-05-17, 4:28 AM





ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ  - IGLESIA APOSTOLICA ARMENIA
Inicio Registrarse Entrada
Le saludo, Visitante · RSS
pagina de inicio
Categorías de la sección
Noticias [228]
CONTENIDO
Calendario
«  Noviembre 2012  »
LuMaMiJuViSaDo
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
RELOJ
CONTADOR
Archivo de registros
 
Inicio » 2012 » Noviembre » 9 » Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայ օգնության ֆոնդի անդամներին
11:59 AM
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայ օգնության ֆոնդի անդամներին

Սեպտեմբերի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայ օգնության ֆոնդի անդամներին` ուղեկցությամբ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի:
Հանդիպման սկզբում Խաժակ Սրբազանը, շնորհակալություն հայտնելով Ամենայն Հայոց Հայրապետին ընդունելության համար, Նորին Սրբությանը ներկայացրեց ՀՕՖ-ի կողմից առաջիկայում իրականացվելիք ծրագրերը: Սրբազան Հայրը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 22-ի ժողովում կազմակերպության ներկայացուցիչները որոշում են կայացրել` շարունակել ակտիվ կերպով ծրագրեր իրականացնել Հայրենիքում` այսուհետև մասնավոր ուշադրություն դարձնելով դաստիարակչական ծրագրերին, կարիքավորների օժանդակության հարցերին և երկրի տնտեսության զարգացմանն ուղղված ձեռնարկներին:
Ողջունելով ՀՕՖ-ի անդամների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինª Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայրապետական իր օրհնությունն ու գնահատանքը բերեց նրանց այն օգտաշատ աշխատանքների համար, որ կազմակերպության ներկայացուցիչների համատեղ ջանքերով իրականացվում են Հայրենիքում: Նորին Սրբությունը գոհունակությամբ նշեց նաև, որ իր նախաձեռնություններով ու աշխատանքների ընդգրկուն ծավալով ՀՕՖ-ն առաջին կազմակերպություններից էր, որ Հայրենիքի անկախության շրջանից սկսած մեծ ներդրում ունեցավ Հայաստանի զարգացման ու շենացման գործում:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց Հայ Եկեղեցու հովանու ներքո գործող ֆոնդի անդամներին` շարունակել իրենց աշխատանքներով կարևոր օժանդակություն բերել Հայրենի երկրին և նպաստել Հայոց Եկեղեցու զորացմանն ու առաջընթացին: Վեհափառ Հայրապետը նաև իր գնահատանքը հայտնեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի թեմական խորհրդին և առաջնորդ Սրբազան Հորը` թեմական կյանքն արդյունավետ կազմակերպելու և նոր ձեռքբերումներ արձանագրելու համար:



Մայր Աթոռ Ս. Էջմիածին                                   



Տեղեկատվական
համակարգ                                                          



տնօրեն` Տ. Վահրամ քահանա
Մելիքյան









Categoría: Noticias | Visiones: 314 | Ha añadido: termashtots | Tags: Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հ | Ranking: 0.0/0
Total de comentarios: 0
Copyright MyCorp © 2024
Formulario de entrada
Búsqueda
Titulos
20-րդ միջազգային էկումենիկ կոնֆերանսը Իտալիայի Բոզե վանական համալիրում
El renacimiento del monasterio de Tatev
Exposición en Venecia del primer libro publicado en armenio
Hace un tiempo
La gran abstinencia o Medz Bak. Por Sergio Kniasian
Porque las iglesias cristianas celebran en diferentes fechas el navidad
«Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոս և հայրապետական շքանշան` ազգային բարերար Նազար Նազարյանին
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթ
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Դիակոնիայի ուսուցում» թեմայով համաժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի Օլիմպիադայի հանրապետական փուլը` Մայր Աթոռում
«Սուրբ Էջմիածինը կրոնական տուրիզմի և մշակութային ուղիների խաչմերուկում» թեմայով քննարկում Մայր Աթոռում
«Վանական կյանքը Հայ Եկեղեցում» խորագրով սիմպոզիում Զալցբուրգում
Աղոթքը կյանք է
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Նիս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցով կմեկնի Ֆրանսիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արցախ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Իտալիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 1
Hacer un sitio web gratis con uCoz