Viernes, 2024-05-17, 6:47 AM





ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ  - IGLESIA APOSTOLICA ARMENIA
Inicio Registrarse Entrada
Le saludo, Visitante · RSS
pagina de inicio
Categorías de la sección
Noticias [228]
CONTENIDO
Calendario
«  Noviembre 2012  »
LuMaMiJuViSaDo
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
RELOJ
CONTADOR
Archivo de registros
 
Inicio » 2012 » Noviembre » 9 » Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քրիստոնեական Միասնության Պապական խորհրդի նախագահին
11:51 AM
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քրիստոնեական Միասնության Պապական խորհրդի նախագահին

Սեպտեմբերի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քրիստոնեական Միասնության Պապական խորհրդի նախագահ Նորին Սրբազնություն կարդինալ Կուրտ Կոխինª ուղեկցությամբ Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի:
Ողջունելով կարդինալ Կոխի ներկայությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնումª Ամենայն Հայոց Հայրապետը բարձր գնահատեց Հայ Առաքելական և Կաթոլիկ Եկեղեցիների միջև առկա եղբայրական հարաբերություններն ու համագործակցության ոգին: Նորին Սրբությունը նշեց, որ նման այցելությունները ոչ միայն ուրախություն են բերում հայ ժողովրդի զավակներին, այլև զորացնում նրանց հավատքը, քանի որ հավատացյալ հայորդիներն ականատես են լինում սիրո այն ջերմ մթնոլորտին, որ առկա է երկու Եկեղեցիների միջև:
Իր հերթին կարդինալ Կոխը շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին Հայաստան այցելելու հրավերի և ջերմ բարեմաղթանքների համարª ուրախությամբ նշելով, որ իր համար մեծ պատիվ է գտնվել մի երկրում, որտեղ քրիստոնեությունն առաջինն է ընդունվել որպես պետական կրոն, որն ունի քրիստոնեական խորը արմատներ ու հարուստ մշակույթ և որտեղ ժողովուրդը, հակառակ բազմաթիվ փորձությունների ու զրկանքների, մինչև այսօր անսասան պահպանել է քրիստոնեության հանդեպ իր հավատարմությունը:
Զրույցի ժամանակ անդրադարձ կատարվեց խորհրդային վարչակարգի տարիներին Հայոց Եկեղեցու առջև ծառացած դժվարություններին ու խոչընդոտներին, անկախ պետականության պայմաններում հոգևոր կյանքի զարթոնքին և Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու առաջընթացին ու արձանագրած ձեռքբերումներին: Նորին Սրբությունը կարդինալ Կոխին ներկայացրեց նաև Մայր Աթոռի կողմից իրականացվող ծրագրերը տարբեր ոլորտներում` գոհունակությամբ ընդգծելով, որ Կաթոլիկ Քույր Եկեղեցու աջակցությամբ Մայր Աթոռի մի շարք միաբաններ իրենց հոգևոր կրթությունը շարունակել են տարբեր երկրների կաթոլիկ բարձրագույն ուսումնական հաստատություններում:
Հանդիպմանը ներկա էին ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Մայր Աթոռի պաշտոնական մամուլի բաժնի տնօրեն Տ. Շահե աբեղա Անանյանը, Ծիսական հայեցակարգային գրասենյակի պատասխանատու Տ. Զաքարիա աբեղա Բաղումյանը, Անդրկովկասում պապական նվիրակ Մարեկ արքեպիսկոպոս Սոլչինսկին, Քրիստոնեության Միասնության Աջակցության պապական խորհրդի քարտուղար Հայր Գաբրիել Քուիկը և պապական նվիրակի օգնական Հայր Մանա Ժոզեֆ Մարամերեդդին:
Հանդիպումից հետո կարդինալ Կուրտ Կոխի գլխավորած պատվիրակությունը Մայր Տաճարում մասնակցեց Ս. Պատարագի արարողությանը:






Մայր Աթոռ Ս. Էջմիածին                                   



Տեղեկատվական
համակարգ                                                          



տնօրեն` Տ. Վահրամ քահանա
Մելիքյան









Categoría: Noticias | Visiones: 287 | Ha añadido: termashtots | Tags: Ամենայն Հայոց Կաթողիկոսն, Պապական խորհրդի նախագահին, ընդունեց Քրիստոնեական Միասնության | Ranking: 0.0/0
Total de comentarios: 0
Copyright MyCorp © 2024
Formulario de entrada
Búsqueda
Titulos
20-րդ միջազգային էկումենիկ կոնֆերանսը Իտալիայի Բոզե վանական համալիրում
El renacimiento del monasterio de Tatev
Exposición en Venecia del primer libro publicado en armenio
Hace un tiempo
La gran abstinencia o Medz Bak. Por Sergio Kniasian
Porque las iglesias cristianas celebran en diferentes fechas el navidad
«Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոս և հայրապետական շքանշան` ազգային բարերար Նազար Նազարյանին
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթ
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Դիակոնիայի ուսուցում» թեմայով համաժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի Օլիմպիադայի հանրապետական փուլը` Մայր Աթոռում
«Սուրբ Էջմիածինը կրոնական տուրիզմի և մշակութային ուղիների խաչմերուկում» թեմայով քննարկում Մայր Աթոռում
«Վանական կյանքը Հայ Եկեղեցում» խորագրով սիմպոզիում Զալցբուրգում
Աղոթքը կյանք է
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Նիս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցով կմեկնի Ֆրանսիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արցախ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Իտալիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 1
Hacer un sitio web gratis con uCoz