Viernes, 2024-05-17, 6:31 AM





ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ  - IGLESIA APOSTOLICA ARMENIA
Inicio Registrarse Entrada
Le saludo, Visitante · RSS
pagina de inicio
Categorías de la sección
Noticias [228]
CONTENIDO
Calendario
«  Noviembre 2012  »
LuMaMiJuViSaDo
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
RELOJ
CONTADOR
Archivo de registros
 
Inicio » 2012 » Noviembre » 27 » Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց Վաղարշապատ քաղաքի տոնական միջոցառումներին
2:02 PM
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց Վաղարշապատ քաղաքի տոնական միջոցառումներին

Հոկտեմբերի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վաղարշապատում մասնակցեց քաղաքի տոնի առիթով հրավիրված «Համաշխարհային ժառանգության քաղաքներ» կազմակերպության տնօրենների խորհրդի նիստի բացմանը և հայրապետական իր պատգամը, օրհնությունն ու շնորհավորանքները բերեց ներկաներին:
«Այսօր ուրախություն ենք ապրում ամենքս, քանզի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնով պսակյալ մեր օրհնյալ քաղաքի տարեդարձն ենք տոնում: Նվիրական են հիշատակները պատմական այս քաղաքի: Այստեղ է երկնի վերին խորաններից հրաշափառ կերպով իջել հարուցյալ մեր Տերը` Հիսուս Քրիստոս, և Սուրբ Գրիգոր Լուսավորիչն այս վայրում է ունեցել իր լուսեղեն տեսիլքը: Այստեղ է մեր ժողովուրդը դիմավորել հայոց աստվածատուր գրերը իր մտքի հիասքանչ հանճարով երկնած` Հայաստան վերադարձող Սուրբ Մեսրոպ Մաշտոցին: Հոգևոր և մտավոր մեր զարթոնքն ու ծաղկունքը սկսվել են Վաղարշապատ-Էջմիածին աստվածօրհնյալ քաղաքից, որի պատմական անցյալը լուսավորվել է քրիստոնեական արշալույսի նոր հորիզոններով: Այստեղ են համախմբվել մեր երանելի Կաթողիկոսներն ու հայոց թագավորները հավատացյալ ժողովրդի հետ միասին, ուրախացել մեր ազգային և հոգևոր տոներով, համախումբ աղոթք բարձրացրել առ Երկնավորը: Այստեղից են ղողանջել կոչնակ զանգերը նաև հայրենյաց պատշտպանության` Ավարայրից Սարդարապատ, այո, նաև` Արցախ:
Դարեր շարունակ Հայոց մեծ աշխարհի տարբեր կողմերից, այնուհետ նաև ողջ աշխարհասփյուռ եզերքներից այս քաղաք են ուխտավորաբար այցելել և այցելում բազում հայորդիներ և ուխտավոր հյուրեր` խոնարհվելու մեր նվիրական սրբություններին, տեսնելու Էջմիածինը, որը պատմության հոլովույթներում փարոսի պես լույս սփռող իր Մայր Աթոռով այսօր ևս շարունակում է լինել նվիրական քաղաք: Սուրբ Էջմիածինը հավատքի վեմն ու սրբազան կենտրոնն է համայն հայ ժողովրդի: ՙԱյս սրբավայրում` Իջման Սուրբ Տեղում է գտնվում հայ ժողովրդի սիրտը: Սիրիր Էջմիածինը, ներս մտիր, համբուիր Իջման Սուրբ Խորանը և դու համբուրած կլինես ամբողջ աշխարհով մեկ սփռված ողջ տարագիր ազգիս՚,- գրում է Պերճ Պռոշյանը», - նշեց Վեհափառ Հայրապետը:
Խոսքն ուղղելով վաղարշապատցիներին` Նորին Սրբությունը նկատեց, որ պատիվ ու նաև պատասխանատվություն է լինել բնակիչը այս քաղաքի: «Էջմիածնաբնակ Մեր զավակները մշտապես առանձնահատուկ կերպով վկայել են իրենց մեծագույն սերը, որ ունեն հանդեպ լուսավորչահաստատ Մայր Աթոռը մեր Սուրբ Եկեղեցու: Այս իմաստով նաև յուրաքանչյուր հայ էջմիածինցի է Սուրբ Էջմիածնին իր պատկանելությամբ, մեր նվիրական հոգևոր կենտրոնի հանդեպ որդիական ջերմ սիրո և անխախտ հավատարմության վկայությամբ: Մեր ժողովուրդը միշտ հավատացել է, որ Սուրբ Էջմիածնի լույսը անմար է և շարունակելու է պայծառ շողարձակումով Աստծո օրհնությունը բաշխել սիրասուն իր զավակներին` հաղթահարելու ամեն փորձություն ու նեղություն, կերտելու բարօր ու պայծառ կյանք, իրականություն դարձնելու ազնիվ ու արդար երազները հայ ժողովրդի», - ասաց Ամենայն Հայոց Հայրապետը` հորդորելով նորոգվել Էջմիածնի սիրով, ապրել աստվածահաճո ընթացքով, միասնաբար խնամել և ծաղկեցնել քաղաքը, պահպանել հայ ժողովրդի նվիրական ու դարավոր սրբությունները:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր գնահատանքը հայտնեց քաղաքի իշխանություններին իրենց աշխատանքի և գործունեության համար` ի խնդիր Վաղարշապատ քաղաքի առաջընթացի ու բարօրության:
Հանդիսավոր նիստից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը` ուղեկցությամբ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի և Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի և այլ պաշտոնատար անձանց, ծաղիկներ դրեցին Արցախի հերոսամարտի հուշարձանին` հարգանքի տուրք մատուցելով զոհված հայորդիների հիշատակին, ինչպես նաև ներկա գտնվեցին Մակար Եկմալյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի բացման արարողությանը:


Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ
տնօրեն` Տ. Վահրամ քահանա Մելիքյան






Categoría: Noticias | Visiones: 232 | Ha añadido: termashtots | Tags: Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվ | Ranking: 0.0/0
Total de comentarios: 0
Copyright MyCorp © 2024
Formulario de entrada
Búsqueda
Titulos
20-րդ միջազգային էկումենիկ կոնֆերանսը Իտալիայի Բոզե վանական համալիրում
El renacimiento del monasterio de Tatev
Exposición en Venecia del primer libro publicado en armenio
Hace un tiempo
La gran abstinencia o Medz Bak. Por Sergio Kniasian
Porque las iglesias cristianas celebran en diferentes fechas el navidad
«Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոս և հայրապետական շքանշան` ազգային բարերար Նազար Նազարյանին
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթ
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Դիակոնիայի ուսուցում» թեմայով համաժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի Օլիմպիադայի հանրապետական փուլը` Մայր Աթոռում
«Սուրբ Էջմիածինը կրոնական տուրիզմի և մշակութային ուղիների խաչմերուկում» թեմայով քննարկում Մայր Աթոռում
«Վանական կյանքը Հայ Եկեղեցում» խորագրով սիմպոզիում Զալցբուրգում
Աղոթքը կյանք է
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Նիս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցով կմեկնի Ֆրանսիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արցախ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Իտալիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 1
Hacer un sitio web gratis con uCoz