Viernes, 2024-05-17, 6:31 AM





ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ  - IGLESIA APOSTOLICA ARMENIA
Inicio Registrarse Entrada
Le saludo, Visitante · RSS
pagina de inicio
Categorías de la sección
Noticias [228]
CONTENIDO
Calendario
«  Noviembre 2012  »
LuMaMiJuViSaDo
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
RELOJ
CONTADOR
Archivo de registros
 
Inicio » 2012 » Noviembre » 27 » Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական գրադարանների միջազգային համաժողովի մասնակիցներին
1:44 PM
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական գրադարանների միջազգային համաժողովի մասնակիցներին

Հոկտեմբերի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկեց «Անցյալի պահպանություն` հանուն ապագայի» խորագրով Հայկական գրադա¬րանների միջազգային երկրորդ համաժողովը, որը կազմակերպվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ու ՀՀ Մշակույթի նախարարության համատեղ ջանքերով: Համաժողովին մասնակցում են Հայաստանի և Սփյուռքի, ինչպես նաև Հայ Եկեղեցու Նվիրապետական աթոռների ներկայացուցիչներ:
Համաժողովի բացմանն ընթերցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Սրբատառ կոնդակը` գրատպության 500-ամյակի առիթով:
Նույն օրը համաժողովի մասնակիցներին ընդունեց և իր օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` բարի արդյունքներ մաղթելով համաժողովի աշխատանքներին: Նորին Սրբությունը կարևորեց միջգրադարանային համագործակցությունը, որի շրջանակներում ծրագրվում է հայագիտական գրականության շտեմարանի ստեղծում: Իր խոսքում Վեհափառ Հայրապետն անդրադարձավ նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին` նշելով, որ առաջիկային Մայր Աթոռում բացվող Մատենադարանն իր ժամանակակից հնարավորություններով լավագույնս կծառայի հայագիտության և աստվածաբանական գիտությունների զարգացմանը:
Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ նաև շքանշանի հանձնման արարողություն: Ազգային-եկեղեցական և գիտական բեղուն գործունեության համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ՙՍուրբ Ներսես Շնորհալի՚ պատվո բարձր շքանշան շնորհվեց համաժողովի մասնակից Տ. Ներսես ավագ քահանա Ներսեսյանին (Մեծ Բրիտանիայի հայոց թեմ):
Հայրապետական կոնդակն ընթերցեց Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը: Կոնդակում մասնավորապես ասված է. «Տերունապատվեր Ձեր սպասավորությունը Դուք իրականացրել եք Մեծ Բրիտանիայի Հայոց թեմում` հոգևոր սնունդ մատուցելով մեր Եկեղեցու բարեպաշտ զավակներին: Երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Դուք Ձեր ուսումնառությունն ամբողջացրեցիք Լոնդոնի հեղինակավոր Քինգս Քոլեջ համալսարանում` արժանանալով Աստվածաբանության բակալավրի և Փիլիսոփայության դոկտորի պատվավոր կոչումներին: Վաստակաշատ եկեղեցականիդ գործունեության երկարամյա տարիներն արդյունավորվել են Բրիտանական գրադարանի Քրիստոնեական Արևելքի բաժանմունքի տնօրենի պատասխանատու պաշտոնում: Դուք խնամք եք տարել մեր հոգևոր-մշակութային սրբազան արժեքների պահպանությանը և կարևոր նպաստ բերել հրատարակությանց ու ցուցահանդեսների միջոցով հայ մշակույթը աշխարհին առավել ճանաչելի դարձնելու գործում:
Մասնավոր գոհունակության առիթ է Մեզ համար հաստատել, որ բեղուն է եղել նաև Ձեր գրիչը` նորանոր ակունքներ բխեցնելով հավատացյալ հայորդյաց կրոնական գիտելյաց զորացման համար: Այսօր Ձեր հեղինակությամբ ընթերցողի սեղանին են արժեքավոր ուսումնասիրութուններ, որ արդյունքն են բազում տարիների Ձեր նվիրյալ և անհոգնաբեկ աշխատանքի: Ձեր գիտական գործունեության արգասիքները ամրապնդում են Մեր հավատավոր զավակների հավատքը, համալրում իմացության պաշարը»:
Այնուհետև Վեհափառ Հայրապետը Ներսես ավագ քահանային հանձնեց ՙՍուրբ Ներսես Շնորհալի՚ շքանշանը` մաղթելով երկար տարիների արևշատություն և նորանոր գիտական ձեռքբերումներ:
Հանդիպման ավարտին Նորին Սրբությունը պատասխանեց համաժողովի մասնակիցներին հետաքրքրող հարցերին:









Մայր Աթոռ Ս. Էջմիածին                                   

Տեղեկատվական համակարգ                                                          

տնօրեն` Տ. Վահրամ քահանա Մելիքյան






Categoría: Noticias | Visiones: 273 | Ha añadido: termashtots | Tags: ն ընդունեց Հայկական գրադարանների մի, Ամենայն Հայոց Կաթողիկոս | Ranking: 0.0/0
Total de comentarios: 0
Copyright MyCorp © 2024
Formulario de entrada
Búsqueda
Titulos
20-րդ միջազգային էկումենիկ կոնֆերանսը Իտալիայի Բոզե վանական համալիրում
El renacimiento del monasterio de Tatev
Exposición en Venecia del primer libro publicado en armenio
Hace un tiempo
La gran abstinencia o Medz Bak. Por Sergio Kniasian
Porque las iglesias cristianas celebran en diferentes fechas el navidad
«Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոս և հայրապետական շքանշան` ազգային բարերար Նազար Նազարյանին
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթ
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Դիակոնիայի ուսուցում» թեմայով համաժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի Օլիմպիադայի հանրապետական փուլը` Մայր Աթոռում
«Սուրբ Էջմիածինը կրոնական տուրիզմի և մշակութային ուղիների խաչմերուկում» թեմայով քննարկում Մայր Աթոռում
«Վանական կյանքը Հայ Եկեղեցում» խորագրով սիմպոզիում Զալցբուրգում
Աղոթքը կյանք է
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Նիս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցով կմեկնի Ֆրանսիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արցախ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Իտալիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 1
Hacer un sitio web gratis con uCoz