Viernes, 2024-05-17, 3:30 AM





ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ  - IGLESIA APOSTOLICA ARMENIA
Inicio Registrarse Entrada
Le saludo, Visitante · RSS
pagina de inicio
Categorías de la sección
Noticias [228]
CONTENIDO
Calendario
«  Noviembre 2012  »
LuMaMiJuViSaDo
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
RELOJ
CONTADOR
Archivo de registros
 
Inicio » 2012 » Noviembre » 27 » Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լենինգրադի նահանգապետին
2:43 PM
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լենինգրադի նահանգապետին

Հոկտեմբերի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լենինգրադի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոյի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի և Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանի:
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն ուրախություն հայտնեց, որ երկու երկրների հարաբերությունները զարգանում են նաև մարզային մակարդակի վրա` գոհունակությամբ հաստատելով Արագածոտնի և Լենինգրադի մարզերի միջև առկա բարեկամությունը և ակտիվ համագործակցությունը: Նորին Սրբությունը նշեց, որ նման գործակցության շնորհիվ պահպանվում են այն բարի ավանդույթները, որ դարեր շարունակ ձևավորվել են երկու ժողովուրդների միջև` նպաստելով նաև փոխճանաչողությանն ու ջերմ հարաբերությունների առավել սերտացմանը: Անդրադառնալով ՌԴ Լենինգրադի մարզում բնակվող հայորդիներին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր մասնավոր գնահատանքը հայտնեց նահանգապետին` հայ ժողովրդի զավակների նկատմամբ մարզի իշխանությունների կողմից մշտապես դրսևորվող ուշադիր և հոգատար վերաբերմունքի, որի շնորհիվ հայ համայնքը լիարժեքորեն ապրում է իր ազգային-հոգևոր ու մշակութային կյանքով` իրենց ներդրումն ունենալով նաև մարզի զարգացման գործում: Զրույցի ընթացքում խոսվեց նաև երկու ժողովուրդների կյանքում քրիստոնեական հավատի և արժեքների դերակատարության, ինչպես նաև Արագածոտնի մարզում գտնվող նշանավոր սրբատեղիների և հայ ժողովրդի կյանքում դրանց կարևոր նշանակության մասին: Հանդիպմանը ներկա էր նաև Արագածոտնի թեմի առաջնորդ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը:





Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ
տնօրեն` Տ. Վահրամ քահանա Մելիքյան






Categoría: Noticias | Visiones: 255 | Ha añadido: termashtots | Tags: Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լ | Ranking: 0.0/0
Total de comentarios: 0
Copyright MyCorp © 2024
Formulario de entrada
Búsqueda
Titulos
20-րդ միջազգային էկումենիկ կոնֆերանսը Իտալիայի Բոզե վանական համալիրում
El renacimiento del monasterio de Tatev
Exposición en Venecia del primer libro publicado en armenio
Hace un tiempo
La gran abstinencia o Medz Bak. Por Sergio Kniasian
Porque las iglesias cristianas celebran en diferentes fechas el navidad
«Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոս և հայրապետական շքանշան` ազգային բարերար Նազար Նազարյանին
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթ
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Դիակոնիայի ուսուցում» թեմայով համաժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի Օլիմպիադայի հանրապետական փուլը` Մայր Աթոռում
«Սուրբ Էջմիածինը կրոնական տուրիզմի և մշակութային ուղիների խաչմերուկում» թեմայով քննարկում Մայր Աթոռում
«Վանական կյանքը Հայ Եկեղեցում» խորագրով սիմպոզիում Զալցբուրգում
Աղոթքը կյանք է
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Նիս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցով կմեկնի Ֆրանսիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արցախ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Իտալիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 1
Hacer un sitio web gratis con uCoz