Viernes, 2024-05-17, 6:31 AM





ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ  - IGLESIA APOSTOLICA ARMENIA
Inicio Registrarse Entrada
Le saludo, Visitante · RSS
pagina de inicio
Categorías de la sección
Noticias [228]
CONTENIDO
Calendario
«  Noviembre 2012  »
LuMaMiJuViSaDo
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
RELOJ
CONTADOR
Archivo de registros
 
Inicio » 2012 » Noviembre » 27 » Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց սիրիահայ ուխտավորներին
1:50 PM
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց սիրիահայ ուխտավորներին

Հոկտեմբերի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սիրիայի Արաբական Հանրապետության Հայ Բարեգործական Ընդհանուր Միության անդամներին և Հալեպի Կիլիկյան վարժարանի հոգաբարձուներին` ուղեկցությամբ Դամասկոսի հայոց թեմի քաղաքական ժողովի ատենապետ, ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ, Միջին Արևելքի և Հայաստանի ծրագրերի պատասխանատու Վազգեն Յակուբյանի: Հանդիպման ընթացքում պրն. Յակուբյանն անդրադարձավ Սիրիայում տիրող կացությանը և ներկայացրեց սիրիահայերին օժանդակելու նպատակով ստեղծված հատուկ հանձնախմբի աշխատանքները: Ողջունելով և հայրապետական իր օրհնությունը բերելով սիրիահայ ուխտավորներին` Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունն արտահայտեց Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների, ի մասնավորի` սիրիահայ համայնքի ծանր կացության առիթով: Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավով արձանագրեց, որ պատմության ընթացքում Սիրիայում հայ ժողովրդի զավակների ջանքերով կերտված մշակույթն ու ժառանգությունը, հոգևոր-ազ•ային արժեքներն այսօր վտանգված են: Այս առիթով Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը բերեց ՀԲԸՄ-ի ներկայացուցիչներին և բոլոր այն ազգային հաստատությունների անդամներին, ովքեր այս դժվարին իրավիճակում հաստատուն կերպով կանգնած են Սիրիայի հայ համայնքի կողքին և ջանք չեն խնայում հայ ժողովրդի զավակների հոգսը թեթևացնելու և օգնության ձեռք մեկնելու համար:
Հանդիպման ավարտին Վեհափառ Հայրապետը մաղթեց, որ Տերը խաղաղություն հաստատի Սիրիայիում, որպեսզի Սիրիայի ժողովուրդը, որի անբաժանելի մասն է կազմում հայ համայնքը, կարողանա վերադառնալ իր բնականոն լիարժեք կյանքին:






Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ
տնօրեն` Տ. Վահրամ քահանա Մելիքյան






Categoría: Noticias | Visiones: 252 | Ha añadido: termashtots | Tags: Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ս | Ranking: 0.0/0
Total de comentarios: 0
Copyright MyCorp © 2024
Formulario de entrada
Búsqueda
Titulos
20-րդ միջազգային էկումենիկ կոնֆերանսը Իտալիայի Բոզե վանական համալիրում
El renacimiento del monasterio de Tatev
Exposición en Venecia del primer libro publicado en armenio
Hace un tiempo
La gran abstinencia o Medz Bak. Por Sergio Kniasian
Porque las iglesias cristianas celebran en diferentes fechas el navidad
«Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոս և հայրապետական շքանշան` ազգային բարերար Նազար Նազարյանին
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթ
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Դիակոնիայի ուսուցում» թեմայով համաժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի Օլիմպիադայի հանրապետական փուլը` Մայր Աթոռում
«Սուրբ Էջմիածինը կրոնական տուրիզմի և մշակութային ուղիների խաչմերուկում» թեմայով քննարկում Մայր Աթոռում
«Վանական կյանքը Հայ Եկեղեցում» խորագրով սիմպոզիում Զալցբուրգում
Աղոթքը կյանք է
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Նիս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցով կմեկնի Ֆրանսիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արցախ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Իտալիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 1
Hacer un sitio web gratis con uCoz