Viernes, 2024-05-17, 7:43 AM





ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ  - IGLESIA APOSTOLICA ARMENIA
Inicio Registrarse Entrada
Le saludo, Visitante · RSS
pagina de inicio
Categorías de la sección
Noticias [228]
CONTENIDO
Calendario
«  Noviembre 2012  »
LuMaMiJuViSaDo
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
RELOJ
CONTADOR
Archivo de registros
 
Inicio » 2012 » Noviembre » 27 » Գևորգյան հոգևոր ճեմարանը տոնախմբեց իր 138-րդ տարեդարձը
1:15 PM
Գևորգյան հոգևոր ճեմարանը տոնախմբեց իր 138-րդ տարեդարձը

Սեպտեմբերի 29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեծ հանդիսավորությամբ նշվեց Ս. Գևորգ զորավարի տոնը:
Տոնի առիթով Մայր Տաճարում Ս. Պատարագ մատուցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր կրթական հաստատությունների վերատեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը: Արարողության ընթացքում պատարագիչ Սրբազանը հավուր պատշաճի քարոզ խոսեց` անդրադառնալով համաքրիստոնեական մեծ սրբի վկայաբանությանը. «…Հայ ժողովուրդը, որ աշխարհում առաջինն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն, իր հոգևոր գիտակցությամբ այն սրբերի հետ է կապվել, որոնց հավատքի օրինակը համընկել է իր հոգևոր փորձառության հետ: Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց անմիջապես հետո հավատքի պաշտպանության հարցը պատմության ընթացքում դարձավ մեզ համար ճակատագրի անբաժանելի մի մասը: Դրա լավագույն օրինակն է հայ ժողովրդի գոյության դարագլուխ կազմող Ավարայրի հերոսամարտը: Պատահական չէ հետևաբար, որ հայ ժողովրդի բարեպաշտական մտածողության մեջ ամենամեծ տեղը հատկացված է երկու զինվորականներին` Սբ. Սարգսին և Սբ. Գևորգին: Ազատության համար պայքարի պատմության ընթացքում ո±վ պետք է ոգևորեր հայ ժողովրդին` հաստատուն մնալ իր հավատքի մեջ, լինել անդրդվելի, եթե ոչ հավատքի այս համառ պահապանները: …Նրանց քաջության շնորհիվ քրիստոնեությունը հաղթանակ տարավ, չլինեին Աստծու այս քաջարի մարտիկները, քրիատոնեությունը շարունակվելու էր արգելված, հալածված կրոն մնալ: Մարդու ամենամեծ շնորհն ազատությունն է, իսկ քրիստոնեությունը միայն ազատության մեջ կարող է լիարժեք արտահայտվել: Այս ազատության համար իրենց կյանքը զոհաբերեցին Աստծու վկաները, այդ թվում նաև հավատարիմ վկա Ս. Գևորգ զորավարը»:
Իր խոսքում Գևորգ Սրբազանը նաև տեղեկացրեց, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ այսուհետ կվերականգնվի Սբ. Գևորգի տոնին Գևորգյան հոգևոր ճեմարանի տարեդարձը նշելու ավանդույթը: Ճեմարանը հիմնադրվել է Գևորգ Դ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից 1874 թ.` Ս. Գևորգի տոնին, և ի պատիվ սրբի` անվանվել Գևորգյան:
Ս. Պատարագի արարողությունից հետո տոնի առիթով ճեմարանի հանդիսությունների սրահում Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի 138-րդ տարեդարձին նվիրված հանդիսություն: Հանդիսությունը սկսվեց Տերունական աղոթքով, որին հաջորդեցին ՀՀ և ԳՀՃ օրհներգերը: Այնուհետև ասմունքով, ազգային և հոգևոր երգերի կատարումներով հանդես եկան ճեմարանի սաները:
Հանդիսության վերջում ներկաներին իր հայրական օրհնությունը բերեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Ուրախություն հայտնելով նվիրական տոնի առիթով` Նորին Սրբությունն անդրադարձավ լուսամիտ Գևորգ Հայրապետի` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հոգևոր-կրթական հաստատությունը վերահաստատելու տեսիլքին: Նորին Սրբությունը խորհրդանշական նկատեց ճեմարանը Ս. Գևորգ զորավարի անունով կոչելը, որպեսզի ապագա եկեղեցականներն իրենց առաջնորդող ունենան Սբ. Գևորգ զորավարի անձը, Տիրոջը, ամբողջանվեր ու անձնազոհ հավատարմության խորհուրդը: «Այս ոգին է, որ մենք ցանկանում ենք կրթել ու կերտել մեր հոգևոր-կրթական հաստատություններում, որպեսզի այդ կրթօջախների հարկի ներքո ուսում առնող յուրաքանչյուր անձ ունենա զորեղ հավատք և հավատարմության ու նվիրումի ոգի, ի պահաջել հարկի նահատակության պսակը վերցնի, ինչպես մեր հայրերը` հանուն Քրիստոսի ու սուրբ հավատքի», - ասաց Հայոց Հայրապետը` կոչելով այս տոնին մեկ անգամ ևս անդրադառնալ հոգևորականի կոչմանը և առաքելությանը, որպեսզի Սբ. Գևորգ զորավարի օրինակով կերտվի ոգին, զորանա մեր հավատքը, պայծառանա մեր առաքելության տեսիլքը:
Գարեգին Բ Կաթողիկոսը հորդորեց ըստ ամենայնի նմանվել եկեղեցական պատմության ընթացքում Հայոց Եկեղեցին շենացրած լուսավոր կերպարներին, որոնցից մեկն է նաև Գևորգ Դ Հայրապետը` գոհունակությամբ ընդգծելով, որ այսօր էլ կան ազգի և եկեղեցու բազում արժանի, անձնուրաց, ազգասեր, հայրենանվեր, Քրիստոսի սիրով ապրող և գործող սպասավորներ:
Շնորհավորելով Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսչությանը, դասախոսներին և սաներին` Վեհափառ Հայրապետը աղոթքով մաղթեց, որ Երկնավոր Տերը միշտ օրհնյալ պահի հիշատակը հաստատության հիմնադիր լուսահոգի Հայրապետի և զորացնի ճեմարանն իր առաքելության մեջ:







Մայր Աթոռ Ս. Էջմիածին                                   


Տեղեկատվական
համակարգ                                                          


տնօրեն` Տ. Վահրամ քահանա
Մելիքյան








Categoría: Noticias | Visiones: 264 | Ha añadido: termashtots | Tags: տոնախմբեց իր 138-րդ տարեդարձը, Գևորգյան հոգևոր ճեմարանը | Ranking: 0.0/0
Total de comentarios: 0
Copyright MyCorp © 2024
Formulario de entrada
Búsqueda
Titulos
20-րդ միջազգային էկումենիկ կոնֆերանսը Իտալիայի Բոզե վանական համալիրում
El renacimiento del monasterio de Tatev
Exposición en Venecia del primer libro publicado en armenio
Hace un tiempo
La gran abstinencia o Medz Bak. Por Sergio Kniasian
Porque las iglesias cristianas celebran en diferentes fechas el navidad
«Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոս և հայրապետական շքանշան` ազգային բարերար Նազար Նազարյանին
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթ
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Դիակոնիայի ուսուցում» թեմայով համաժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի Օլիմպիադայի հանրապետական փուլը` Մայր Աթոռում
«Սուրբ Էջմիածինը կրոնական տուրիզմի և մշակութային ուղիների խաչմերուկում» թեմայով քննարկում Մայր Աթոռում
«Վանական կյանքը Հայ Եկեղեցում» խորագրով սիմպոզիում Զալցբուրգում
Աղոթքը կյանք է
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Նիս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցով կմեկնի Ֆրանսիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արցախ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Իտալիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 1
Hacer un sitio web gratis con uCoz