Viernes, 2024-05-17, 7:41 AM





ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ  - IGLESIA APOSTOLICA ARMENIA
Inicio Registrarse Entrada
Le saludo, Visitante · RSS
pagina de inicio
Categorías de la sección
Noticias [228]
CONTENIDO
Calendario
«  Noviembre 2012  »
LuMaMiJuViSaDo
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
RELOJ
CONTADOR
Archivo de registros
 
Inicio » 2012 » Noviembre » 27 » Հանդիպումներ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
3:20 PM
Հանդիպումներ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում

Հոկտեմբերի 14-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայ-իտալական խորհրդարանական բարեկամության խմբին:
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն ուրախությամբ արձանագրեց, որ Հայաստանի և Իտալիայի իշխանությունների միջև հարաբերությունները գնալով ավելի են զարգանում` համահունչ դարերի ընթացքում երկու երկրների միջև եղած բարեկամությանը: Անդրադառնալով Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցիների հարաբերություններին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ դրանք բարձր մակարդակի վրա են գտնվում և աչքի են ընկնում առանձնակի ջերմությամբ: Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ երկու Եկեղեցիների եղբայրական հարաբերություններն արտահայտվում են ինչպես հովվապետերի, այնպես էլ բարձրաստիճան հոգևորականների փոխայցելություններով: Նորին Սրբությունը գոհունակությամբ նշեց նաև, որ Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու առակցությամբ Հայ Եկեղեցու մի շարք սպասավորներ իրենց կրթությունն են շարունակում Եվրոպայի և Ամերիկայի բարձրագույն ուսումնական հաստատություններում` մասնագիտանալով աստվածաբանական զանազան գիտությունների մեջ:
Զրույցի ընթացքում խոսվեց նաև հայ ժողովրդի հոգևոր, մշակութային կյանքում, ինչպես նաև ազգային ինքնության պահպանման գործում Հայ Եկեղեցու կարևոր դերակատարության մասին, անդրադարձ կատարվեց Հռոմի և Միլանի հայկական համայնքների վիճակին, եկեղեցի-պետություն հարաբերություններին և Հայ Եկեղեցու միջեկեղեցական ու միջկրոնական կապերին:

* * *
Նույն օրը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ռիգայի (Լատվիայի Հանրապետություն) քաղաքապետ Նիլ Ուշակովին` ուղեկցությամբ Լատվիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանի:
Ողջունելով քաղաքապետի այցը Մայր Աթոռ` Վեհափառ Հայրապետը բարձր գնահատեց Երևանի և Ռիգայի միջև առկա փոխգործակցությունը: Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց նման այցելությունների կարևորությունը` նշելով, որ դրանք նպաստում են փոխճանաչողության և փոխհասկացողության ոգու զորացմանը: Նորին Սրբությունն ուրախություն հայտնեց, որ երկու երկրների իշխանությունները շարունակում են պահպանել ու զարգացնել տասնամյակներ առաջ ձևավորված համագործակցության բարի ավանդույթները:
Խոսելով Լատվիայի հայկական համայնքի մասինª Վեհափառ Հայրապետն ի դեմս քաղաքապետ Նիլ Ուշակովի իր գնահատանքը հայտնեց Լատվիայի իշխանություններին` հայ ժողովրդի զավակներին ցուցաբերվող աջակցության համար:





Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ
տնօրեն` Տ. Վահրամ քահանա Մելիքյան






Categoría: Noticias | Visiones: 252 | Ha añadido: termashtots | Tags: Հանդիպումներ Մայր Աթոռ Ս. Էջմիածնու | Ranking: 0.0/0
Total de comentarios: 0
Copyright MyCorp © 2024
Formulario de entrada
Búsqueda
Titulos
20-րդ միջազգային էկումենիկ կոնֆերանսը Իտալիայի Բոզե վանական համալիրում
El renacimiento del monasterio de Tatev
Exposición en Venecia del primer libro publicado en armenio
Hace un tiempo
La gran abstinencia o Medz Bak. Por Sergio Kniasian
Porque las iglesias cristianas celebran en diferentes fechas el navidad
«Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոս և հայրապետական շքանշան` ազգային բարերար Նազար Նազարյանին
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթ
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Դիակոնիայի ուսուցում» թեմայով համաժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի Օլիմպիադայի հանրապետական փուլը` Մայր Աթոռում
«Սուրբ Էջմիածինը կրոնական տուրիզմի և մշակութային ուղիների խաչմերուկում» թեմայով քննարկում Մայր Աթոռում
«Վանական կյանքը Հայ Եկեղեցում» խորագրով սիմպոզիում Զալցբուրգում
Աղոթքը կյանք է
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Նիս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցով կմեկնի Ֆրանսիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արցախ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Իտալիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 1
Hacer un sitio web gratis con uCoz