Viernes, 2024-05-17, 5:16 AM





ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ  - IGLESIA APOSTOLICA ARMENIA
Inicio Registrarse Entrada
Le saludo, Visitante · RSS
pagina de inicio
Categorías de la sección
Noticias [228]
CONTENIDO
Calendario
«  Noviembre 2012  »
LuMaMiJuViSaDo
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
RELOJ
CONTADOR
Archivo de registros
 
Inicio » 2012 » Noviembre » 9 » Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը ժամանեց Մայր Աթոռ Ս. Էջմիածին
11:30 AM
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը ժամանեց Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Սեպտեմբերի 20-ին Հայաստան ժամանեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը` Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով:
Օդանավակայանում Արամ Ա Կաթողիկոսին դիմավորեցին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Մայր Աթոռի հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, փոխդիվանապետ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանը, Տ. Անդրանիկ աբեղա Գևորգյանը, Տ. Սամվել աբեղա Մխիթարյանը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Արամ Ա Կաթողիկոսին դիմավորեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ապա Մայր Տաճարում կատարվեց միասնական գոհաբանական աղոթք:
Աղոթքից հետո Ամենայն Հայոց Հայրապետը բարիգալստյան խոսքով ողջունեց Արամ Ա Կաթողիկոսին` փառք ու գոհություն հայտնելով Աստծուն, որ առիթներ է պարգևում հանդիպելու և առ Աստված համատեղ աղոթք բարձրացնելու հայ ժողովրդի ապահով ու բարօր կյանքի, Հայրենիքի շինության ու առաջընթացի համար, ինչպես նաև անդրադարձ կատարելու ազգային կյանքը հուզող հարցերին ու խնդիրներին:
Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի պետական հանձնաժողովի աշխատանքներին համատեղ մասնակցության համար` կարևորելով Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչմանն ու դատապարտմանը և մարդկային կյանքում նման ոճիրների կանխարգելմանն ուղղված ջանքերը, որպեսզի լուծում գտնի մեր ժողովրդի արդար դատը, որ հարյուրամյակ շարունակ յուրաքանչյուր հայորդու պայքարն է դարձել:
Գարեգին Բ Կաթողիկոսը նաև ցավով անդրադարձավ Հունգարիայի իշխանությունների կողմից Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և Ադրբեջանի նախագահի կողմից մարդասպանին շնորհված ներման իրողությանը, ինչպես նաև Սիրիայում շարունակվող ռազմական գործողություններին, որոնց զոհ են դառնում բազմաթիվ անմեղ քաղաքացիներ: «Արդարև, մեր հոգին տագնապի ու ցավի մեջ է, որովհետև սիրիահայ բազում մեր զավակներ զոհ դարձան պատերազմական այս գործողությունների ընթացքում, շատերն ապրում են անորոշության մեջ` վախն իրենց սրտում, ուրիշներ գաղթական դարձան աշխարհով մեկ: Մենք փառք ենք տալիս Աստծուն, որ այսօր մենք հայրենի պետականություն ունենք, որը հարազատ զավակների համար դժվարին պահերին միշտ նրանց կողքին է, նեցուկ ու ապավեն նրանց», - ասաց Վեհափառ Հայրապետը` նշելով, որ Եկեղեցին նույնպես ամեն ճիգ ու ջանք ի գործ դրեց և շարունակում է` օգնելու դժվարության մեջ հեծող իր զավակներին: Նորին Սրբությունը, աղոթք բարձրացնելով անմեղ զոհվածների հոգիների և աշխարհում խաղաղության համար, մաղթեց, որպեսզի բնականոն ու խաղաղ կյանքը վերահաստատվի Սիրիայում և հայ համայնքը շարունակի ապրել այնտեղ` հավատարիմ իր դարավոր ազգային արժեքներին ու սրբություններին:
Խոսքի վերջում վերստին ողջունելով և իր բարեմաղթանքներն ուղղելով Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին ու միաբանությանը` Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ Երկնավոր Տերն Իր Աջն ու օրհնությունը հովանավոր դարձնի Հայոց Եկեղեցու նվիրապետական աթոռների վրա, որպեսզի միասնական ջանքերով Հայոց Եկեղեցին լծվի իր առաքելության իրականացմանը մեր ազգային կյանքում` կերտելով մեր ժողովրդի լավատեսության ոգին:
Այնուհետև Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին իր այցին անդրադարձավ Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը: «Մեր Եկեղեցու գոյության պատճառը, մեր Եկեղեցու կյանքի ու վկայության ճամփան, մեր Եկեղեցու առաքելությունը միայն մեկ բառի մեջ կարելի է խտացնել` ծառայություն: Եվ այս բառը մեր Եկեղեցու պատմության ընթացքում գործնականապես արտահայտված է մեր Եկեղեցու կենդանի ու արյան վկայությամբ, մեր Եկեղեցու հոգեմտավոր ստեղծագործությամբ, մեր Եկեղեցու` Հայրենիքի ու ժողովրդի համայնական կյանքի մեջ իր գործուն մասնակցությամբ», - ընդգծեց Արամ Ա Կաթողիկոսը` իր այցն առիթ նկատելով ծառայական ուխտի վերանորոգման:
Խոսելով վերջին շրջանում ազգային կյանքը հուզող երևույթների մասին` Արամ Ա Կաթողիկոսը մասնավորապես ասաց. «Երբ Ադրբեջանը, բարոյական, իրավական, քաղաքական, մարդկային ամեն տեսակ օրենք ու հասկացողություն մի կողմ դնելով, փառքով ու պատվով ընդունեց ոճրագործին, մեր Եկեղեցին պետության կողքին եղավ, մեր Եկեղեցին չէր կարող անտարբեր լինել: Երբ սիրիահայությունն այսօր տագնապի է մատնված, մեր Եկեղեցին անտարբեր չմնաց: Եվ ահավասիկ, երբ մենք գտնվում ենք ցեղասպանության հարյուրամյակի շեմին, Եկեղեցին չի կարող լուռ ու հետևողի դերի մեջ լինել: Մեր պետության հետ միասին մենք անելիք ունենք»:
Վերջում Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը մաղթեց, որ միշտ շեն ու պայծառ մնա Մայր Աթոռ Սբ Էջմիածինն իր միաբանությամբ ու բոլոր կառույցներով:
Արարողությունն ավարտվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի օրհնությամբ ու միասնական տերունական աղոթքով:







Մայր Աթոռ Ս. Էջմիածին                                   



Տեղեկատվական
համակարգ                                                          



տնօրեն` Տ. Վահրամ քահանա
Մելիքյան









Categoría: Noticias | Visiones: 259 | Ha añadido: termashtots | Tags: Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը ժամանե | Ranking: 0.0/0
Total de comentarios: 0
Copyright MyCorp © 2024
Formulario de entrada
Búsqueda
Titulos
20-րդ միջազգային էկումենիկ կոնֆերանսը Իտալիայի Բոզե վանական համալիրում
El renacimiento del monasterio de Tatev
Exposición en Venecia del primer libro publicado en armenio
Hace un tiempo
La gran abstinencia o Medz Bak. Por Sergio Kniasian
Porque las iglesias cristianas celebran en diferentes fechas el navidad
«Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոս և հայրապետական շքանշան` ազգային բարերար Նազար Նազարյանին
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթ
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Դիակոնիայի ուսուցում» թեմայով համաժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի Օլիմպիադայի հանրապետական փուլը` Մայր Աթոռում
«Սուրբ Էջմիածինը կրոնական տուրիզմի և մշակութային ուղիների խաչմերուկում» թեմայով քննարկում Մայր Աթոռում
«Վանական կյանքը Հայ Եկեղեցում» խորագրով սիմպոզիում Զալցբուրգում
Աղոթքը կյանք է
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Նիս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցով կմեկնի Ֆրանսիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արցախ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Իտալիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 1
Hacer un sitio web gratis con uCoz