Viernes, 2024-05-17, 3:30 AM





ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ  - IGLESIA APOSTOLICA ARMENIA
Inicio Registrarse Entrada
Le saludo, Visitante · RSS
pagina de inicio
Categorías de la sección
Noticias [228]
CONTENIDO
Calendario
«  Noviembre 2012  »
LuMaMiJuViSaDo
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
RELOJ
CONTADOR
Archivo de registros
 
Inicio » 2012 » Noviembre » 27 » Ընդունելություններ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
2:40 PM
Ընդունելություններ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Հոկտեմբերի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սլովակիայի Գերագույն դատարանի նախագահ Շտեֆան Հարաբինի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի, ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի և Սլովակիայի հայ համայնքի նախագահ Աշոտ Գրիգորյանի:
Ողջունելով հյուրերին` Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց երկու երկրների դատական կառույցների միջև ձևավորած սերտ համագործակցության համար: Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետը իր գնահատանքն ու օրհնությունը փոխանցեց Սլովակիայի իշխանություններին` Սլովակիայում ապրող հայորդիների նկատմամբ դրսևորած բարիացակամ վերաբերմունքի համար: Վեհափառ Հայրապետը նաև ողջունեց Սլովակիայի իշխանությունների ցուցաբերած զորակցությունը հայ ժողովրդին և նրա վճռական կեցվածքը Հայոց ցեղասպանության ընդունման և դատապարտման հարցում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Հունգարիայի իշխանությունների կողմից սպա Ռամիլ Սաֆարովի` Ադրբեջանին արտահանձնման խնդրին: Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետը նշեց, որ նման երևույթները` իբրև ազգատյացության քարոզչություն, համընդհանուր դատապարտության պետք է արժանանան, հակառակ դեպքում` ցավալի անդրադարձ կարող են ունենալ մարդկային կյանքում:

***

Նույն օրը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քյոլնի (Գերմանիա) Կաթոլիկ և Ավետարանական եկեղեցիների ուխտավորներին` գլխավորությամբ Փորցի Բողոքական եկեղեցու հոգևոր հովիվ Կառլ Գյոփելի:
Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունն անդրադարձավ Հայ Եկեղեցու հարաբերություններին Քույր Եկեղեցիների և այլ քրիստոնեական հարանվանությունների հետ:
Վեհափառ Հայրապետն ուրախություն հայտնեց, որ հյուրերն ուխտագնացության վայր են ընտրել Հայաստանը` վստահություն հայտնելով, որ այն հնարավորություն պիտի ընձեռի լավագույնս ճանաչելու Հայ Առաքելական Եկեղեցին և հայ ժողովրդի հոգևոր-մշակութային ժառանգությունը:





Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ
տնօրեն` Տ. Վահրամ քահանա Մելիքյան






Categoría: Noticias | Visiones: 247 | Ha añadido: termashtots | Tags: Ընդունելություններ Մայր Աթոռ Սուրբ | Ranking: 0.0/0
Total de comentarios: 0
Copyright MyCorp © 2024
Formulario de entrada
Búsqueda
Titulos
20-րդ միջազգային էկումենիկ կոնֆերանսը Իտալիայի Բոզե վանական համալիրում
El renacimiento del monasterio de Tatev
Exposición en Venecia del primer libro publicado en armenio
Hace un tiempo
La gran abstinencia o Medz Bak. Por Sergio Kniasian
Porque las iglesias cristianas celebran en diferentes fechas el navidad
«Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոս և հայրապետական շքանշան` ազգային բարերար Նազար Նազարյանին
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթ
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Դիակոնիայի ուսուցում» թեմայով համաժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի Օլիմպիադայի հանրապետական փուլը` Մայր Աթոռում
«Սուրբ Էջմիածինը կրոնական տուրիզմի և մշակութային ուղիների խաչմերուկում» թեմայով քննարկում Մայր Աթոռում
«Վանական կյանքը Հայ Եկեղեցում» խորագրով սիմպոզիում Զալցբուրգում
Աղոթքը կյանք է
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Նիս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցով կմեկնի Ֆրանսիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արցախ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Իտալիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 1
Hacer un sitio web gratis con uCoz