Աստծո Միածին Որդին մեր փրկության համար աշխարհ եկավ՝ ծնվելով Կույս Մարիամից: Առանց լքելու երկինքը Նա մարմնացավ եւ մարդացավ՝ կատարելապես միավորվելով մարդկային բնության հետ եւ ընդունելով նրա բոլոր հատկանիշները՝ բացի մեղքից (տե՛ս Հավատո հանգանակ): Այս անապական ծննդյամբ Աստվածորդին դարձավ նաեւ Մարդու Որդի՝ սկիզբ դնելով մարդկության հոգեւոր ծննդյանն ու նորոգությանը:
Քրիստոսի ծնունդը կենդանի խորհրդանիշն էր Նրա անճառելի խոնարհության, որով Նա իջավ երկնային փառքից՝ բնակվելու մեղքով ապականված աշխարհում. Նա ծնվեց Բեթղեհեմի մի քարայրում՝ կենդանիների համար պատրաստված մսուրում [տե՛ս Ղուկ. 2.7], քանզի տիեզերքի Արարիչը աշխարհ եկավ՝ ոչ թե թագավորելու, այլ ծառայելու համար ընկած մարդկությանը, որպեսզի նրան ոտքի կանգնեցնի: Ինչպես ասում են վարդապետները, Նա ծնվեց անփառունակ եւ աղքատիկ վայրում, որպեսզի մեր հանցապարտ բնության աղքատությունն ու անփառունակությունը լցնի Իր երկնային փառքով ու հարստացնի շնորհի լեցունությ
...
Leer más »
|