Miércoles, 2025-01-01, 8:50 AM |
|
Le saludo, Visitante · RSS |
|
|
Սիրելի հայրենակիցներ,
Հայկական տպագրության սկզբնավորումից հետո 2012 թ. երկրորդ նշանակալից հինգհարյուրամյակը կապվում է Սուչավայի Հաճկատարի վանքի հիմնադրման հետ: 1512թ., երբ Միջերկրականի ափերին` Վենետիկում, Հակոբ Մեղապարտը հրատարակում էր հայերեն առաջին տպագիր գիրքը, Եվրոպայի մեկ այլ կենտրոնումª Ռումինիայի Սուչավա քաղաքում, որը հայ մատենագրության մեջ հայտնի է Սեչով անվանմամբ, Տոնավագ տոհմանունը կրող վաճառական երկու եղբայներ դեպի Վիեննա իրենց ճանապարհին` այս քաղաքի մերձակա բլուրներից մեկի վրա, մի հրաշալի տեսիլք տեսանª երկնքից երկիր իջնող հրեշտակաձայն օրհնությամբ լեցուն: Արթնանալով ուխտեցին հիմնել մի վանք, որն էլ իրականացրեցին նույն տարում: Ուխտի կատարմամբ կառուցված այս վանքը կարճ ժամանակում դարձավ Ուխտակատար մի սրբավայր ոչ միայն ռումինահայության, այլև ... Leer más » |
Հունիսի 24-28-ը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում էր գտնվում Վիեննայի համալսարանի պատմական աստվածաբանության բաժնի դասախոս դոկտոր Հանս Յուրգեն Ֆյուլները:
Պրն. Ֆյուլները մշտապես հետաքրքրված է եղել հայկական մշակույթով և Հայոց Եկեղեցու պատարագով, որին էլ նվիրված են նրա գիտական աշխատությունները: Հայտնի ծիսագետը Գևորգյան հոգևոր ճեմարանի սաների համար կարդաց մի շարք դասախոսություններ` նվիրված հայոց պատարագի աստվածաբանական վերլուծությանն ու ուսումնասիրության հեռանկարներին: Դոկտոր Ֆյուլները մասնակցեց նաև ճեմարանի ավարտական քննություններին: ... Leer más » |
Հունիսի 27-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ավստրիայի Դաշնային Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերին` ուղեկցությամբ ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի:
Ողջունելով Ավստրիայի նախագահի և նրա տիկնոջ այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Վեհափառ Հայրապետն ուրախությամբ նշեց, որ Հայաստանի և Ավստրիայի միջև հարաբերությունները զարգանում են և ընդլայնվում` նոր արդյունքներ արձանագրելով երկու երկրների համագործակցության նորօրյա պատմության մեջ: Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ Ավստրիայի նախագահի այցը նոր լիցք պիտի հաղորդի դարերի պատմական սերտ առնչակցություններ ունեցող երկու ժողովուրդների կապերի ամրապնդմանը: Ամենայն Հայոց Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ Ավստրիայի հայ համայնքի հանդեպ իշխանությունների կողմից դրսևորվող առանձնահատուկ ջերմ վերաբերմունքին: ... Leer más » |
Հունիսի 25-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիտվայի Հանրապետության Ազգային պաշտպանության նախարար տիկին Ռասա Յուկնևիչիենի գլխավորած պատվիրակությունը:
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն ուրախությամբ արձանագրեց, որ Հայաստանի և Լիտվայի միջև առկա են բարեկամական հարաբերություններ, որոնք տարեց տարի ավելի են սերտանում և բազմաբնույթ ընդգրկում ստանում: Նորին Սրբությունը մասնավոր գոհունակություն հայտնեց երկու երկրների Պաշտպանության նախարարությունների միջև ձևավորվող համագործակցության առիթով: Իր խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրերին ներկայացրեց հայ ժողովրդի կյանքում թե´ պատմության ընթացքում և թե´ այսօր Եկեղեցու ունեցած դերակատարությունը` մասնավորապես անդրադառնալով քրիստոնեական արժեքների և ժողովրդի քրիստոնեական նկարագրի անաղարտ պահպանման համար Եկեղեցու կողմից գործադրվող ջանքերին: Իր հերթին տիկին Յուկնևիչիենին ... Leer más » |
Հունիսի 28-ից հուլիսի 4-ը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հովվապետական այցով կլինի Ֆրանսիայի հայոց թեմում` Մարսելում, ուր կհանդիսապետի Սրբոց Թարգմանչաց եկեղեցու օծման 80-ամյակին նվիրված միջոցառումները:
Այցի շրջանակներում Մարսելում Նորին Սրբությունը կմասնակցի նաև Հայ Առաքելական եկեղեցու եվրոպական համագումարին, կունենա պաշտոնական հանդիպումներ քաղաքային իշխանությունների, ինչպես նաև Ֆրանսիայի թեմական և համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ: Նորին Սրբությանն ուղեկցելու են գավազանակիր Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը, կաթողիկոսական գրասենյակի քարտուղարներ Տ. Խորեն քահանա Կիրակոսյանը, Տ. Ադամ քահանա Մակարյանը և պրոֆեսոր Դավիթ Մուրադյանը: ... Leer más » |
Օրերս, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ Պերճ Սեդրակյանին` տիկնոջ Վերա Սեդրակյանի ուղեկցությամբ:
Ողջունելով ՀԲԸՄ նախագահի այցը համայն հայության հոգևոր կենտրոն` Նորին Սրբությունը, ի դեմս տիար Պերճ Սեդրակյանի, իր օրհնությունն ու գնահատանքը հայտնեց ՀԲԸՄ անդամներին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հանդեպ շարունակ ցուցաբերվող նվիրումի և աջակցության համար: Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Սփյուռքում ու Հայրենիքում Միության ջանքերով իրականացվող ազգանպաստ գործունեությանը, ինչպես նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ համատեղ իրականացվող ծրագրերին: Այս առիթով ՀԲԸՄ նախագահը շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին մշտական զորակցության, մասնավորաբար ՀԲԸՄ հերթական` ... Leer más » |
Հունիսի 22-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Եկեղեցիների համատեղ գործողություն» համադաշնության (Act Alliance) գլխավոր քարտուղար Ջոն Նդունային` ուղեկցությամբ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Հայաստանյան Կլոր սեղան միջեկեղեցական հիմնադրամի տնօրեն Կարեն Նազարյանի: «Եկեղեցիների համատեղ գործողություն» համադաշնությունը 140 երկրներում ունի 131 անդամ և գործունեություն է ծավալում արտակարգ իրավիճակներում, ինչպես նաև սոցիալական և զարգացման ոլորտներում:
Նորին Սրբությունը ողջունեց Ջ. Նդունայի այցը Հայաստան և Մայր Աթոռ Ս. Էջմիածին, ապա իր գնահատանքը բերեց համադաշնությանը` Հայաստանում Կլոր սեղան հիմնադրամի և համադաշնության հայաստանյան ֆորումի հետ համագործակցության, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում, ... Leer más » |
Հունիսի 22-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հանս Յոխեն Շմիդտին` Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ նշեց, որ դեսպանատան և Մայր Աթոռի միջև հարաբերությունները մշտապես եղել են ջերմ և բարեկամական: Նորին Սրբությունը շնորհակալություն հայտնեց Գերմանիայի դեսպանին Հայաստանում ակտիվ գործունեություն ծավալելու և երկու ժողովուրդների միջև կապերի ամրապնդմանը կարևոր նպաստ բերելու համար: Իր խոսքում Նորին Սրբությունն ... Leer más » |
Copyright MyCorp © 2025 |
|
|||
|
|||
|
|||