Miércoles, 2025-01-01, 8:25 AM |
|
Le saludo, Visitante · RSS |
|
|
Մարտի 31-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ հանդիսավորությամբ տոնեց Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարության տոնը: Տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածում Ս. Պատարագ մատուցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Հայրապետական Պատարագին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ինչպես նաև ՀՀ կառավարության անդամներ, Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, կրթության և մշակույթի գործիչներ և բազում ուխտավոր հայորդիներ: Հայրապետական թափորի ամպհովանին կրում էին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը, ... Leer más » |
Մարտի 28-ին` Ավագ հինգշաբթի օրը, Միածնաէջ Մայր Տաճարում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիսապետեց Ոտնլվայի արարողությունը:
Արարողության ընթացքում ընթերցվեցին Ս. Գրքից հատվածներ, ապա Հովհաննես Պլուզ վարդապետի «Սիրո մասին» խրատը, որից հետո Նորին Սրբությունը խաչով ու Ավետարանով օրհնեց խորանի վրա դրված ջուրը և յուղը: Ապա, մեր Տեր Հիսուս Քրիստոսի օրինակով, Ամենայն Հայոց Կաթողիկոսը ծունկի եկավ և շարականների երգեցողության ներքո լվաց ու յուղով օծեց տասներկու անձանց ոտքերը: Նրանց թվում էին եպիսկոպոսներ, վարդապետներ, աբեղաներ, սարկավագներ, Գևորգյան հոգևոր ճեմարանի սաներ, Երևանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի ուսանողներ, Մայր Աթոռի Էօռնեկյան հանրակրթական ... Leer más » |
Մարտի 24-ին` Ծաղկազարդի տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Առավոտյան ժամերգությունից հետո, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Անդաստանի արարողություն և մանուկների օրհնության կարգ:
Մայր Տաճարում տոնի առիթով մատուցված Ս. Պատարագի ավարտին Վեհափառ Հայրապետն օրհնեց Մայր Աթոռի Էօռնեկյան հանրակրթական դպրոցի սաներին և արարողությանը մասնակից մանուկներին: Արարողությունից հետո Նորին Սրբությունն իր օրհնությունն ու մաղթանքները բերեց ներկա մանուկներին և ի հիշատակ մանուկների օրհնության օրվա նրանց բաշխեց փոքրիկ ... Leer más » |
Մարտի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Ա Պապին` Հռոմի եպիսկոպոս և Կաթոլիկ Եկեղեցու առաջնորդ ընտրվելու առիթով: Հայրապետական շնորհավորագրում մասնավորաբար ասվում է. «Սիրեցյալ եղբայր ի Քրիստոս, Սուրբ Պետրոսի Աթոռի գահակալ ընտրվելու բերկրալի առիթով Ձերդ Սրբությանն ենք հղում եղբայրական սիրո մեր ջերմ ողջյունները և շնորհավորանքները: Մեր աղոթքն է, որ Տերը արգասավորի Ձերդ Սրբության առաքելահաստատ պաշտոնը արդյունաշատ և երկարամյա գործունեությամբ` ի փառս Աստուծո և ի պայծառություն Քրիստոսի Սուրբ Եկեղեցու: Քաղցրությամբ ենք հիշում մեր հանդիպումները Ձերդ Սրբության հետ Արգենտինայում, երբ առիթն ենք ունեցել ճանաչել Ձեզ որպես քաջ, իմաստուն և արդարամիտ հովվի: Մենք ուրախ ենք անդրադառնալ ... Leer más » |
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ լույս է ընծայել Մայր Աթոռի հո•ևոր կրթական հաստատությունների վերատեսուչ և Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի «Ս. Հաղորդությունը որպես ներման և հաշտության լեզու», ««Մի երկնչիր, բայց միայն հավատա» (Մարկ. Ե 36). Հայ Առաքելական Եկեղեցուն` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հայեցակարգի առաջարկ» աշխատությունները:
Գևորգ եպիսկոպոսն իր «Ս. Հաղորդությունը որպես ներման և հաշտության լեզու» գործում հանգամանորեն մեկնաբանում է Ս. Հաղորդության խորհուրդը Հայ Եկեղեցու ավանդության մեջ: Հայ իրականության մեջ այս գիրքն առաջին աշխատությունն է, որ Հաղորդության խորհուրդը դիտարկում է մարդկային հարաբերությունների համատեքստում և բարոյականության այն շրջանակներում, որում ժամանակակից հավատացյալներն ապրում են ... Leer más » |
Մարտի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ վարդապետական թեզերի բանավոր պաշտպանություն:
Մասնավոր վարդապետության աստիճանի համար թեզ էին ներկայացրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ Տ. Գաբրիել աբեղա Սարգսյանը («Տերունական աղոթքի հայ միջնադարյան մեկնությունները»), Տ. Տարոն աբեղա Ղուլիկյանը («Ախթալայի և Քոբայրի վանքերը (Պատմաեկեղեցական և դավանական պատկանելության քննություն)»), Տ. Շահե աբեղա Անանյանը («Իմաստություն և Աստվածաշունչ. Իմաստության կերպարն ըստ Առակաց Ա-Թ-ի»), Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը («Քրիստոնեական կրթության և արժեքների դերը երրորդ Հանրապետության տարիներին») և Տ. Զաքարիա աբեղա Բաղումյանը («Անապակ բաժակի խնդիրը Հայոց Եկեղեցում»): Հանձնաժողովը, որի կազմում էին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Վանական խորհրդի նախագահ և Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանն իբրև նախագահ, Շիրակի թեմի առաջնորդ ... Leer más » |
Մարտի 6-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի:
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը գոհունակություն հայտնեց երկու երկրների միջև հարաբերությունների շարունակական զարգացման առիթով` ընդգծելով, որ նման այցելությունները պիտի նպաստեն հայ-գերմանական համագործակցության առավել ընդլայնմանը` ի նպաստ երկու ժողովուրդների: Ամենայն Հայոց Կաթողիկոսը ի դեմս տիար Նորբերթ Լամմերթի իր գնահատանքը հայտնեց Գերմանիայի Բունդեսթագին Հայոց ցեղասպանության վերաբերյալ ... Leer más » |
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղար Ուղղափառ Եկեղեցու նորընտիր Պատրիարք Նորին Սրբություն Նեոֆիտին:
«Տիրոջ օգնականությունն ու զորկացությունն ենք հայցում Ձերդ Սրբությանը` մաղթանքով, որ Բարձրյալն Աստված Ձեր հովվապետական ծառայությունն արդյունավորի նոր ձեռբերումներով` հանուն Բուլղար Եկեղեցու պայծառության և Ձեր հավատավոր ու բարեպաշտ հոտի հոգևոր մխիթարության: Մեր աղոթքն է նաև, որ Տերն արգասավորի Ձեր և Ձեր Եկեղեցու ջանքերը` ի խնդիր խաղաղության և համերաշխության ամրապնդման, Եկեղեցիների ու տարբեր կրոնների միջև երկխոսության և բարեկամության զորացման», - ասված է հայրապետական շնորհավորա•րում: Վեհափառ Հայրապետը նաև գոհունակությամբ անդրադարձել է Բուլղարիայի ծաղկուն հայ համայնքին` իբրև վկայություն երկու եկեղեցիների պատմական կապերի ու համագործակցության: Շնորհավորական ուղերձում Ամենայն ... Leer más » |
Copyright MyCorp © 2025 |
|
|||
|
|||
|
|||