Miércoles, 2025-01-01, 8:32 AM |
|
Le saludo, Visitante · RSS |
|
|
Մայիսի 14-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ և ներկայությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, տեղի ունեցավ Աբովյանի Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման արարողությունը: Եկեղեցին, որի հիմնարկեքը կատարվել էր 2006 օգոստոսի 24-ին, կառուցվել է տիար Գագիկ Ծառուկյանի բարերարությամբ:
Եկեղեցու օծմանը մասնակցում էին բազում հրավիրյալներ` Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, ՀՀ ԱԺ ներկայացուցիչներ, ՀՀ կառավարության անդամներ, քաղաքական և հասարակական գործիչներ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Համայն Ռուսիո Պատրիարքի առաջնորդական փոխանորդ, Վոսկրեսենսկի եպիսկոպոս Սավվայի գլխավորած պատվիրակությունը, Անդրկովկասում Պապական նվիրակ Նորին
...
Leer más »
Ամերիկայի Միացյալ Նահանգների Հայոց Արևելյան թեմ կատարած հայրապետական այցի ընթացքում` մայիսի 10-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կողմից կազմակերպված` ՀԲԸՄ հոգաբարձուների խորհրդի անդամ, ազգային բարերար տիար Նազար Նազարյանի մեծարման հանդիսությանը:
Հանդիսության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բերեց տիար Նազարյանին և նրան շնորհեց «Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոս և հայրապետական շքանշան` ի գնահատություն Աստվածկառույց Սուրբ Էջմիածնի հավետ պայծառությանը որդիական սիրով ու նախանձախնդրությամբ բերած բացառիկ ավանդի ու աստվածահաճո ծառայությունների: «Մենք այսօր եկել ենք Ձեզ հետ ... Leer más » |
Ապրիլի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սլովակիայի Հանրապետության Տրնավայի երկրամասի նահանգապետ Տիբոր Միկուշին` ուղեկցությամբ ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետը գոհունակություն հայտնեց Տրնավայի երկրամասի և Արմավիրի մարզի միջև ձևավորվող համագործակցության առիթով` վստահություն հայտնելով, որ այն մեծապես կնպաստի երկու ժողովուրդների կապերի սերտացմանը: Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց տիար Միկուշին` Սլովակիայի Ազգային խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության ... Leer más » |
Ապրիլի 24-ի առավոտյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականաց դասի ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ Վեհափառ Հայրապետի նախագահությամբ և ներկայությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու պետական ավագանու` կատարվեց հոգեհանգստյան արարողություն` ի հիշատակ Հայոց Եղեռնի նահատակների:
Նույն օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվեց Ս. Պատարագ£ Պատարագիչն էր Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը: Արարողության ընթացքում Սրբազան Հայրը հրապարակեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հայտարարությունը, որով կոչ է ուղղվում Թուրքիայի պետությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ամբողջապես հատուցել հայ ժողովրդի կրած կորուստների և մարդկային ու ազգային ոտնահարված ... Leer más » |
2015 թ. հայ ժողովուրդը Հայաստանի Հանրապետությունում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և ի սփյուռս աշխարհի նշելու է 100-րդ տարելիցը Օսմանյան Թուրքիայի կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության:
1915 թ. ցեղասպանությանը զոհ գնացին ավելի քան մեկուկես միլիոն հայեր, աքսորի ճանապարհներին վերապրած հայերը ապաստան գտան Արևելյան Հայաստանում` ներկայիս Հայաստանի Հանրապետությունում, Սիրիայում, Լիբանանում, արաբական այլ երկրներում ու աշխարհի տարբեր պետություններում:
Անհատական սեփական կալվածքների հետ Օսմանյան կայսրության ենթակայության ներքո գտնվող Արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում, ինչպես և Թուրքիայի այլ շրջաններում ապրող հայությունը կորցրեց նաև եկեղեցապատկան կալվածքներ` եկեղեցիներ, սրբատեղիներ, վանքեր, կրոնական, կրթական ու բարեսիրական կենտրոններ, մշակութային ու կրոնական
...
Leer más »
|
Ապրիլի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Անդրկովկասում պապական նվիրակ Նորին Սրբազնություն Մարեկ արքեպիսկոպոս Սոլչինսկուն:
Հանդիպմանը Մարեկ արքեպիսկոպոսն Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխանցեց Հռոմի Ֆրացիսկոս պապի նամակը, որով Սրբազան Քահանայապետը շնորհակալություն է հայտնում Վեհափառ Հայրապետին իր ընտրության առիթով հղված շնորհավորական գրության, ինչպես նաև գահակալության արարողությանն անձնապես ներկա գտնվելու համար: «Առանձնակի ուրախություն էր ինձ համար կարողանալ ողջունել Ձեզ Հռոմում իմ առաքելության գահակալությանը…: ... Leer más » |
Ապրիլի 21-ին` Կարմիր կիրակիին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Տաճարում մատուցվեց Ս. Պատարագ, որի ընթացքում կատարվեց քահանայական ձեռնադրություն: Պատարագիչն էր Մայր Աթոռի հոգևոր կրթական հաստատությունների վերատեսուչ, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրություն և օծում ստացան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տասը միաբան սարկավագներ:
Ս. Պատարագի ընթացքում Գևորգ Սրբազանը քահանայության կոչեց նորընծաներին` Սրբալույս Մյուռոնով օծելով նրանց ճակատներն ու ձեռքերը և շնորհելով հոգևոր նոր անուններ: Արման սրկ. Վարդանյանը վերակոչվեց Տ. Գաբրիել քահանա, Մհեր սրկ. Մուրադյանը` Տ. Հրաչ քահանա, Գոռ սրկ. Հակոբյանը` Տ. Տիրայր քահանա, Էդգար սրկ. Սեփանյանը` Տ. Հարություն քահանա, Արթուր սրկ. Անդրեասյանը` Տ. Վանանդ քահանա, Լևոն սրկ. Երնջակյանը` Տ. Աղան քահանա, Գոռ սրկ. Թարվերդյանը` Տ. Հեթում քահանա, Խաչատուր սրկ. Տյոմկինը` Տ. Ղևոնդ քահանա, Գերասիմ սրկ. Հայրապետյանը` Տ. Օշին քահանա, ... Leer más » |
Copyright MyCorp © 2025 |
|
|||
|
|||
|
|||