Մայիսի 15-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Համայն Ռուսիո Պատրիարքի Մոսկվայի թեմի պատրիարքական տեղապահ, Նովոսպասյան հայրապետական վանքի վանահայր Վոսկրեսենսկի եպիսկոպոս Սավվային և Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Բոսեի էկումենիկ դպրոցի տնօրեն Հայր Իուան Սաուկային (Ռումին Ուղղափառ Եկեղեցի), ովքեր Հայաստան էին ժամանել Աբովյանի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման առիթով:
Հանդիպմանը Նորին Սրբությունը, իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերելով քույր Եկեղեցիների ներկայացուցիչներին, ուրախություն հայտնեց համայն հայության հոգևոր կենտրոն նրանց այցի առիթով: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ նշեց, որ Հայ Եկեղեցու հարաբերությունները Ռուս և Ռումին Ուղղափառ եկեղեցիների, ինչպես նաև Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի կառույցների հետ հատկանշվում են յուրահատուկ ջերմությամբ և գործակցության ոգով:
Զրույցի ընթացքում անդրադարձ
...
Leer más »