Հունիսի 2-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հանդիսավորությամբ նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը: Տոնի առիթով Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Գեղարքունիքի թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը:
Պատարագիչ Սրբազան Հայրը, իր քարոզում անդրադառնալով տոնի կարևորությանն ազգային-եկեղեցական կյանքում, մասնավորապես ասաց. «Անշուշտ Ս. Էջմիածինը դարերի ալեկոծություններ տեսավ, Հայրապետական աթոռն աստանդական եղավ, սակայն երբեք Ս. Էջմիածնի հավերժական տեսիլքն իր պատմական վայրից չխախտվեց, տեսիլքը մնաց այստեղ ու վերահաստատեց իր պատմական հանգամանքը: …Տասնյոթ դարեր անցան հավատքի և հավատարմության, թեկուզև փորձությունների ու
...
Leer más »