Օգոստոսի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեծ հանդիսավորությամբ նշվեց Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը, որի առիթով մատուցվեց Սբ. Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: Սբ. Պատարագի ընթացքում Սրբազան Հայրն անդրադարձավ տոնի խորհրդին և Մարիամ Աստվածածնի առաքինի կերպարին, որը սրբության ու մաքրության, խոնարհության ու հնազանդության լավագույն օրինակն է ընտանիքի, հայ կնոջ և առհասարակ հայ քրիստոնյայի համար: Հավարտ Սբ. Պատարագի` Մայր Տաճարից եկեղեցականաց թափորն ուղղվեց դեպի Սբ. Տրդատի Բաց Խորան, ուր, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք
...
Leer más »