Miércoles, 2025-01-01, 9:13 AM





ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ  - IGLESIA APOSTOLICA ARMENIA
Inicio Registrarse Entrada
Le saludo, Visitante · RSS
pagina de inicio
Categorías de la sección
Noticias [228]
CONTENIDO
Calendario
«  Octubre 2012  »
LuMaMiJuViSaDo
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
RELOJ
CONTADOR
Archivo de registros
 
Inicio » 2012 » Octubre » 16

Սեպտեմբերի 19-ին Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Սբ Թովմաս Աքվինացի» համալսարանի (Մինեսոթա, ԱՄՆ) նախագահ հայր Դենիս Դիսին և հոգաբարձուների խորհրդի անդամներին:
Հանդիպման ընթացքում ողջունելով «Սբ Թովմաս Աքվինացի» համալսարանի ներկայացուցչական խմբի այցը Հայաստան` Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց համալսարանի տնօրինությանը և հոգաբարձուներին կրթական ոլորտում կարևոր և պատասխանատու առաքելություն ստանձնելու համար:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև գոհունակություն հայտնեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և համալսարանի միջև Գաֆեսճյան ընտանիքի ջանքերի շնորհիվ ձևավորված սերտ համագործակցության առիթով, որի արդյունքում Մայր Աթոռի երկու միաբաններ առիթ են ունեցել իրենց ուսումնառությունը շարունակելու «Սբ Թովմաս Աքվինացի» համալսարանում: Նորին Սրբությունը տեղեկացրեց, որ վերջին տասնամյակում տարբեր Եկեղեցիների աջակցությամբ Մայր Աթոռից շուրջ քառասուն եկեղեցականներ կրթություն ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 327 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-10-16


Սեպտեմբերի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Բուենոս Այրեսի Մխիթարյան վարժարանի և Ավստրալիայի Համազգային «Արշակ և Սոֆի Գոլսդն» ճեմարանի սաներին:
Վեհափառ Հայրապետն ուրախությամբ ողջունեց Արգենտինայի և Ավստրալիայի հայկական դպրոցների սաներին` նշելով, որ գեղեցիկ ավանդույթ է դարձել ամեն տարի Հայաստան և Մայր Աթոռ ուխտագնացություն կազմակերպելը:
Իր խոսքում Նորին Սրբությունը սփյուռքահայ երիտասարդների կյանքում կարևորեց Հայրենիք այցելությունների դերակատարությունը, քանի որ դրանց շնորհիվ հայորդիները հաղորդ են դառնում հայրենի իրականությանը, իրենց աչքերով տեսնում հոգևոր-ազգային այն արժեքները, որոնց մասին սովորել են դպրոցում: Ամենայն Հայոց Հայրապետի համոզմամբ` հայրենի արժեքների հետ անմիջական հաղորդակցությունը ամրացնում է սաների ազգային ոգին, գիտակցությունն ու նախանձախնդրությունը` շարունակելու ապրել որպես հայ ազգի զավակ:
Հանդիպման ավարտին Նորին Սրբու ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 258 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-10-16


Սեպտեմբերի 16-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ հանդիսավորությամբ տոնախմբեց հինգ տաղավար տոներից վերջինը` Խաչվերացը, որը նվիրված է գերությունից խաչի վերադարձի, նրա բարձրացման և փառաբանության պատմական հիշատակին:
Տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ս. Պատարագ մատուցեց Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը: Սրբազան Հայրն իր քարոզում անդրադարձավ խաչի սրբազան խորհրդին. «Խաչը քրիստոնեական հավատքի խորհրդանիշն ու նշանակն է: Այն քրիստոնյաների համար ամենամեծ սրբությունն է, իսկ խաչեցյալը` պաշտելի և երկրպագելի: Քրիստոսի խաչելությամբ խաչափայտը դադարեց չարչարանքի գործիք լինելուց, կերպարանափոխվեց և դարձավ փրկության միջոց: Խաչը սիրո արտահայտություն է և միևնույն ժամանակ սիրո զոհաբերություն»: Խոսքի ավարտին Սրբազան Հայրը պատգամեց նախնիների օրինակով արժանավայել կրել խաչը մեր ժամանակներում` չմոռանալով, որ խաչի ճանապարհը տանում է դեպի փրկություն:
Նույն օրը` երեկոյան ժամերգության ավարտին, տեղի ունեցավ խաչի ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 453 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-10-16


Սեպտեմբերի 16-ին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմում նշվեց Խաչվերաց տոնը՝ Խաչին նվիրված հինգ տաղավարներից ամենակարևորը և վերջինը, որի խորհուրդը գերությունից Խաչի վերադարձն է և փառաբանությունը: Տոնը Վիրահայոց Թեմի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցում սկսվեց կիրակնօրյա Սուրբ Պատարագով:
Հավարտ Պատարագի հինավուրց եկեղեցու բակում կայացավ գեղեցիկ միջոցառում՝ նվիրված Խաչվերաց տոնին և Վիրահայոց Թեմի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ Եկեղեցու վերականգնման, ամրացման և մասնակի վերակառուցման աշխատանքների մեկնարկին: Սուրբ Գևորգ տաճարը կառուցվել է 1251 թվականին, Նարիղալա բերդի ստորոտում 631 թվականին կառուցված առաջին հայկական տաճարի տեղում: Այն իր գոյության ընթացքում դիմակայել է բազում ներխուժումների և ավերածությունների, սակայն կանգուն է մնացել, շարունակելով լինել հայ հավատացյալ ժողովրդի Աստծո տունը: Հայ տաղանդավոր նկարիչներ Նաղաշ Հովնաթանյանի և Գևորգ Բաշինջաղյանի գեղանկարչության նմուշներով զարդանախշված Սուրբ Գևորգ տաճարը վե ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 489 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-10-16


Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Պատկերազարդ տոնացույց» և Անդրե Ժիդի «Հովվերգական Սիմֆոնիան» գրքերը:
«Պատկերազարդ տոնացույց» գրքի ստեղծման համար հիմք է ծառայել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Շողակաթ» հեռուստաընկերության «Մանուկների Աստվածաշունչ» հաղորդաշարը: Գրքի օգնությամբ մանուկները կարող են տեղեկանալ եկեղեցական տարբեր տոների, բարեպաշտական սովորությունների, ինչպես նաև եկեղեցական տոներին առնչվող ժողովրդական ավանդույթների մասին: Աշխատության մեջ օգտագործված են պատկերներ, որոնց նախատիպերը ստեղծվել են հարյուրավոր տարիներ առաջ հայոց վանքերում, գրչության կենտրոններում ծաղկող` նկարազարդող մանրանկարիչների ձեռքով: Վերահրատարակված տոնացույցում նաև ավելացվել են Հայոց Եկեղեցու որոշ շարժական տոների աղյուսակները մինչև 2021 թ.:
19-րդ դարի վերջին տասնամյակի և քսաներորդ դարի առաջին կեսի ֆրանսիացի մեծանուն գրող Անդրե Ժիդի «Հովվերգական Սիմֆոնիան՚» վեպը ֆրանսերենից թարգմանել է Պարգև Շահբազյանը: Սույն աշխատության հրատարակությունը հովանավորել է Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը:
... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 243 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-10-16


Նիս կատարած Հովվապետական այցի ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը սեպտեմբերի 8-ին հանդիպում ունեցավ Ալպ-Մարիտիմ նահանգի նահանգապետ Քրիստոֆ Միրմանի հետ, այնուհետև հայրապետական պատվիրակության անդամների, թեմական և ծխական վարչականների, քաղաքապետարանի պաշտոնատար անձնանց և հավատացյալ հայորդիների հետ ուղևորվեց Հայաստանի այգի, որտեղ ծաղկեպսակ զետեղեց Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ, աղոթեց Եղեռնի զոհերի հոգիների խաղաղության համար: Նույն օրը Հայոց Հայրապետը ծաղկեպսակ դրեց նաև Համաշխարհային պատերազմի զոհերի հուշարձանին:
Երեկոյան «Նեգրեսքո» հյուրանոցի սրահում տեղի ունեցավ պաշտոնական ընթրիք` ի պատիվ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի: Միջոցառման ընթացքում Վեհափառ Հայրապետի կողմից Հայ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշանով պարգևատրվեց պատմաբան, ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 228 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-10-16


Սեպտեմբերի 5-8-ը` Իտալիայի Բոզե վանական համալիրում ՙՄարդն իբրև արարչագործության պահապան՚ խորագրի ներքո տեղի ունեցավ 20-րդ միջազգային էկումենիկ կոնֆերանսը, որին մասնակցում էին բազում ներկայացուցիչներ Ուղղափառ, Արևելյան Ուղղափառ և Կաթոլիկ Եկեղեցիներից, ինչպես նաև գիտնականներ տարբեր կրթական հաստատություններից:
Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ կոնֆերանսին մասնակցեց Միլանի հոգևոր հովիվ Տ. Թովմա աբեղա Խաչատրյանը, որն ընթերցեց Հայոց Հայրապետի օրհնության խոսքը:
ՙԱստծո անսահման սիրո դրսևորումն էր արարչագործությունը: Իբրև Աստծո պատկերով և նմանությամբ ստեղծված բանական էակի` Աստված մարդուն զարդարեց Սուրբ Հոգու զանազան շնորհներով և մեծ պատասխանատվություն դրեց ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 443 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-10-16



Սեպտեմբերի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցով մեկնեց Ֆրանսիայի հայոց թեմ` Նիսի ծուխ: Նորին Սրբությանն ուղեկցում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տ. Շահե աբեղա Անանյանն իբրև գավազանակիր և Կաթողիկոսական գրասենյակի գործավար-քարտուղար Տ. Ադամ քահանա Մակարյանը: Հայրապետական շքախմբի կազմում ընդգրկված էին ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Մեծ Բրիտանիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Վահան եպիսկոպոս Հովնանյանը, Ալպ-Մարիտիմ, Վար և Մոնակո շրջանների հոգևոր հովիվ Տ. Գրիգոր աբեղա Խաչատրյանը:
Փարիզից Նորին Սրբությանն ուղեկցեցին նաև Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան տիար Վիգեն Չիտեչյանը: Նիսում Նորին Սրբությանը դիմավորեցին Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Տ. Վահան եպիսկոպոս Հովնանյանը, Տ. Տարոն եպիսկոպոս Ճերեճյանը, ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 236 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-10-16

Copyright MyCorp © 2025
Formulario de entrada
Búsqueda
Titulos
20-րդ միջազգային էկումենիկ կոնֆերանսը Իտալիայի Բոզե վանական համալիրում
El renacimiento del monasterio de Tatev
Exposición en Venecia del primer libro publicado en armenio
Hace un tiempo
La gran abstinencia o Medz Bak. Por Sergio Kniasian
Porque las iglesias cristianas celebran en diferentes fechas el navidad
«Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոս և հայրապետական շքանշան` ազգային բարերար Նազար Նազարյանին
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթ
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Դիակոնիայի ուսուցում» թեմայով համաժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի Օլիմպիադայի հանրապետական փուլը` Մայր Աթոռում
«Սուրբ Էջմիածինը կրոնական տուրիզմի և մշակութային ուղիների խաչմերուկում» թեմայով քննարկում Մայր Աթոռում
«Վանական կյանքը Հայ Եկեղեցում» խորագրով սիմպոզիում Զալցբուրգում
Աղոթքը կյանք է
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Նիս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցով կմեկնի Ֆրանսիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արցախ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Իտալիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 1
Hacer un sitio web gratis con uCoz