Մարտի 24-ին` Ծաղկազարդի տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Առավոտյան ժամերգությունից հետո, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Անդաստանի արարողություն և մանուկների օրհնության կարգ: Մայր Տաճարում տոնի առիթով մատուցված Ս. Պատարագի ավարտին Վեհափառ Հայրապետն օրհնեց Մայր Աթոռի Էօռնեկյան հանրակրթական դպրոցի սաներին և արարողությանը մասնակից մանուկներին: Արարողությունից հետո Նորին Սրբությունն իր օրհնությունն ու մաղթանքները բերեց ներկա մանուկներին և ի հիշատակ մանուկների օրհնության օրվա նրանց բաշխեց փոքրիկ նվերներ:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական համակարգ տնօրեն` Տ. Վահրամ քահանա Մելիքյան