Miércoles, 2025-01-01, 9:36 AM





ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ  - IGLESIA APOSTOLICA ARMENIA
Inicio Registrarse Entrada
Le saludo, Visitante · RSS
pagina de inicio
Categorías de la sección
Noticias [228]
CONTENIDO
Calendario
«  Octubre 2012  »
LuMaMiJuViSaDo
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
RELOJ
CONTADOR
Archivo de registros
 
Inicio » 2012 » Octubre » 16 » Հովվապետական այց Նիս
0:58 AM
Հովվապետական այց Նիս

Նիս կատարած Հովվապետական այցի ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը սեպտեմբերի 8-ին հանդիպում ունեցավ Ալպ-Մարիտիմ նահանգի նահանգապետ Քրիստոֆ Միրմանի հետ, այնուհետև հայրապետական պատվիրակության անդամների, թեմական և ծխական վարչականների, քաղաքապետարանի պաշտոնատար անձնանց և հավատացյալ հայորդիների հետ ուղևորվեց Հայաստանի այգի, որտեղ ծաղկեպսակ զետեղեց Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ, աղոթեց Եղեռնի զոհերի հոգիների խաղաղության համար: Նույն օրը Հայոց Հայրապետը ծաղկեպսակ դրեց նաև Համաշխարհային պատերազմի զոհերի հուշարձանին:
Երեկոյան «Նեգրեսքո» հյուրանոցի սրահում տեղի ունեցավ պաշտոնական ընթրիք` ի պատիվ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի: Միջոցառման ընթացքում Վեհափառ Հայրապետի կողմից Հայ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշանով պարգևատրվեց պատմաբան, հրապարակախոս, բարերար Հովհաննես Չիլինգիրյանը` ի գնահատություն Հայոց Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ ներդրած ջանքերի, եկեղեցանվեր ու ազգասեր երկարամյա վաստակի: Նորին Սրբությունը հանդես եկավ խոսքով` ի մասնավորի ասելով. «Սիրելիներ, դարերով վկայված է այն իրողությունը, որ մեր Սուրբ Եկեղեցուց, սրբազան արժեքներից հեռու հնարավոր չէ պահպանել ազգային ինքնությունն ու գիտակցությունը, անխաթար պահել հավատքը: Քրիստոսի Սուրբ Եկեղեցին գոյավորվում է միասնությամբ ու հավատացելոց հավաքականությամբ, քանզի ինչպես հաստատում է առաքյալը, ի Քրիստոս «մի մարմին ենք բոլորս» (Ա Կորնթ. Ժ 17): Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին միասնության այս անհերքելի ճշմարտությունը քարոզեց ու արմատավորեց մեր ժողովրդի մեջ` իբրև հիմք հայ քրիստոնեական ինքնության ու հարատևության: Մենք սիրո, միասնության ու միաբանության և առ մեր Սուրբ Եկեղեցին հավատարմության այս հորդորով ենք եկել և ակնկալում նաև Հայ Եկեղեցու ծոցից հեռացած որոշ հայորդիների զղջումով վերադարձը Մայր Եկեղեցի, որը սիրող ծնողի պես փայփայում է իր զավակներին, սնում ու խնամում և բաշխում կենարար շնորհները Ամենակալ Տիրոջ: Բոլոր հայորդիք զավակներն են մեր Սուրբ Եկեղեցու, որն իր օրհնությունները բաշխում է ամենքին, ներում ապաշխարողի մեղքերը, հորդորում սրբորեն պահպանել ու հարգել մեր հայրերի կողմից հաստատված ու մեզ ավանդված եկեղեցական սրբազան կանոններն ու ավանդությունը և ապրել ու գործել հավատքով զորացյալ, որպեսզի շեն ու պայծառ լինի ազգային-եկեղեցական մեր կյանքը»:
Վեհափառ Հայրապետը հորդորեց հավատավոր հայորդիներին մեր Սուրբ Եկեղեցու և Հայրենիքի պայծառության նախանձախնդրությամբ շարունակել աստվածահաճո և բարեպաշտ ընթացքը, լինել օրինապահ ու պատվավոր քաղաքացիները Ֆրանսիայի, միշտ մնալ հավատարիմ և արժանավոր զավակները հայոց ազգի և Սուրբ Եկեղեցու:
Սեպտեմբերի 9-ին Հայրապետական սուրբ Պատարագ մատուցվեց Նիս քաղաքի Սուրբ Աստվածածին բազիլիկ եկեղեցում: Պատարագին ներկա էին Քույր Եկեղեցիների, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, Նիսի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին, բազմաթիվ հավատացյալներ: Պատարագից հետո Նորին Սրբությունը հանդիպում ունեցավ Մարսելի և Նիսի ծխական խորհուրդների անդամների, հավատացյալ հայորդիների հետ:











Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ
տնօրեն` Տ. Վահրամ քահանա Մելիքյա
ն





Categoría: Noticias | Visiones: 229 | Ha añadido: termashtots | Tags: այց Նիս, Հովվապետական | Ranking: 0.0/0
Total de comentarios: 0
Copyright MyCorp © 2025
Formulario de entrada
Búsqueda
Titulos
20-րդ միջազգային էկումենիկ կոնֆերանսը Իտալիայի Բոզե վանական համալիրում
El renacimiento del monasterio de Tatev
Exposición en Venecia del primer libro publicado en armenio
Hace un tiempo
La gran abstinencia o Medz Bak. Por Sergio Kniasian
Porque las iglesias cristianas celebran en diferentes fechas el navidad
«Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոս և հայրապետական շքանշան` ազգային բարերար Նազար Նազարյանին
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթ
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Դիակոնիայի ուսուցում» թեմայով համաժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի Օլիմպիադայի հանրապետական փուլը` Մայր Աթոռում
«Սուրբ Էջմիածինը կրոնական տուրիզմի և մշակութային ուղիների խաչմերուկում» թեմայով քննարկում Մայր Աթոռում
«Վանական կյանքը Հայ Եկեղեցում» խորագրով սիմպոզիում Զալցբուրգում
Աղոթքը կյանք է
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Նիս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցով կմեկնի Ֆրանսիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արցախ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Իտալիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 1
Hacer un sitio web gratis con uCoz