Miércoles, 2025-01-01, 9:33 AM





ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ  - IGLESIA APOSTOLICA ARMENIA
Inicio Registrarse Entrada
Le saludo, Visitante · RSS
pagina de inicio
Categorías de la sección
Noticias [228]
CONTENIDO
Calendario
«  Octubre 2012  »
LuMaMiJuViSaDo
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
RELOJ
CONTADOR
Archivo de registros
 
Inicio » 2012 » Octubre » 16 » Խաչվերացի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
1:23 AM
Խաչվերացի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Սեպտեմբերի 16-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ հանդիսավորությամբ տոնախմբեց հինգ տաղավար տոներից վերջինը` Խաչվերացը, որը նվիրված է գերությունից խաչի վերադարձի, նրա բարձրացման և փառաբանության պատմական հիշատակին:
Տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ս. Պատարագ մատուցեց Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը: Սրբազան Հայրն իր քարոզում անդրադարձավ խաչի սրբազան խորհրդին. «Խաչը քրիստոնեական հավատքի խորհրդանիշն ու նշանակն է: Այն քրիստոնյաների համար ամենամեծ սրբությունն է, իսկ խաչեցյալը` պաշտելի և երկրպագելի: Քրիստոսի խաչելությամբ խաչափայտը դադարեց չարչարանքի գործիք լինելուց, կերպարանափոխվեց և դարձավ փրկության միջոց: Խաչը սիրո արտահայտություն է և միևնույն ժամանակ սիրո զոհաբերություն»: Խոսքի ավարտին Սրբազան Հայրը պատգամեց նախնիների օրինակով արժանավայել կրել խաչը մեր ժամանակներում` չմոռանալով, որ խաչի ճանապարհը տանում է դեպի փրկություն:
Նույն օրը` երեկոյան ժամերգության ավարտին, տեղի ունեցավ խաչի հանդիսավոր թափոր` հանդիսպետությամբ Մայր Աթոռի Վանական խորհրդի նախագահ և Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի: Եկեղեցականաց թափորի ուղեկցությամբ Մայր Տաճարից դուրս բերվեց Տիրոջ Խաչափայտի նվիրական մասունքը` ամփոփված ռեհանով ու ծաղիկներով զարդարված ճաճանչավոր մեծ խաչի մեջ: Հանդիսավոր կերպով մասունքն առաջնորդվեց Միածնաէջ տաճարի չորս կողմերը և անդաստանի արարողությամբ օրհնություն բաշխվեց աշխարհի չորս ծագերին: Անդաստանի արարողությունից հետո ճաճանչը զարդարող ծաղիկները միաբան սարկավագները բաժանեցին հավատավոր ժողովրդին:
Հաջորդ օրը` Մեռելոցին, Մայր Տաճարում մատուցվեց Ս. Պատարագ, որի ավարտին կատարվեց հոգեհանգստյան արարողություն` ննջեցյալ հոգիների խաղաղության ու հանգստության համար:









Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ
տնօրեն` Տ. Վահրամ քահանա Մելիքյան






Categoría: Noticias | Visiones: 454 | Ha añadido: termashtots | Tags: Խաչվերացի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմի | Ranking: 0.0/0
Total de comentarios: 0
Copyright MyCorp © 2025
Formulario de entrada
Búsqueda
Titulos
20-րդ միջազգային էկումենիկ կոնֆերանսը Իտալիայի Բոզե վանական համալիրում
El renacimiento del monasterio de Tatev
Exposición en Venecia del primer libro publicado en armenio
Hace un tiempo
La gran abstinencia o Medz Bak. Por Sergio Kniasian
Porque las iglesias cristianas celebran en diferentes fechas el navidad
«Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոս և հայրապետական շքանշան` ազգային բարերար Նազար Նազարյանին
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթ
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Դիակոնիայի ուսուցում» թեմայով համաժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի Օլիմպիադայի հանրապետական փուլը` Մայր Աթոռում
«Սուրբ Էջմիածինը կրոնական տուրիզմի և մշակութային ուղիների խաչմերուկում» թեմայով քննարկում Մայր Աթոռում
«Վանական կյանքը Հայ Եկեղեցում» խորագրով սիմպոզիում Զալցբուրգում
Աղոթքը կյանք է
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Նիս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցով կմեկնի Ֆրանսիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արցախ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Իտալիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 1
Hacer un sitio web gratis con uCoz