Viernes, 2024-05-17, 4:28 AM





ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ  - IGLESIA APOSTOLICA ARMENIA
Inicio Registrarse Entrada
Le saludo, Visitante · RSS
pagina de inicio
Categorías de la sección
Noticias [228]
CONTENIDO
Calendario
«  Mayo 2024  »
LuMaMiJuViSaDo
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
RELOJ
CONTADOR
Archivo de registros
 
Inicio » Archivo de mensajes

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ լույս է ընծայել Մայր Աթոռի հո•ևոր կրթական հաստատությունների վերատեսուչ և Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի «Ս. Հաղորդությունը որպես ներման և հաշտության լեզու», ««Մի երկնչիր, բայց միայն հավատա» (Մարկ. Ե 36). Հայ Առաքելական Եկեղեցուն` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հայեցակարգի առաջարկ» աշխատությունները:
Գևորգ եպիսկոպոսն իր «Ս. Հաղորդությունը որպես ներման և հաշտության լեզու» գործում հանգամանորեն մեկնաբանում է Ս. Հաղորդության խորհուրդը Հայ Եկեղեցու ավանդության մեջ: Հայ իրականության մեջ այս գիրքն առաջին աշխատությունն է, որ Հաղորդության խորհուրդը դիտարկում է մարդկային հարաբերությունների համատեքստում և բարոյականության այն շրջանակներում, որում ժամանակակից հավատացյալներն ապրում են ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 295 | Ha añadido: termashtots | Fecha: 2013-04-05


Մարտի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ վարդապետական թեզերի բանավոր պաշտպանություն:
Մասնավոր վարդապետության աստիճանի համար թեզ էին ներկայացրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ Տ. Գաբրիել աբեղա Սարգսյանը («Տերունական աղոթքի հայ միջնադարյան մեկնությունները»), Տ. Տարոն աբեղա Ղուլիկյանը («Ախթալայի և Քոբայրի վանքերը (Պատմաեկեղեցական և դավանական պատկանելության քննություն)»), Տ. Շահե աբեղա Անանյանը («Իմաստություն և Աստվածաշունչ. Իմաստության կերպարն ըստ Առակաց Ա-Թ-ի»), Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը («Քրիստոնեական կրթության և արժեքների դերը երրորդ Հանրապետության տարիներին») և Տ. Զաքարիա աբեղա Բաղումյանը («Անապակ բաժակի խնդիրը Հայոց Եկեղեցում»):
Հանձնաժողովը, որի կազմում էին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Վանական խորհրդի նախագահ և Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանն իբրև նախագահ, Շիրակի թեմի առաջնորդ ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 397 | Ha añadido: termashtots | Fecha: 2013-04-05


Մարտի 6-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի:
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը գոհունակություն հայտնեց երկու երկրների միջև հարաբերությունների շարունակական զարգացման առիթով` ընդգծելով, որ նման այցելությունները պիտի նպաստեն հայ-գերմանական համագործակցության առավել ընդլայնմանը` ի նպաստ երկու ժողովուրդների: Ամենայն Հայոց Կաթողիկոսը ի դեմս տիար Նորբերթ Լամմերթի իր գնահատանքը հայտնեց Գերմանիայի Բունդեսթագին Հայոց ցեղասպանության վերաբերյալ ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 229 | Ha añadido: termashtots | Fecha: 2013-04-05


Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղար Ուղղափառ Եկեղեցու նորընտիր Պատրիարք Նորին Սրբություն Նեոֆիտին:
«Տիրոջ օգնականությունն ու զորկացությունն ենք հայցում Ձերդ Սրբությանը` մաղթանքով, որ Բարձրյալն Աստված Ձեր հովվապետական ծառայությունն արդյունավորի նոր ձեռբերումներով` հանուն Բուլղար Եկեղեցու պայծառության և Ձեր հավատավոր ու բարեպաշտ հոտի հոգևոր մխիթարության: Մեր աղոթքն է նաև, որ Տերն արգասավորի Ձեր և Ձեր Եկեղեցու ջանքերը` ի խնդիր խաղաղության և համերաշխության ամրապնդման, Եկեղեցիների ու տարբեր կրոնների միջև երկխոսության և բարեկամության զորացման», - ասված է հայրապետական շնորհավորա•րում:
Վեհափառ Հայրապետը նաև գոհունակությամբ անդրադարձել է Բուլղարիայի ծաղկուն հայ համայնքին` իբրև վկայություն երկու եկեղեցիների պատմական կապերի ու համագործակցության: Շնորհավորական ուղերձում Ամենայն ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 252 | Ha añadido: termashtots | Fecha: 2013-04-05


«Առաջից եւ ետեւից գնացող ժողովրդի բազմութիւնը աղաղակում էր ու ասում. Օրհնութի՜ւն Դաւթի Որդուն, օրհնեա՜լ է Նա, որ գալիս է Տիրոջ անունով, օրհնութի՜ն` բարձունքներում» (Մատթ. ԺԱ 9)

Այս տարի Մարտի 24-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնակատարում է իր գեղեցկագույն տոներից մեկը` Ծաղկազարդը, որը խորհրդանշում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի հանդիսավոր և հաղթական մուտքը Երուսաղեմ:
Ծաղկազարդի տոնի խորհուրդը բովանդակում է Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի հետ կապված մի շարք կարևոր դեպքեր, ի մասնավորի` Ղազարոսի հարությունը` Քրիստոսի գործած հրաշքներից մեկը, որը մեր Տերն իրագործեց Երուսաղեմ մտնելու նախորդ օրը, ինչը և առանձնապես փառավորեց Նրա անունը չարչարանքներից
... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 303 | Ha añadido: termashtots | Fecha: 2013-03-22


Գալստյան կիրակի
ԳԼՈՒԽ Թ
Քրիստոսի երկրորդ գալստյան խորհուրդը
«Բայց ձեզ ասում եմ, որ այսուհետև Ինձ այլևս չեք տեսնի, մինչև որ ասեք` օրհնյա՜լ է Նա, որ գալիս է Տիրոջ անունով»: Մատթ. ԻԳ(23) 39
Մեծ պահքի կիրակիների ոսկե շղթայի վերջին օղակի համար ավելի պատշաճ և ավելի իմաստալից անուն չէր կարելի երևակայել: Կիրակիի խորհուրդը մեծանում և համապարփակ նշանակություն է ստանում նրանով, որ այն նվիրված է Հիսուսի ոչ միայն երկրորդ, այլ նաև Նրա առաջին ԳԱԼՍՏՅԱՆԸ:
Որպես ծանոթություն ավելացնենք, որ ուրիշ եկեղեցիներ էլ ունեն «Գալստյան» անունով կիրակի, որը, սակայն, նրանց տոնացույցում այլ տեղում է դրված: Արևմտյան Եկեղեցու համար այդ օրն ընկնում է Ծննդյան տոնը կանխող 4-րդ կիրակիին, իսկ Օրթոդոքս Եկեղեցու համար` Ծննդից առաջ 7-րդ կիրակիին, ինչը համապատասխանում է մեր «Հիսնակաց» կիրակիին, որը Ծննդից 50 օր առաջ է գալիս:
Երբ Քրիստոսի Երկրորդ Գալստյան մասին խորհրդածություն ենք ձեռն արկում, գիտակցում ենք, որ շատ դժվար նյութի մ ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 635 | Ha añadido: termashtots | Fecha: 2013-03-16 | Comentarios (0)


Հայ առաջին կաթողիկոս Սբ. Գրիգոր Լուսավորչին նվիրված երեք հիշատակության օրերից` տարվա մեջ առաջինն է: Ըստ Հայաստանյայց Առաքելական եկեղեցու տոնացույցի՝ նշվում է Մեծ պահքի 6-րդ կիրակիի նախորդ շաբաթ օրը: Տոնը կատարվում է ի հիշատակություն Խոր Վիրապում Սբ. Գրիգոր Լուսավորչի կրած չարչարանքների: Ըստ պատմական աղբյուրների` Սբ. Գրիգոր Լուսավորիչն Անակ Պարթև իշխանի որդին էր: Անակ Պարթևը սպանելով հայոց Արշակունի Խոսրով թագավորին, սպանվում է հայ իշխանների կողմից: Որդին՝ Գրիգորը, մեծանում և կրթություն է ստանում Կեսարիայում, դաստիարակվելով իբրև բարեպաշտ քրիստոնյա: Հետագայում դառնում է Խոսրով արքայի որդու՝ Տրդատ թագավորի արքունի դիվանապետը: Սակայն տեղեկանալով, որ Գրիգորը քրիստոնյա է, ինչպես նաեւ արքայասպան Անակի որդին, Տրդատ արքան նրան չարչարանքների է ենթարկում և նետում Խոր Վիրապի ստորգետնյա զնդանը: 4-րդ դարի ընդհանրական եկեղեցու Հովհան Ոսկեբերան հայրապետը Սբ. Գրիգոր Լուսավորչին նվիրված իր ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 304 | Ha añadido: termashtots | Fecha: 2013-03-16


«Աղօթքը սանդուղք է երկրից մինչեւ երկինք, լոյս է խաւար ճանապարհին, մնայուն պաշար է մշտնջենաւոր կեանքի համար» (Վարդան վարդապետ Այգեկցի)

Մեծ պահքի Ե(5-րդ) կիրակին կոչվում է Դատավորի կիրակի` ավետարանական հայտնի առակի անունով («Անիրաւ դատաւորի եւ այրի կնոջ առակը» Ղուկ. ԺԸ 1-8): Այն նվիրված է աղոթքի գաղափարին, ավելին` ճշմարիտ ու հարատև աղոթքի գաղափարին:

Հայտնի է, որ աղոթքը մարդու` Աստծո հետ հաղորդակցության, մարդ-Աստված հարաբերության գլխավոր միջոցն է: Աղոթքը կրոնի հոգին է, ուղնուծուծը, կյանքը, և անհնար է պատկերացնել կրոնն առանց աղոթքի:

«Հոգևոր կյանքը և աղոթքը գրեթե նույնն են, ինչպես ընտանեկան կյանքը և սերը,- գրում է Շնորհք պատրիարք Գալուստյանն իր «Մեծ պահքի կիրակիների ոսկե շղթան« գրքում:- Ըստ այսմ` առանց աղոթքի քրիստոնյան թռչուն է առանց թևի, ձուկ` առանց լողակի»: Այդ իսկ պատճառով Ավետարանում զորավոր շեշտ է դրված աղոթքի վրա: Մեր Տերը թե´ Իր խոսքով, թե´ կյանքով մշտապես հաստատել է դրա կարևորությունը:

Ավետարաններում բազմաթիվ հիշատակություններ կան, երբ Հիսուս Ինքը աղոթում էր «անդադար», «ամբողջ գիշեր», չնայած որ Նա դրա կարիքը չուներ և այդ անում էր
... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 318 | Ha añadido: termashtots | Fecha: 2013-03-05


«Անիրաւ մամոնայից ձեզ համար բարեկամներ արէք» (Ղուկ. ԺԶ. 9)
Մեծ պահոց Դ(4-րդ) կիրակին կոչվում է Տնտեսի կիրակի: Այս կիրակին նույնպես իր անունը ստացել է այդ օրը կարդացվող ավետարանական գլխավոր` Անիրավ տնտեսի առակից: Ըստ Եկեղեցու հայրերի` Տնտեսի կիրակին Աստծուց մարդուն շնորհված ստացական առաքինություններից մեկի` ողորմության և բարի գործերի խորհուրդն ունի գլխավորապես, ինչը մարդու հոգևոր երանելի վիճակը պահելու կարևորագույն ճանապարհներից մեկն է: Ողորմությունը նաև ապաշխարության խորհրդի կատարման հիմնական, առանցքային հանգրվաններից մեկն է` պահքի և աղոթքի հետ միասին, և հաճախ այս առաքինությունը Եկեղեցու վարդապետների կողմից ավելի կարևոր է դիտվում փրկության համար, քան անգամ պահքն ու աղոթքը: Այս կիրակին, սակայն, ողորմության գաղափարիցզատ, ունի նաև այլ կարևոր խորհուրդներ, մասնավորապես այն, որ բարեկամներ շահելն ավելի մեծ արժեք ունի, քան անիրավ մամոնան` դրամը: Նաև այն, որ յուրաքանչյուր մարդ մի օր հաշիվ պիտի տա Աստծուն, իր գիտակցությանն ու խղճին` իր կատարած գործերի համար, իր արածի ու չարածի համար: Նախ վերհիշենք Տնտեսի կիրակի ընթերցվող գլխավոր նյութը` Անիրավ տնտեսի առակը Ղուկասի Ավետարանից. Եւ Յիսուս իր աշակերտներին ասաց. « Մի մեծահարուստ մարդ կար, որ մի տնտես ունէր. եւ նրա մասին ամբաստանութիւն եղաւ, որպէս թէ վատնում է իր տիրոջ ունեցուածքը: Տէրը կանչեց նրան եւ ասաց. այս ի՞նչ եմ լսում քո մասին. տու´ր քո տնտեսութեան հաշիւը, որովհետեւ այլեւս տնտես լինել չես կարող: Տնտեսը իր մտքում ասաց. ի՞նչ պէտք է անեմ, քանի որ իմ տէրը տնտեսութիւնս ինձնից վերցնում է. հողի վրայ աշխատել չեմ կարող, մուրալ ամաչում եմ: Գիտեմ, թէ ինչ պիտի անեմ, որպէսզի, երբ տնտեսութիւնիցս հեռացուեմ, ընդունեն ինձ իրենց տները: Եւ իր տիրոջ պարտապաններից իւրաքանչիւրին մէկ առ մէկ իր մօտ կանչելով` առաջինին ասում է` իմ տիրոջը ինչքա՞ն պարտք ունես:
... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 358 | Ha añadido: termashtots | Fecha: 2013-03-05


«Եթէ չապաշխարէք, ամէնքդ էլ նոյնպէս պիտի կորչէք» (Ղուկ. ԺԳ 3)

Մեծ պահքի Գ` «Անառակի կիրակին» ապաշխարության խորհուրդն ունի:

Այն ցույց է տալիս մեղավոր մարդու` անկյալ վիճակից դեպի Աստված վերադարձի ճանապարհը:Այս կիրակին, ինչպես և հաջորդ երկու կիրակիները, իրենց անունները վերցնում են օրվա ավետարանական ընթերցվածի գլխավոր առակից: Մեծ պահոց Երրորդ կիրակիի հենքը այդ օրը կարդացվող գլխավոր նյութը` Անառակ որդու հայտնի առակն է Ղուկասի Ավետարանից` Նոր Կտակարանի ամենաթանկագին գոհարներից մեկը, որը, ըստ էության, իր մեջ խտացրած բովանդակում է Ավետարանի հիմնական ուսուցումները, ինչի պատճառով առակը հաճախ անվանում են «Ավետարան Ավետարանի մեջ»: Ըստ Եկեղեցու հայրերի` Մեծ պահքի գլխավոր նպատակը, մինչևիսկ «գոյության պատճառը» այս կիրակիի իմաստի և նրանից եկող թելադրանքի մեջ է: Ընթերցելով և վերընթերցելով առակը` դժվար չէ նկատել, որ նախորդ երկու ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 548 | Ha añadido: termashtots | Fecha: 2013-03-05

« 1 2 3 4 5 6 ... 22 23 »
Copyright MyCorp © 2024
Formulario de entrada
Búsqueda
Titulos
20-րդ միջազգային էկումենիկ կոնֆերանսը Իտալիայի Բոզե վանական համալիրում
El renacimiento del monasterio de Tatev
Exposición en Venecia del primer libro publicado en armenio
Hace un tiempo
La gran abstinencia o Medz Bak. Por Sergio Kniasian
Porque las iglesias cristianas celebran en diferentes fechas el navidad
«Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոս և հայրապետական շքանշան` ազգային բարերար Նազար Նազարյանին
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթ
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Դիակոնիայի ուսուցում» թեմայով համաժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի Օլիմպիադայի հանրապետական փուլը` Մայր Աթոռում
«Սուրբ Էջմիածինը կրոնական տուրիզմի և մշակութային ուղիների խաչմերուկում» թեմայով քննարկում Մայր Աթոռում
«Վանական կյանքը Հայ Եկեղեցում» խորագրով սիմպոզիում Զալցբուրգում
Աղոթքը կյանք է
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Նիս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցով կմեկնի Ֆրանսիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արցախ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Իտալիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 1
Hacer un sitio web gratis con uCoz