Viernes, 2024-05-17, 3:30 AM





ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ  - IGLESIA APOSTOLICA ARMENIA
Inicio Registrarse Entrada
Le saludo, Visitante · RSS
pagina de inicio
Categorías de la sección
Noticias [228]
CONTENIDO
Calendario
«  Mayo 2024  »
LuMaMiJuViSaDo
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
RELOJ
CONTADOR
Archivo de registros
 
Inicio » Archivo de mensajes

«Արգելված պտուղն ուտելով` ճաշակեցին մեղքի և մահվան դառնությունը»( շարական)
 Մեծ Պահքի ԵՐԿՐՈՐԴ կիրակին կոչվում է Արտաքսման կիրակի: Այս կիրակին հիշատակն է մեր նախածնողների` Ադամի ու Եվայի` դրախտից արտաքսվելու: Սբ. Զատկի շարժականությամբ պայմանավորված՝ այս տարի Մեծ պահոց Բ կիրակին համընկնում է փետրվարի 26-ին:

Ադամը և Եվան դրախտի երանավետ փափկության մեջ երկար չմնացին:Աստվածաշունչ մատյանի Ծննդոց գրքում նկարագրվում է, թե ինչպես նրանք իրենց անհնազանդության, այն է`Աստծո կողմից արգելված պտուղը ճաշակելու պատճառով(որն, ի դեպ, հենց պահքի ու ժուժկալության պատվիրանն էր) արտաքսվեցին դրախտի երանավետ փափկությունից և դատապարտվեցին մահկանացու կյանքի` իր բոլոր տխուր ու տաժանելի հետևանքներով հանդերձ. Ճակատի քրտինքով հացը հայթայթել, երկունքի ցավերով զավակածնություն և այլն: Ահա թե ինչպես է ներկայացնում այս իրավիճակը ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 420 | Ha añadido: termashtots | Fecha: 2013-03-05


Սովորաբար Բարեկենդան է կոչվում շաբաթապահքերի և Մեծ պահքի նախընթաց օրը: Բարեկենդանին թույլատրվում են չափավոր վայելքներ, խրախճանքներ, խաղեր եւ ուտեստներ` ի հետևություն Եղիային ուղղված հրեշտակի խոսքի. «Ելիր, կեր, որովհետև երկար ճանապարհ ես գնալու» (Թագ. 19:7): Բարեկենդան բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք:
Մեծ պահքի բարեկենդանը կոչվում է Բուն Բարեկենդան, քանի որ նախորդում է ամենաերկար պահքին: Բարեկենդանը մարդու երջանկության հիշատակն է, որը դրախտում վայելում էին Ադամն ու Եվան: Այն նաև դրախտային կյանքի օրինակն է, որտեղ մարդուն արտոնված էր ճաշակել բոլոր պտուղները, բացառությամբ բարու և չարի` գիտության ծառի պտղից, որը պահքի խորհրդանիշն է: Բարեկենդանն առաքինությունների արտահայտություն է: Այդ օրը մարդիկ սգից անցնում են ուրախության, չարչարանքից` խաղաղության: Այս ընկալմամբ է, որ յուրաքանչյուր քրիստոնյա հոգու խոնարհումով, ապաշխարությամբ, պահքով և ողորմության հույսով սկսում է Մեծ պահքի 40-օրյա ճանապարհը: Այն տևում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության՝ Զատիկի տոնը:
Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք: Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից: Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու անօգուտ է: «Լեռան քարոզում» Քրիստոս պահքի մասին ասում է. «Երբ ծոմ պահեք, տրտմերես մի լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսներն այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երևան, թե ծոմ են պահում, ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը, այսինքն՝ մարդկանց երևալը և նրանցից գովվելը: Այլ երբ դու ծոմ պահես, օծի քո գլուխը և լվա քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց ծոմ պահող, այլ քո Հորը՝ գաղտնաբար, և քո հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ» (Մատթ. 6:16-18):
Մեր Տերը սովորեցնում է, թե ինչ ոգով է պետք այն կատարել: Ինչպես հիվանդությունն է ազդում մարմնի վրա, այնպես էլ մեղքն է ազդում հոգու վրա: Պահեցողությունը չէ, որ մեղքը քավվում է, այլ Աստված է քավիչը: Սակայն պահեցողությունը կարևոր է քավչարար այս սրբագործության մեջ: Զղջումը, աղոթքը, ապաշխարանքը հիմնական պայմաններն են
... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 367 | Ha añadido: termashtots | Fecha: 2013-03-05


Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ավանդության համաձայն յուրաքանչյուր Մեծ կամ Տաղավար տոնից առաջ պահեցողական շրջան է սահմանված: Այս պահքերից ամենահայտնին, թերևս, «Մեծ» կամ «Քառասնորդական» անվանված պահքն է: Այն «Մեծ» է անվանվում ոչ միայն այն պատճառով, որ երկար տևողություն (48 օր) ունի, այլ նաև այն պատճառով, որ նախորդում է Քրիստոնեության առանցքը հանդիսացող Սուրբ Հարության տոնին:
Ողջ Պահքի շրջանում ծիսական բոլոր շքեղությունները վերանում են, ավելի համեստ են դառնում հոգևորականների զգեստները: Արարողությունների ժամանակ դադարեցվում է քշոցների հնչումը (քշոցների ձայնը խորհրդանշում է հրեշտակների երգեցողությունը): Սուրբ Պատարագը մատուցվում է փակ վարագույրի ետևում, իսկ Հաղորդություն և մաս չի բաշխվում:
Մեծ պահքի ողջ ընթացքը բաժանվում է 8 շաբաթների, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ծիսական և բովանդակային առանձնահատկությունները: Այդ շաբաթներից յուրաքանչյուրի կիրակին ունի իր անվանումը` համապատասխան Աստվածաշնչի կիրակնօրյա ընթերցածների բովանդակությանը: Կիրակիներին նախորդող շաբաթ օրերին սրբոց տոներ են, որոնց ժամանակ Սուրբ Պատարագ է մատուցվում միայն տվյալ Սուրբի անունը կրող եկեղեցիներում և Սուրբ Հաղորդություն է տրվում:
Մեծ պահքի առաջին կիրակին կոչվում է «Բուն Բարեկենդան»: Այն մարդուն հիշեցնում է Ադամի վիճակը մինչև մեղք գործելը, այսինքն հիշեցումն է այն երանության մասին, որը վայելում էր Ադամը դրախտում, և այն մասին, թե ինչպե՛ս պահքի ողջ ընթացքում մարդը պետք է ձգտի հասնելու դրախտային երանութանը: Բուն Բարեկենդանին նախորդ օրը` շաբաթօրյա երեկոյան ժամերգության ժամանակ բոլոր եկեղեցիների խորանների վարագույրները փակվում են` ի նշան մեղքի հետևանքով մարդու և Աստծո միջև հարաբերության խաթարման և Աստծուց հեռանալու (սուրբ խորանը Երկնքի` խորհորդն ունի): Բուն Բարեկենդանին հաջորդող չորեքշաբթի օրվանից Հայոց Եկեղեցիներում սկսվում են Արևագալի,
... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 401 | Ha añadido: termashtots | Fecha: 2013-02-27


Փետրվարի 19-21-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով ընդլայնված կազմով: Ժողովի սկզբում Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց ԳՀԽ անդամներին` իրենց օգտակար ծառայության համար:
ԳՀԽ նիստերը նախագահեցին Երուսաղեմի հայոց պատրիարքական տեղապահ Տ. Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը և Կ. Պոլսի հայոց պատրիարքական փոխանորդ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Ժողովում քննության առնվեցին նվիրապետական աթոռներին և թեմական կյանքին, Եկեղեցու հոգևոր-կրթական, քարոզչական առաքելությանը, կանոնադրական ու ծիսական հարցերին վերաբերող մի շարք խնդիրներ:
Երուսաղեմի պատրիարքության ընթացիկ գործունեության վերաբերյալ զեկույց ներկայացրեց Երուսաղեմի հայոց պատրիարքական տեղապահ ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 352 | Ha añadido: termashtots | Fecha: 2013-02-27


Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Տյառնընդառաջը` 40-օրյա մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնը:
Տերունական տոնի սկիզբն ազդարարվեց փետրվարի 13-ի երեկոյան£ Միածնաէջ Մայր Տաճարում Երեկոյան ժամերգության ավարտին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց նախատոնակի արարողություն և անդաստանի կարգ:
Արարողության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Տաճարի Իջման Ս. Սեղանի կանթեղից վառած մոմով` Քրիստոսին խորհրդանշող լույսը փոխանցեց հավատացյալներին:
Այնուհետև Մայր Աթոռի շրջափակում ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 268 | Ha añadido: termashtots | Fecha: 2013-02-27


Փետրվարի 7-ին, Սրբոց Վարդանանց զորավարաց տոնին, Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ հանդիսություն: Վարդանանց հերոսամարտին նվիրված ցերեկույթը կազմակերպել էին Գևորգյան հոգևոր ճեմարանի և Երևանի պետական համալսարանի ուսանողները: Միջոցառմանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, Գևորգյան ճեմարանի դասախոսներ և Հայաստանի ԲՈՒՀ-երի ուսանողներ:
Հանդիսությունը բացվեց Մայր Աթոռի հոգևոր կրթական հաստատությունների վերատեսուչ, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի խոսքով, ով մասնավորապես ընդգծեց տոնի պատմական կարևորությունն ինչպես ներկայի, այնպես և ապագայի սերունդների հայեցի դաստիարակության և ոգու կերտման համար: Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ԵՊՀ պրոռեկտոր տեխնիկական գիտությունների թեկնածու Ռուբեն Մարկոսյանը`ԵՊՀ դասախոսական կազմի և ուսանողության անունից ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 269 | Ha añadido: termashtots | Fecha: 2013-02-22


Փետրվարի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեծ հանդիսավորությամբ նշվեց Սրբոց Վարդանանց զորավարաց տոնը, որը նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվանակոչության օրն է:
Այս առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Հայրապետի, մատուցվեց Ս. Պատարագ, որին ներկա էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբանությունը, Գևորգյան հոգևոր ճեմարանի սաները և բազում ուխտավորներ: Պատարագիչն էր Մայր Աթոռի հոգևոր կրթական հաստատությունների վերատեսուչ, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:
Պատարագի սրբազան արարողությանը Գևորգ Սրբազանն իր քարոզում անդրադարձավ Սբ Վարդանանց տոնի կարևորությանը հայ ժողովրդի կյանքում: «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու խորաններից այսօր վերստին աղոթք և գոհաբանություն է բարձրանում Սրբոց Վարդանանց նահատակների անմահ հիշատակին: Աշխարհով մեկ սփռված հայությունն այսօր շտապում է ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 425 | Ha añadido: termashtots | Fecha: 2013-02-22


Հունվարի 27-ին` Բանակի օրվա առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, ավանդույթի համաձայն, մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Հայոց բանակի հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:
Սրբազան արարողությանը ներկա էին Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ, ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ բանակի բարձրագույն սպայական կազմի անդամներ:
Ս. Պատարագի ընթացքում Վրթանես Սրբազանը քարոզ խոսեց` անդրադառնալով հայ ժողովրդի կյանքում հայոց բանակի կարևոր դերին ու նշանակությանը. «Գոհություն Ամենազոր Աստծո, որ այսօր համայն մեր ժողովուրդն ի Հայաստան, յԱրցախ և ի սփյուռս աշխարհի միասնաբար տոնախմբում է Հայոց երիտասարդ և հաղթական բանակի 21-րդ տարեդարձը: Բանակ, որը թեպետ ստեղծվել ու կայացել է ոչ վաղ անցյալում, սակայն ապրել և հաղթանակների փայլուն պսակների է արժանացել` անցնելով ծանր և դժվարին ժամանակներով, այլև հայ զորականաց սուրբ և արդար արյան հեղումով»: Խոսքն ուղղելով ՀՀ Զինված ուժերի ներկայացուցիչներին` Սրբազան Հայրը մասնավորապես նշեց. «Հորդորում ենք հայոց զինված ուժերի յուրաքանչյուր գիտակից ծառայակցի, որպեսզի լցված միաբանության ոգով, շարունակի իր արդար ու հաղթական երթը, քանզի հայոց բանակը այն կարևորագույն հիմնաքարն է, որի վրա պիտի խոյանա մեր ժողովրդի միասնության սրբազան տաճարը»:
Ս. Պատարագի ավարտին Մայր Տաճարի Իջման Ս. խորանի առջև, հանդիսապետությամբ
... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 362 | Ha añadido: termashtots | Fecha: 2013-02-08


 ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԶՈՐԱՎԱՐ


Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Այս տարի այն նշվում է հունվարի 26-ին:
Ս. Սարգիս զորավարը իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի:
Արիության համար Ս. Սարգիսը Մեծն Կոստանդիանոս կասյեր (285-337) կողմից կարգվում է իշխան և սպարապետ` Հայաստանին սահմանակից Կապադովկիայում: Նա ոչ միայն գերազանց սպարապետ էր, այլև հիանալի քարոզիչ: Օգտվելով կայսեր հոժարությունից` իր իշխանության տակ գտնվող քաղաքներում քանդում է մեհյաններ, կառուցում եկեղեցիներ, տարածում քրիստոնեությունը: Երբ Հուլիանոս Ուրացողի թագավորության օրոք (360-363) սկսվում են Քրիստոսի եկեղեցու հալածանքները, Ս. Սարգիսը, աստվածային հայտնությամբ հրաման առնելով հեռանալ կայսրության սահմաններից, իր որդի Մարտիրոսի հետ գալիս, ապաստանում է քրիստոնյա Հայաստանում, ուր թագավորում էր Տիրան արքան` Մեծն Տրդատի թոռը` Խոսրովի որդին: Տեղեկանալով, որ Հուլիանոսը մեծ զորքով շարժվում է Պարսկաստանի վրա, Հայոց արքան, ձգտելով իր երկիրը զերծ պահել հարձակման վտանգից, հորդորում է Սարգսին ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 316 | Ha añadido: termashtots | Fecha: 2013-01-26


Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց Ուխտի Միաբանական Ընդհանուր, 24 Յունուար, 2013-ին քուէարկեց ի նպաստ Սեւան Արք. Ղարիպեանի որպէս Սուրբ Աթոռոյ Նոր Լուսարարապետը, Պատրիարքութեան երկրորդ եւ կարեւորագոյն պաշտօններէն մին: Սուրբ Աթոռոյ Լուսարարապետի ընտրութիւնը հետեւեցաւ, նկատի առնելով որ Նորընտիր Պատրիարքը նոյնինքն Սուրբ Աթոռոյ Լուսարարապետն էր: Միաբանական Ընդհանուր Ժողովը գաղտնի քուէարկութեամբ եւ ձայներու բացարձակ մեծամասնութեամբ ընտրեց Գերշ. Տ. Սեւան Արք. Ղարիպեան որպէս Սուրբ Աթոռոյ Լուսարարապետ: Միաբանական Ընդհանուր Ժողովին ներկայ էին երեսուն երեք անդամներ, որոնցմէ մի քանին եկած էին արտասահմանէն ընտրելու Հայ Երուսաղէմի Պատրիարքութեան 97-րդ Պատրիարքը: Միաբանական Ընդհանուր Ժողովի նիստի աւարտին նորընտիր Սուրբ Աթոռոյ Լուսարարապետ Սրբազան Հայրը շնորհակալական խօսքն ըրաւ միաբան հայրերուն, որմէ յետոյ բովանդակ Սրբոց Յակոբեանց Միաբանութիւնը գլխաւորութեամբ նորընտիր Պատրիարքի` առաջնորդուեցան դէպի Սրբոց Յակոբեանց Մայր Տաճար: Մայր Տաճարի զանգակները արդէն ղօղանջած էին աւետիսը ընտրութեան արդիւնքին:Սրբոց Յակոբեանց Մայր Տաճարին մէջ, Գլխադրի մատրան խորանին առաջ, նորընտիր Լուսարարապետ Սրբազան Հայրը ծնկաչոք աղօթքն ըրաւ եւ ստացաւ Մայր Տաճարի բանալիներն ու տումարը: Գլխադրի մատրան առաջ, միաբան հայրեր շնորհաւորեցին նորընտիր Լուսարարապետ Սրբազան Հայրը, որմէ յետոյ կրկիին բարձրացան Պատրիարքարան: ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 297 | Ha añadido: termashtots | Fecha: 2013-01-26

« 1 2 3 4 5 6 7 ... 22 23 »
Copyright MyCorp © 2024
Formulario de entrada
Búsqueda
Titulos
20-րդ միջազգային էկումենիկ կոնֆերանսը Իտալիայի Բոզե վանական համալիրում
El renacimiento del monasterio de Tatev
Exposición en Venecia del primer libro publicado en armenio
Hace un tiempo
La gran abstinencia o Medz Bak. Por Sergio Kniasian
Porque las iglesias cristianas celebran en diferentes fechas el navidad
«Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոս և հայրապետական շքանշան` ազգային բարերար Նազար Նազարյանին
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթ
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Դիակոնիայի ուսուցում» թեմայով համաժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի Օլիմպիադայի հանրապետական փուլը` Մայր Աթոռում
«Սուրբ Էջմիածինը կրոնական տուրիզմի և մշակութային ուղիների խաչմերուկում» թեմայով քննարկում Մայր Աթոռում
«Վանական կյանքը Հայ Եկեղեցում» խորագրով սիմպոզիում Զալցբուրգում
Աղոթքը կյանք է
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Նիս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցով կմեկնի Ֆրանսիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արցախ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Իտալիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 1
Hacer un sitio web gratis con uCoz