Մարտի 21-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց հոգեհանգստյան արարողություն նորոգ հանգուցյալ Ալեքսանդրիայի և Համայն Աֆրիկայի Պապ, Ղպտի Ուղղափառ Եկեղեցու Շենուդա Գ Պատրիարքի համար:
Արարողությանը ներկա էին Հայաստանում և Վրաստանում Պապական նվիրակ Մարեկ արքեպիսկոպոս Սոլչինսկին, Հայաստանում, Վրաստանում և Արևելյան Եվրոպայում Հայ Կաթողիկե Եկեղեցու առաջնորդ Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը, ՀՀ Արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Մանասարյանը, ՀՀ-ում Եգիպտոսի և Լիբանանի դեսպանությունների ներկայացուցիչներ:
Արարողության սկզբում Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ Ղպտի Ուղղափառ Եկեղեցու պետ երջանկահիշատակ Շենուդա Պատրիարքի անձին և տասնամյակների բեղուն հովվապետական գործունեությանը: ՙՆրա ջանքերի և նվիրյալ աշխատանքի շնորհիվ Ղպտի Ուղղափառ Եկեղեցին նոր վերածնունդ
...
Leer más »