Պատմական Սուրբ Խաչ Դպրեվանքը հայկական համայնքին վերադարձվելուց հետո հայկական համայնքի ներկայացուցիչներն անդրադարձել են այս իրադարձությանը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Վաթան» պարբերականը:Թուրքիայի հիմնադրամների գլխավոր տնօրինության շրջանակներում գործող Գլխավոր խորհրդի անդամ Լաքի Վինգասը, խորհրդի կողմից որոշումը կայացնելուց հետո նշել է, որ իրենք շատ ուրախ են, որ տարիներ տևած պայքարն ի վերջո պսակվել է հաջողությամբ: «Որոշման համար շնորհավորում եմ հայկական համայնքին: Դպրեվանքն արդեն իր գործունեությունը կշարունակի իբրև անկախ կառույց»,- ասել է Վինգասը:Խուրբ Խաչ եկեղեցուն կից դպրոցի տնօրեն Հայկ Նիշանը շնորհակալություն է հայտնել խորհրդին նման որոշման համար: «Մեր միակ նպատակը այս դպրոցի աշակերտներին անհրաժեշտ կրթություն տալն է»,- ասել է Նիշանը:Հիմնադրամների
...
Leer más »