Ինչո՞ւ են խուսափում մայիսյան հարսանիքներից: Որտեղ են թաքնված «մայիս-վայիս»-ի արմատները: Արդյո՞ք այդ ամիսն իսկապես դժբախտություն է բերում, թե պարզապես ժողովրդի սնոտիապաշտության արդյուքն է:
Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու հովիվ Տեր Վարդան քահանա Մկրտչյանն ու հոգեբան Աննա Բադալյանն այսօր լրագրողներին ներկայացնելով պատճառներն ու հնարավոր հոգեբանական հետևանքները, երկուսն էլ հավաստիացրել են, որ մայիս ամսին հայ առաքելական եկեղեցին անում է պասակադրություն և որ ժողովրդի մեջ ձևավորված սովորությունը պարզապես ներշնչանք է և սնահավատություն:
Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու հովիվ Տեր Վարդան քահանա Մկրտչյանը նշել է, որ մայսի ամսվա հետ կապված անգամ բառակապակցություն կա ձևավորված, որը մեծ տարածում ունի ժողովրդի մեջ:
Սովորության համաձայն հայ ժողովուրդը մայիս ամսին պսակադրություն չի անում:
Բայց եթե որևէ մեկին հարցնես, ոչ ոք չի կարող հստակ ասել, թե ինչո՞ւ, և որտեղից են գալիս այս սովորության արմատները: Լավագույն
...
Leer más »