Viernes, 2024-05-17, 6:31 AM





ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ  - IGLESIA APOSTOLICA ARMENIA
Inicio Registrarse Entrada
Le saludo, Visitante · RSS
pagina de inicio
Categorías de la sección
Noticias [228]
CONTENIDO
Calendario
«  Mayo 2012  »
LuMaMiJuViSaDo
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
RELOJ
CONTADOR
Archivo de registros
 
Inicio » 2012 » Mayo » 10

Ապրիլի 24-ի առավոտյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ուղեկցությամբ թեմակալ առաջնորդների և Մայր Աթոռի միաբանների, այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու բյուրավոր հայ նահատակների հիշատակին: Հուշահամալիրում Նորին Սրբության նախագահությամբ և ներկայությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և հայոց պետական ավագանու` կատարվեց հոգեհանգստյան արարողություն: Նույն օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվեց Ս. Պատարագ, Պատարագիչն էր Մայր Աթոռի միաբան Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանը: Արարողության ընթացքում Սրբազան Հայրն իր քարոզում անդրադարձավ օրվա խորհրդին: «…Ինը և ավելի տասնամյակ առաջ հայ ժողովուրդը կանգնեց այն մեծ փորձության առջև, որ կոչվում է ցեղասպանություն: Հայ ժողովուրդը այդ օրերին զոհվեց, ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 407 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-05-09



Ապրիլի 23-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միլանի նահանգապետ Գվիդո Պոդեստային` ուղեկցությամբ Կոտայքի թեմի առաջնորդ Տ. Առաքել եպիսկոպոս Քարամյանի և Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի: Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը անդրադարձավ երկու ժողովուրդների պատմական բարեկամական կապերին` մասնավորապես խոսելով Հայ Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա ջերմ եղբայրական հարաբերություններին և սերտ համագործակցությանը: Նորին Սրբությունն ուրախություն հայտնեց, որ երկու երկրների փոխհարաբերությունները հատկանշված են նույն բարեկամությամբ, որին իր նպաստը կբերի նաև Հայաստանի և Իտալիայի երկու մարզերի համագործակցությունը: Անդրադառնալով Իտալիայի և մասնավորապես Միլանի հայ համայնքին ու նրա օգտակար ծառայությանն ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 213 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-05-09


Ապրիլի 20-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գրողների միության վեցերորդ համագումարի մասնակիցներին: Հանդիպման սկզբում գրողների անունից Վեհափառ Հայրապետին ողջունեց ՀՀ Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, ապա ներկայացրեց համագումարի առիթով աշխարհի քսան երկրներից Հայրենիք ժամանած հայորդիներին և օտարազգի հյուրերին, անդրադարձավ համագումարի նպատակներին և կարևորությանը: Այնուհետև գրողներին Հայրապետական իր օրհնությունը և գնահատանքը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունը, ուրախություն հայտնելով շուրջ յոթանասուն գրողների Մայր Աթոռ այցի առիթով, կարևորեց Հայաստանի և Սփյուռքի գրողների համախմբումը Հայրենիքում, ինչը հնարավորություն է ընձեռում գրական ասպարեզից ներս քննարկել զանազան խնդիրներ, ինչպես նաև վեր հանել հայ կյանքը հուզող բազմաբնույթ հարցեր: Վեհափառ Հայրապետը նշեց, որ հայ ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 210 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-05-09


Ապրիլի 20-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանը մասնակցեց Գրողների համահայկական վեցերորդ համաժողովի բացման արարողությանը, որի ընթացքում համաժողովի մասնակիցներին փոխանցեց Վեհափառ Հայրապետի ուղերձը: Հայրապետական ուղերձում մասնավորապես ասված է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք հղում Գրողների համահայկական 6-րդ համաժողովի պատվարժան մասնակիցներիդ: Այս տարի, երբ նշվում է հայ գրատպության 500-ամյակը, և քաղաքամայր Երևանը հռչակված է գրքի համաշխարհային մայրաքաղաք, խորհրդանշական է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի գրողներիդ համախմբումը Հայրենիքում` քննարկելու հայ գրականության անդաստանում առկա խնդիրները և գրական ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 228 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-05-09


Ապրիլի 18-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոյին` ուղեկցությամբ ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանի: Հանդիպմանը Նորին Սրբությունը ողջունեց Ատոմային էներգիայի միջազգային գործակալության և Հայաստանի Հանրապետության միջև ձևավորված համագործակցությունը` ուղղված Մեծամորի ատոմակայանի անվտանգ շահագործմանը: Վեհափառ Հայրապետը կարևորեց ԱԷՄԳ առաքելությունը ատոմային էներգետիկայի զարգացման և դրանից բխող զանազան վտանգների կանգարխելման մեջ` բարի արդյունավորում մաղթելով գործակալության աշխատանքներին: Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ նաև միջուկային էներգիայի վտանգներին, մասնավորապես վերջերս Ճապոնիայում արձանագրված ողբերգական միջադեպին: Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ ԱԷՄԳ ջանքերի արդյունքում կնվազեն այդօրինակ վտանգները, իսկ մարդկությունը կգտնի այլընտրանքային միջոցներ` իր կյանքի առաջընթացն երաշխավորելու համար: Վերջում Վեհափառ ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 193 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-05-09


Ապրիլի 17-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Բելառուսի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Մարտինովին` ՀՀ Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի և երկու երկրների դեսպանների ուղեկցությամբ: Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն ուրախությամբ արձանագրեց, որ երկու երկրների համագործակցությունը տարբեր ոլորտներում բարձր մակարդակի վրա է գտնվում, ինչին նպաստում են նաև պետական մակարդակով փոխայցելությունները: Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ երկու ժողովուրդների միջև ձևավորված բարեկամական հարաբերություններն ապագային առավել կզարգանան ու կսերտանան: Զրույցի ընթացքում Նորին Սրբությունն ի դեմս նախարարի իր շնորհակալությունը հայտնեց Բելառուսի իշխանություններին բելառուսահայ համայնքի հանդեպ դրսևորվող ջերմ վերաբերմունքի և հոգատարության համար: Բելառուսի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Մարտինովն իր հերթին շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետի ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 202 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-05-09


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ լույս է ընծայել ժամանակակից հույն ուղղափառ աստվածաբան Ստիլիանոս Պապադոպուլոսի «Վիրավոր արծիվը: Ս. Գրիգոր Աստվածաբան» աշխատության հայերեն թարգմանությունը: Թարգմանությունը հունարենից կատարել է Մարիաննա Ապրեսյանը:

Գիրքը նվիրված է 4-րդ դարի Ընդհանրական Եկեղեցու խոշոր աստվածաբան Գրիգոր Նազիանզացու կենսագրությանը: Այս աշխատությունը բազմիցս հրատարակվել է և իբրև կենսագրական պատմավեպ լայն տարածում ունի ժամանակակից ընթերցողների շրջանում: Այս գրքի կարևորությունը հայ իրականության մեջ պայմանավորված է նրանով, որ Գրիգոր Աստվածաբանը Հայ Եկեղեցու տոնելի սրբերից է և Կապադովկյան մյուս հայրերի հետ զգալի ազդեցություն է գործել Հայ Եկեղեցու աստվածաբանության ձևավորման և զարգացման վրա:

Գիրքը հրատարակվել է Մայր Աթոռի բարերար Գաբրիել Չեմպերճյանի մեկենասությամբ: ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 219 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-05-09


 

Ապրիլի 16-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իսրայելի Պետության Կնեսետի անդամ, Իսրայելի գյուղատնտեսության և գյուղական զարգացման նախարար տիկին Օրիթ Նոկեդի գլխավորած պատվիրակությունը` ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի:

Հանդիպման սկզբում ՀՀ գյուղատնտեսության նախարարը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց այցի նպատակները և նախարարությունների միջև հետագա համագործակցության առնչությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները:

Այնուհետև, ողջունելով պատվիրակության այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուրախություն հայտնեց, որ երկու երկրների միջպետական հարաբերությունները սկսում են զարգանալ: Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ հայ համայնքի և Երուսաղեմի Հայոց Պատրիարքության կարևոր ներկայությունը Իսրայելում ևս դրական ներգործություն կունենա երկու երկրների համագործակցության ամրապնդման գործում:

Վեհափառ Հայրապետն անդրադարձավ նաև հայ և հրեա ժողովուրդների բազում ընդհանրություններին: Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը կարևոր նկատեց, որ ցեղասպանություն ապրած երկու ժողովուրդներն առավել զորացնեն իրենց կապերն ու համագործակցությունը` համատեղ պայքարելու, որպեսզի նման ոճիրները բացառվեն և այլևս տեղ չգտնեն մարդկության կյանքում:

Իր հերթին տիկին Օրիթ Նոկեդը ներկայացրեց այցի վերաբերյալ իր տպավորությունները: ... Leer más »

Categoría: Noticias | Visiones: 214 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-05-09


Ապրիլի 15-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հրապարակվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոնդակը` նվիրված հայ գրատպության 500-ամյակին:

Միածնաէջ Մայր Տաճարում, Սուրբ Պատարագի ընթացքում, «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո Ս. Խորան բարձրացվեց Ամենայն Հայոց Հայրապետի սրբատառ կոնդակը, որն ընթերցեց Մայր Աթոռի միաբան Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

Հայրապետական կոնդակում ասված է. ... Leer más »

Categoría: Noticias | Visiones: 210 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-05-09


Ապրիլի 15-ին` Կրկնազատկին, հաստատված ավանդույթի համաձայն, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ձեռագրապահոցից դուրս կբերվի և Արագածոտնի թեմի Մուղնու Ս. Գևորգ եկեղեցի կտարվի հայտնի Շուրիշկանի Ս. Ավետարանը:

Մատուցվող ուխտի Ս. Պատարագի ընթացքում ուխտավորները և շուրիշկանցիները հնարավորություն կունենան ստանալու Ս. Ավետարանի հրաշագործ օրհնությունը: ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 650 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-05-09


Ապրիլի 8-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարության տոնը£ Համայն հայության հոգևոր կենտրոնի Միածնաէջ Սուրբ Տաճարում պատարագ մատուցեց և համայն հայությանը Ս. Հարության կենդանարար ավետիսը հղեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Հայրապետական պատարագին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ինչպես նաև ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության անդամներ, Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, Մայր Աթոռի բարերարներ, գիտության, կրթության և մշակույթի գործիչներ: Նախքան Պատարագի սրբազան արարողությունը խաչվառազարդ հանդիսավոր թափորը զանգերի ավետաբեր ղողանջների ներքո Վեհափառ Հայրապետին և Հայաստանի Հանրապետության նախագահին Վեհարանից առաջնորդեց Մայր Տաճար: Հայրապետական թափորի ընթացքում ամպհովանակիրներն էին ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամներ Արիս Ադամյանը, Վազգեն Յակուբյանը, ՀԲԸՄ Արևմտյան Ամերիկայի Շրջանակային հանձնաժողովի ատենապետ Հայկ Մսրլյանը ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 228 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-05-09

Copyright MyCorp © 2024
Formulario de entrada
Búsqueda
Titulos
20-րդ միջազգային էկումենիկ կոնֆերանսը Իտալիայի Բոզե վանական համալիրում
El renacimiento del monasterio de Tatev
Exposición en Venecia del primer libro publicado en armenio
Hace un tiempo
La gran abstinencia o Medz Bak. Por Sergio Kniasian
Porque las iglesias cristianas celebran en diferentes fechas el navidad
«Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոս և հայրապետական շքանշան` ազգային բարերար Նազար Նազարյանին
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթ
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Դիակոնիայի ուսուցում» թեմայով համաժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի Օլիմպիադայի հանրապետական փուլը` Մայր Աթոռում
«Սուրբ Էջմիածինը կրոնական տուրիզմի և մշակութային ուղիների խաչմերուկում» թեմայով քննարկում Մայր Աթոռում
«Վանական կյանքը Հայ Եկեղեցում» խորագրով սիմպոզիում Զալցբուրգում
Աղոթքը կյանք է
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Նիս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցով կմեկնի Ֆրանսիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արցախ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Իտալիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 1
Hacer un sitio web gratis con uCoz