Հունիսի 30-ին Մարսելում շարունակվեց Հայ Եկեղեցու եվրոպական համագումարը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մարսելի Սրբոց Թարգմանչաց եկեղեցու սրահում հարցազրույց տվեց ֆրանսիական France 2 հեռուստաընկերությանը՝ ներկայացնելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու առաքելությունը, հայոց հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գործունեությունը, անդրադարձավ Սփյուռքում Հայ Եկեղեցու ծառայությանը և պատասխանեց հեռուստատեսության լրագրողի հարցերին: Կեսօրից հետո Նորին Սրբությունը հանդիպում ունեցավ Մարսելի քաղաքապետ Ժան Կլոդ Գոդանի հետ: Նույն օրը՝ երեկոյան, տեղի ունեցավ Վեհափառ Հայրապետի այցի առիթով մարսելահայ համայնքի կողմից կազմակերպված պաշտոնական ընթրիքը, որին մասնակցում էին ՀՀ դեսպան տիար Վիգեն Չիթեչյանը, Մարսելում ՀՀ
...
Leer más »
|