Viernes, 2024-05-17, 6:31 AM





ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ  - IGLESIA APOSTOLICA ARMENIA
Inicio Registrarse Entrada
Le saludo, Visitante · RSS
pagina de inicio
Categorías de la sección
Noticias [228]
CONTENIDO
Calendario
«  Agosto 2012  »
LuMaMiJuViSaDo
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
RELOJ
CONTADOR
Archivo de registros
 
Inicio » 2012 » Agosto » 28

Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը «Վորլդ Վիժն» միջազգային քրիստոնեական բարեգործական կազմակերպության հայաստանյան գրասենյակի աջակցությամբ հուլիսի 16-21-ը Ծաղկաձորի Գրողների տանն անցկացրեց կիրակնօրյա կրթօջախների ուսուցիչների վերապատրաստման դասընթաց: Ծրագրում ընդգրկված էին շուրջ 150 ուսուցիչներ հայաստանյան բոլոր թեմերից:
Դասընթացի մեկնարկին բացման խոսքով հանդես եկան Մայր Աթոռի ՔԴԿ տնօրեն Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը և «Վորլդ Վիժն»-ի հայաստանյան գրասենյակի` ՀՀ կառավարության և Եկեղեցու հետ կապերի պատասխանատու տիկ. Կարինե Հարությունյանը, ովքեր, երկուստեք կարևորելով կառույցների արդյունավետ համագործակցությունը, հույս հայտնեցին, որ այն ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 253 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-08-28


Հուլիսի 22-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արգենտինայի Հայ Բարեգործական Ընդհանուր Միության «Մարի Մանուկյան» վարժարանի ավարտական դասարանի սաներին` ուղեկցությամբ Տ. Մաղաքիա աբեղա Ամիրյանի, ինչպես նաև Կանադայի հայոց թեմի Տորոնտոյի ՀԲԸՄ սկաուտների խմբին և Սբ. Երրորդություն եկեղեցու «Ս. Սահակ - Ս. Մեսրոպ» շաբաթօրյա դպրոցի աշակերտներին` ուղեկցությամբ Տ. Գեղարդ քահանա Կարապետյանի:
Հանդիպման սկզբում հոգևոր հայրերը նախ Վեհափառ Հայրապետին ներկայացրեցին ուխտավորներին, ապա տեղեկացրեցին, որ երիտասարդներն իբրև Հայրենիքի և Հայոց Եկեղեցու նվիրյալ զավակներ թեմակալ առաջնորդների օրհնությամբ ամեն տարի ուխտագնացության են գալիս Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` իրենց ուխտը վերանորոգելու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնություններն ու պատգամները ստանալու համար:
Այնուհետև երիտասարդ հայորդիներին իր օրհնությունը ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 254 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-08-28


Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ նոր նշանակումներ են կատարվել Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու թեմերում և Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի հոգևոր կրթական հաստատություններում:
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Տ. Հարություն աբեղա Կիրակոսյանը, ազատվելով Հառիճավանքի ընծայարանի տեսչի պարտականություններից, ստանձնել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի տեսչի պարտականությունները: Հառիճավանքի ընծայարանի տեսուչ է նշանակվել Մայր Աթոռի միաբան, ընծայարանի փոխտեսուչ Տ. Նշան աբեղա Հմայակյանը:
Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմից Տ. Խադ քահանա Ղազարյանը ծառայության է կոչվել Բուլղարիայի հայոց թեմում, իսկ նորաօծ Տ. Սեպուհ քահանա Ամիրյանն իր հոգևոր ծառայությունը կիրականացնի ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 248 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-08-28


Հուլիսի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից շնորհավորական գիր է հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին` Արցախի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
Հայրապետական շնորհավորագրի մեջ մասնավորապես ասվում է.
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում Ձեզ և շնորհավորում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի բարձր ու պատասխանատու պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
Արցախահայության սերն ու վստահությունը Դուք արդարորեն վաստակեցիք տարիների Ձեր նվիրյալ աշխատանքով` ի խնդիր Արցախի զորացման, նրա աստվածասեր ժողովրդի խաղաղ ու բարօր կեցության: Ձեր ղեկավարության ներքո իր նոր` ազատ ու անկախ կյանքը կերտող Արցախը ընթացավ զարգացման ուղիով, արձանագրվեցին մնայուն ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 201 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-08-28


Հուլիսի 19-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Դիեգո Էրնեստո Ալվարես Ռիվերային:
Հանդիպմանը Նորին Սրբությունը շնորհավորեց դեսպանին նշանակման առիթով` մաղթելով արդյունավետ առաքելություն Հայաստանում, ապա անդրադարձ կատարեց երկու երկրների միջև առկա համագործակցությանը: Վեհափառ Հայրապետն ուրախություն հայտնեց, որ Արգենտինայի հետ միջպետական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են գտնվում և արտացոլում են երկու ժողովուրդների միջև առկա ջերմ կապերը:
Այնուհետև Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ Արգենտինայի հայ համայնքի դերակատարությանը երկրի կյանքին` նշելով, որ արգենտինահայ համայնքը Սփյուռքի լավագույնս կազմակերպված հզոր ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 250 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-08-28


Հուլիսի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի (Աստվածաբանական համալսարան) ամավերջյան հանդիսությունը:
Հանդիսությունը սկսվեց Տերունական աղոթքով, որին հաջորդեցին ՀՀ և Գևորգյան հոգևոր ճեմարանի օրհներգերը: Այնուհետև ներկաները մեկ րոպե լռությամբ և աղոթքով հարգեցին հիշատակը ճեմարանի դասախոս նորոգ հանգուցյալ Վարագ Ներսիսյանի:
Ապա Գևորգյան հոգևոր Ճեմարանի 2011-2012 թթ. ուսումնական տարվա ամփոփիչ հաշվետվությունը ներկայացրեց Մայր Աթոռի կրթական հաստատությունների վերատեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը: «Գևորգյան հոգևոր ճեմարանի պատմությանը գումարվեց ևս մեկ տարի: Մեկ տարի, որը մեզ համար անցավ ակնթարթի նման` ուսումնական հարատև աշխատանքի, կրթական ու դաստիարակչական բնականոն հոգսերի բովում: Գուցե շատերին թվա, թե այս ուսումնական տարին ևս ոչնչով չէր տարբերվում անցածներից, ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 241 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-08-28


Սամցխե-Ջավախք նահանգի Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղի բնակչությունը տասնամյակներ շարունակ արժանին մատուցելով իր զավակի հիշատակին, ավանդաբար հուլիսյան օրերից մեկը նվիրում է հայ մեծ աշուղ Ջիվանու երգի ու երաժշտության մեծարմանը, ոգեկոչելով սերունդներին նրա արվեստի անկրկնելիությամբ: Այս անգամ էլ չխախտվեց ավանդույթը:
Այս տարի Ջիվանու (Սերոբ Ստեփանի Լևոնյան)ավանդական մեծարման օրը բնակչության համար կրկնակի տոնական էր: Հիշատակի օրվան նախորդեց տեղի եկեղեցու վերաօծման արարողությունը՝ հուլիսի 14-ին վերաօծվեց Կարծախի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցին:
Հնամենի, հայաբնակ Կարծախ գյուղի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցին հիմնադրվել է 1830-ական թվականներին: Տարիներ շարունակ Եկեղեցին եղել է տեղի բնակչության Աստծու տունը: Սակայն ազգաբնակչության բազմանալուն զուգընթաց անհրաժեշտություն էր դարձել նոր եկեղեցու կառուցումը: Եվ ահա ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 233 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-08-28


Հուլիսի 16-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վատիկանի Արևելյան Եկեղեցիների Ժողովի նախագահ կարդինալ Լեոնարդո Սանդրիին` ուղեկցությամբ Հայաստանում և Վրաստանում պապական նվիրակ Մարեկ արքեպիսկոպոս Սոլչինսկու և Հայաստանում, Վրաստանում ու Արևելյան Եվրոպայում Հայ Կաթողիկե Եկեղեցու առաջնորդ Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանի:
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն ուրախությամբ ողջունեց կարդինալի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` արձանագրելով, որ Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցիների պատմականորեն նվիրագործված հարաբերություններն աչքի են ընկնում առանձնակի ջերմությամբ: Նորին Սրբությունը գոհունակությամբ ընդգծեց Մայր Աթոռի և Վատիկանի միջև կրթական և սոցիալական ոլորտներում առկա արդյունավետ համագործակցության կարևորությունը: Ամենայն Հայոց ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 231 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-08-28


Հուլիսի 13-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի Մոսկվայի հայորդյաց տան ստեղծագործական խմբերին` ուղեկցությամբ հայորդյաց տան տեսուչ Տ. Առաքել քահանա Ամիրյանի:
Հանդիպման սկզբում շնորհակալություն հայտնելով Վեհափառ Հայրապետին ընդունելության համար` տեսուչ Տեր Հայրը տեղեկացրեց, որ թեմակալ առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի օրհնությամբ և մոսկվաբնակ հայ բարերար Էդգար Արամյանի հովանավորությամբ հաստատության սաներն ամեն տարի ուխտագնացության են գալիս հայրենի երկիր` այցելելու սրբավայրեր և հաղորդ դառնալու ազգային ու հոգևոր սրբազան արժեքներին: Տեր Հայրն իր խոսքում նշեց, որ հայորդյաց տան ստեղծագործական խմբերը` ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 231 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-08-28

Copyright MyCorp © 2024
Formulario de entrada
Búsqueda
Titulos
20-րդ միջազգային էկումենիկ կոնֆերանսը Իտալիայի Բոզե վանական համալիրում
El renacimiento del monasterio de Tatev
Exposición en Venecia del primer libro publicado en armenio
Hace un tiempo
La gran abstinencia o Medz Bak. Por Sergio Kniasian
Porque las iglesias cristianas celebran en diferentes fechas el navidad
«Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոս և հայրապետական շքանշան` ազգային բարերար Նազար Նազարյանին
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթ
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Դիակոնիայի ուսուցում» թեմայով համաժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի Օլիմպիադայի հանրապետական փուլը` Մայր Աթոռում
«Սուրբ Էջմիածինը կրոնական տուրիզմի և մշակութային ուղիների խաչմերուկում» թեմայով քննարկում Մայր Աթոռում
«Վանական կյանքը Հայ Եկեղեցում» խորագրով սիմպոզիում Զալցբուրգում
Աղոթքը կյանք է
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Նիս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցով կմեկնի Ֆրանսիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արցախ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Իտալիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 1
Hacer un sitio web gratis con uCoz