Օգոստոսի 22-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին:
Ողջունելով դեսպանի այցը համայն հայության հոգևոր կենտրոն` Վեհափառ Հայրապետը շնորհավորեց տիար Ռեիսիին նշանակման առիթով` մաղթելով արդյունավետ առաքելություն Հայաստանում: Նորին Սրբությունը գոհունակությամբ հաստատեց, որ երկու ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունները սերտ են, իսկ երկրների համագործակցությունն ընդգրկում է նորանոր ոլորտներ: Իր խոսքում Վեհափառ Հայրապետն անդրադարձավ նաև Մայր Աթոռի և Իրանի դեսպանատան միջև ձևավորված կապերին և համագործակցությանը մասնավորապես միջմշակութային ու միջկրոնական երկխոսության զարգացման և կրթական համատեղ ծրագրերի իրականացման գործում:
Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը
...
Leer más »