Viernes, 2024-05-17, 4:01 AM





ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ  - IGLESIA APOSTOLICA ARMENIA
Inicio Registrarse Entrada
Le saludo, Visitante · RSS
pagina de inicio
Categorías de la sección
Noticias [228]
CONTENIDO
Calendario
«  Septiembre 2012  »
LuMaMiJuViSaDo
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
RELOJ
CONTADOR
Archivo de registros
 
Inicio » 2012 » Septiembre » 25

Սեպտեմբերի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը եռօրյա հովվապետական այցով կմեկնի Նիս:
Նորին Սրբության շքախմբում են ԱՄՆ Արևմտյան հայոց թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Մեծ Բրիտանիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, Տ. Շահե աբեղա Անանյանը որպես •ավազանակիր և կաթողիկոսական գրասենյանի քարտուղար Տ. Ադամ քահանա Մակարյանը:
Այցի ընթացքում Վեհափառ Հայրապետը հանդիպումներ կունենա Նիսի քաղաքային և նահանգային իշխանությունների, ինչպես նաև Նիսի ծխական վարչության անդամների հետ: Հայրապետական Ս. Պատարագ կմատուցվի սեպտեմբերի 9-ին: ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 401 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-09-25


Սեպտեմբերի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իրաքի փոխվարչապետ Ռաուշ Նուրի Շաուեյսի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանի: Նորին Սրբությունը, ողջունելով Իրաքի փոխվարչապետի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ընդգծեց երկու ժողովուրդների միջև պատմական խորը արմատներ ունեցող բարեկամական հարաբերությունները, որոնք մշտապես հատկանշված են եղել ջերմությամբ, փոխըմբռնման ու համագործակցության ոգով: Ամենայն Հայոց Հայրապետը այս առնչությամբ գոհունակություն հայտնեց, որ համահունչ այդ բարեկամությանը երկու երկրների փոխհարաբերությունները նոր որակ են ձեռք բերում` ուղենշելով համագործակցության տարբեր ոլորտներ:
Հանդիպման ընթացքում Վեհափառ Հայրապետը մասնավոր անդադարձ կատարեց Իրաքի հայ համայնքին` ուրախությամբ նշելով, որ երկրի խնդիրների ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 246 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-09-25


Սեպտեմբերի 6-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ռայներ Մորելին:
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը շնորհավորեց դեսպանին նշանակման առիթով` մաղթելով արդյունավետ աշխատանք: Նորին Սրբությունը նաև գոհունակությամբ անդրադարձավ հայ-գերմանական հարաբերություններին, դրանց ամրապնդմանն ուղղված դեսպանատան ջանքերին, ինչպես նաև Մայր Աթոռի և դեսպանատան միջև սերտ կապերին:
Իր խոսքում Վեհափառ Հայրապետը ներկայացրեց Հայ Եկեղեցու համագործակցությունը Գերմանիայի Կաթոլիկ Եկեղեցու, ավետարանական հարանվանությունների և քրիստոնեական կազմակերպությունների հետ սոցիալական և կրթական տարբեր ծրագրերում` տեղեկացնելով, որ այդ շրջանակներում վերջին ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 257 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-09-25


Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ` Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը և ՀՀ Կրթության ու գիտության նախարարությունը նախաձեռնել են «Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթը, որը նվիրված է Սբ. Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1650 և հայ գրատպության 500-ամյակին:
Ծրագրի շրջանակներում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը հրատարակել է «Գրից մինչև գիրք» գիրքը՝ հեղինակությամբ բանասեր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Էօրնեկեան վարժարանի ուսուցչուհի Մարո Խաչատրյանի: Գրքում ներկայացված է հայ ժողովրդի պատմության բեկումնային իրադարձությունը՝ գրերի գյուտը, և գյուտին հաջորդող մշակութային հեղաշրջման ընթացքը մինչև հայ գրքի տպագրություն, մինչև մեր օրերը:
Գիրքը բաշխվել է ՀՀ հանրակրթական բոլոր դպրոցներին՝ ծրագրի շրջանակում անկացվող հոբելենական հանդիսությունների կազմակերպման ընթացքում ուսուցիչներին և աշակերտներին աջակցելու համար: ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 397 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-09-25


Սեպտեմբերի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արգենտինայի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանի:
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունն ուրախություն հայտնեց, որ երկու երկրների հարաբերությունները սերտ զարգացում են ապրում` մաղթելով բազում նոր ձեռքբերումներ հայ-արգենտինյան բարեկամությանը: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ նաև Արգենտինայի հայ համայնքին` մասնավորապես ընդգծելով, որ այն Սփյուռքի լավագույնս կազմակերպված և հզոր համայնքներից մեկն է: Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ի դեմս նախարարի, իր գնահատանքը հայտնեց Արգենտինայի իշխանություններին` հայ ժողովրդի հանդեպ տածած առանձնահատուկ վերաբերմունքի համար, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման և ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործում ցուցաբերվող ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 310 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-09-25


Սեպտեմբերի 2-ին Հունգարիայի ավետարանական համայնքերն իրենց սրտակցությունն են հայտնել հայ ժողովրդին` ցավ արտահայտելով Հունգարիայի կողմից Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և Ադրբեջանում ազատ արձակման առնչությամբ:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղղված Հունգարիայի Լյութերական եկեղեցու առաջնորդ եպիսկոպոս Փիթեր Գանցի և Հունգարիայի Ռեֆորմիաստական եկեղեցիների խորհրդի նախագահ եպիսկոպոս Գյուստավ Բյոլցկեի գրության մեջ ասվում է. «Հավատում ենք, որ միայն Աստված է արդարորեն դատում մեզ բոլորիս և Նրա առջև է, որ պետք է բոլորս մի օր կանգնենք: Սակայն ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 249 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-09-25


Սեպտեմբերի 2-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, Ս. Պատարագի ավարտին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան արարողություն` Սիրիայի Արաբական Հանրապետությունում ռազմական գործողությունների հետևանքով զոհված հայորդիների և հավատակիցների համար:
Ս. Պատարագին և հոգեհանգստին ներկա էին Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատար, լիազոր նախարար Մաամուն Ալ-Հարիրին, սիրիահայ համայնքի ներկայացուցիչներ և ուխտավորներ:
Մինչ արարողությունը Սիրիայում տիրող կացությանն ու սիրիահայ համայնքին անդրադարձավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը` ցավ արտահայտելով Սիրիայում շարունակվող ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 239 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-09-25


Սեպտեմբերի 1-ին Հունգարիայի առաջնորդ, Հունգարիայի Կաթոլիկ եպիսկոպոսների համագումարի նախագահ Կարդինալ Փիթեր Էրդոն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղղված գրությամբ զորակցություն է հայտնել հայ ժողովրդին Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովի` Հունգարիայի իշխանությունների կողմից արտահանձնման և Ադրբեջանի նախագահի կողմից նրան ներում շնորհելու առնչությամբ:
Հանուն Հունգարիայի Կաթոլիկ եպիսկոպոսների համագումարի Կարդինալ Էրդոն դատապարտել է նաև ազգային պատկանելության հողի վրա իրականացվող բռնությունն ու ատելությունը` հայցելով, որ Բարձրյալ Աստված պահպանի համայն հայ ժողովրդին և օրհնի արդարության ու խաղաղության շնորհներով:
Արձագանքելով ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 243 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-09-25


Սեպտեմբերի 1-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի արտահերթ ժողով:
Գերագույն հոգևոր խորհուրդը վրդովմունքով և մտահոգությամբ անդրադարձավ Բուդապեշտում 2004 թ. ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանին ազգային ատելության հողի վրա քնած վիճակում դաժանաբար սպանած Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովի` Հունգարիայի իշխանությունների կողմից արտահանձնման և Ադրբեջանի նախագահի կողմից նրան ներում շնորհելու իրողությանը և հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ.
«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին խստիվ դատապարտում է մարդասպան Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին հանձնելու և Ադրբեջանի նախագահի որոշմամբ ներման միջոցով ոճրագործին արդարացնելու փաստը: Կատարվածը հերթական դրսևորումն է Ադրբեջանի իշխանությունների որդեգրած հայատյաց քաղաքականության: Ցավոք, ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 224 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-09-25


Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից շնորհավորական ուղերձ է հղել աշակերտներին, ուսանողներին և կրթության ոլորտի մշակներին:
Հայրապետական շնորհավորագրում մասնավորապես ասվում է.
«Նոր ուսումնական տարվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում դպրոցական և ուսանող Մեր զավակներին, մանկավարժներին ու դասախոսներին, ուսումնական հաստատությունների տեսչություններին և կրթության գործի բոլոր նվիրյալներին:
Ոչ հեռու անցյալում բոլոր երեխաները չէ, որ կարող էին դպրոց հաճախել, մարդկության միայն վերջին հարյուրամյակի ձեռքբերում է համընդհանուր կրթությունը`
... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 217 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-09-25


Սեպտեմբերի 2-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Ս. Պատարագի ավարտին կկատարվի հոգեհանգստյան արարողություն` Սիրիայի Արաբական Հանրապետությունում ռազմական գործողությունների հետևանքով զոհված հայորդիների և հավատակիցների համար: ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 220 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-09-25



Օգոստոսի 31-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց կրթության մշակների օրհնության մասնավոր կարգ:
Գիտելիքի և դպրության օրվա առիթով արդեն երրորդ տարին Մայր Աթոռում կազմակերպվող այս արարողությանը ներկա էին ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ներկայացուցիչներ Աժ կրթության մշտական հանձնախմբից, ԿԳՆ աշխատակիցներ, ՀՀ մարզպետարանների կրթության վարչության պետեր, ՀՀ պետական և մասնավոր բուհերի ռեկտորներ, ՀՀ քոլեջների և ուսումնարանների տնօրեններ, ՀՀ մարզերի և Երևանի դպրոցների տնօրեններ, ինչպես նաև Մայր Աթոռի հոգևոր կրթական հաստատությունների պատասխանատուներ:
Արարողության ընթացքում ներկաներին ողջունեց Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր տեսուչ, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը: Ուրախություն հայտնելով հայրապետանիստ Մայր Աթոռ Ս. Էջմիածին կրթության և գիտության մշակների այցի առիթով` Սրբազան Հայրն իր խոսքում անդրադարձավ մանկավարժների ... Leer más »
Categoría: Noticias | Visiones: 249 | Ha añadido: termashtots | Fecha: 2012-09-25

Copyright MyCorp © 2024
Formulario de entrada
Búsqueda
Titulos
20-րդ միջազգային էկումենիկ կոնֆերանսը Իտալիայի Բոզե վանական համալիրում
El renacimiento del monasterio de Tatev
Exposición en Venecia del primer libro publicado en armenio
Hace un tiempo
La gran abstinencia o Medz Bak. Por Sergio Kniasian
Porque las iglesias cristianas celebran en diferentes fechas el navidad
«Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոս և հայրապետական շքանշան` ազգային բարերար Նազար Նազարյանին
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթ
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Դիակոնիայի ուսուցում» թեմայով համաժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի Օլիմպիադայի հանրապետական փուլը` Մայր Աթոռում
«Սուրբ Էջմիածինը կրոնական տուրիզմի և մշակութային ուղիների խաչմերուկում» թեմայով քննարկում Մայր Աթոռում
«Վանական կյանքը Հայ Եկեղեցում» խորագրով սիմպոզիում Զալցբուրգում
Աղոթքը կյանք է
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Նիս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցով կմեկնի Ֆրանսիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արցախ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Իտալիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 1
Hacer un sitio web gratis con uCoz