Miércoles, 2025-01-01, 9:10 AM |
|
Le saludo, Visitante · RSS |
|
|
Հոկտեմբերի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար, ՀՀ և ՌԴ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաքսիմ Սոկոլովին` ուղեկցությամբ ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանի:
Հանդիպմանը ՀՀ և ՌԴ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահն ուրախություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ հանդիպման առիթով` տեղեկացնելով անցած օրերի ընթացքում հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքների մասին: Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետը գոհունակություն հայտնեց երկու երկրների պատվիրակությունների արդյունավետ համագործակցության առիթով` ընդգծելով, որ այն համահունչ է երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը և եղբայրական ոգուն: Նորին Սրբությունը ողջունեց Հայաստանի և Ռուսաստանի տնտեսական գործակցության շրջանակներում իրականացվող համատեղ ծրագրերը` ... Leer más » |
Հունաստանում պաշտոնական այցով գտնվող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը և Հունահայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Խորեն աբեղա Առաքելյանը հոկտեմբերի 10-ին այցելեցին Հույն Ուղղափառ Եկեղեցու Սինոդ, ուր հանդիպում ունեցան Սինոդի ընդհանուր քարտուղար Գաբրիել եպիսկոպոսի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու Եկեղեցիների հարաբերությունների զարգացմանը և փոխգործակցության խորացմանն առնչվող մի շարք հարցեր, խաղաղության պահպանությանն ուղղված համատեղ գործակցության և հոգևոր-կրթական հաստատությունների սաների փոխանակման ծրագրեր: Նույն օրը Հովակիմ ... Leer más » |
Հոկտեմբերի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի (Ռուսաստանի Դաշնություն) միջտարածաշրջանային համագործակցության, ազգային քաղաքականության և կրոնական կազմակերպությունների հետ կապերի բաժնի ղեկավար Յուրի Արտյուխին: Ողջունելով հյուրին` Նորին Սրբությունը նշեց, որ նման այցերը համայն հայության հոգևոր կենտրոն հնարավորություն են ընձեռում լավագույնս ճանաչելու Հայոց Եկեղեցին և նրա հոգևոր արժեքները: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ ընդգծեց, որ երկու երկրների միջև հարաբերությունները ջերմ են ինչպես պետական, այնպես էլ հոգևոր մակարդակում: Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանյայց Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների ջերմ հարաբերություններին, ինչպես նաև ՌԴ-ում հայ համայնքի և
...
Leer más »
|
Հոկտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը տեղեկացավ Երուսաղեմի պատրիարքական փոխանորդ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանից, որ Երուսաղեմում երկարատև հիվանդությունից հետո կյանքի 93-րդ տարում ի Տեր ննջեց Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Գերագույն հոգևոր խորհուրդը և Հայ Եկեղեցու ողջ եկեղեցական դասը սգում են բազմավաստակ Պատրիարք Սրբազան Հոր մահը` աղոթելով, որ Տերը Սուրբ Հոգու մխիթարությունը պարգևի հավատավոր մեր ժողովրդին և Իր խնամքի և օրհնության ներքո պահի Երուսաղեմի Հայոց Պատրիարքական Աթոռը և նրա զինվորյալ միաբանությունը:
Ամենապատիվ Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը ծնվել է 1919 թ. փետրվարի 16-ին, Բաղդադի հյուսիսում (Իրաք)` Բագուբա քաղաքի մոտ գտնվող փախստականների ճամբարում: Բաղդադի Սրբոց Թարգմանչաց հայկական դպրոցում նախակրթական ուսումն ավարտելուց հետո ընդունվել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի Սրբոց Հակոբյանց ժառանգավորաց վարժարան: 1936 թ. օգոստոսի 2-ին սարկավագ է ձեռնադրվել ձեռամբ երջանկահիշատակ Պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Գուշակյանի: 1939 թ. հուլիսի 23-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա` ստանալով Թորգոմ անունը: 1939-46 թթ. Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանում տարբեր պաշտոններ է վարել. աշխատել է Պատրիարքարանի «Սիոն» ամսագրի խմբագրությունում, ինչպես նաև եղել է ճեմարանի փոխտեսուչ: ... Leer más » |
Հոկտեմբերի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լենինգրադի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոյի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի և Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանի:
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն ուրախություն հայտնեց, որ երկու երկրների հարաբերությունները զարգանում են նաև մարզային մակարդակի վրա` գոհունակությամբ հաստատելով Արագածոտնի և Լենինգրադի մարզերի միջև առկա բարեկամությունը և ակտիվ համագործակցությունը: Նորին Սրբությունը նշեց, որ նման գործակցության շնորհիվ պահպանվում են այն բարի ավանդույթները, որ դարեր շարունակ ... Leer más » |
Հոկտեմբերի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սլովակիայի Գերագույն դատարանի նախագահ Շտեֆան Հարաբինի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի, ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի և Սլովակիայի հայ համայնքի նախագահ Աշոտ Գրիգորյանի:
Ողջունելով հյուրերին` Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց երկու երկրների դատական կառույցների միջև ձևավորած սերտ համագործակցության համար: Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետը իր գնահատանքն ու օրհնությունը փոխանցեց Սլովակիայի իշխանություններին` Սլովակիայում ապրող հայորդիների նկատմամբ դրսևորած բարիացակամ վերաբերմունքի համար: Վեհափառ Հայրապետը նաև ողջունեց Սլովակիայի իշխանությունների ցուցաբերած զորակցությունը հայ ժողովրդին և նրա վճռական կեցվածքը Հայոց ... Leer más » |
Հոկտեմբերի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի ունեցավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շքանշանների հանձնման արարողություն: Հայրենիքին, Եկեղեցուն և ժողովրդին մատուցած ծառայությունների և վաստակի համար Հայ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշաններ շնորհվեցին Սաբիր Ստեփանյանին և Մանուկ Վարդանյանին:
Արարողության ընթացքում մեծարյալների կյանքին և ազգօգուտ գործունեությանն անդրադարձան ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Ընդերքի տրամադրման գործակալության պետ Կորյուն Հակոբյանը և դոկտոր-պրոֆեսոր Աղավարդ Խաչատրյանը: Այնուհետև «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո բերվեցին Հայրապետական սրբատառ կոնդակները, որոնք ընթերցեցին Մայր Աթոռի միաբաններ ... Leer más » |
Հոկտեմբերի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Համաշխարհային ժառանգության քաղաքներ» կազմակերպության տնօրենների խորհրդի անդամներին` ուղեկցությամբ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի:
Հանդիպմանը կազմակերպության նախագահ, Բիմսթերի (Նիդերլանդներ) քաղաքապետ Հարրի Բրինքմանը Նորին Սրբության ներկայացրեց կազմակերպության կողմից կատարվող աշխատանքները, ինչպես նաև ուրախություն հայտնեց Էջմիածին քաղաքի տոնի օրը Հայաստանում գտնվելու առիթով: Ողջունելով կազմակերպության տնօրենների ... Leer más » |
Հոկտեմբերի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վաղարշապատում մասնակցեց քաղաքի տոնի առիթով հրավիրված «Համաշխարհային ժառանգության քաղաքներ» կազմակերպության տնօրենների խորհրդի նիստի բացմանը և հայրապետական իր պատգամը, օրհնությունն ու շնորհավորանքները բերեց ներկաներին:
«Այսօր ուրախություն ենք ապրում ամենքս, քանզի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնով պսակյալ մեր օրհնյալ քաղաքի տարեդարձն ենք տոնում: Նվիրական են հիշատակները պատմական այս քաղաքի: Այստեղ է երկնի վերին խորաններից հրաշափառ կերպով իջել հարուցյալ մեր Տերը` Հիսուս Քրիստոս, և Սուրբ Գրիգոր Լուսավորիչն այս վայրում է ունեցել իր լուսեղեն տեսիլքը: Այստեղ է մեր ժողովուրդը դիմավորել հայոց աստվածատուր գրերը իր մտքի հիասքանչ հանճարով երկնած` Հայաստան վերադարձող Սուրբ ... Leer más » |
Հոկտեմբերի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Բուենոս Այրեսի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության տիկնանց միության անդամներին` ուղեկցությամբ ՀԲԸՄ պատվավոր անդամ Հարություն Սարաֆյանի:
Հանդիպմանը պրն. Սարաֆյանը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց միության գործունեությունը և Արգենտինայի հայոց թեմին միության անդամների կողմից ցուցաբերվող զորակցությունը: Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը արգենտինահայ համայնքի ներկայացուցիչներին բարի գալուստ մաղթեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Անդրադառնալով Արգենտինայի հայոց թեմին և համայնքին` Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ ընդգծեց, որ ... Leer más » |
Հոկտեմբերի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սիրիայի Արաբական Հանրապետության Հայ Բարեգործական Ընդհանուր Միության անդամներին և Հալեպի Կիլիկյան վարժարանի հոգաբարձուներին` ուղեկցությամբ Դամասկոսի հայոց թեմի քաղաքական ժողովի ատենապետ, ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ, Միջին Արևելքի և Հայաստանի ծրագրերի պատասխանատու Վազգեն Յակուբյանի: Հանդիպման ընթացքում պրն. Յակուբյանն անդրադարձավ Սիրիայում տիրող կացությանը և ներկայացրեց սիրիահայերին օժանդակելու նպատակով ստեղծված հատուկ հանձնախմբի աշխատանքները: Ողջունելով և հայրապետական իր օրհնությունը բերելով սիրիահայ ուխտավորներին` Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունն արտահայտեց Սիրիայում տեղի ունեցող
...
Leer más »
|
Հոկտեմբերի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկեց «Անցյալի պահպանություն` հանուն ապագայի» խորագրով Հայկական գրադա¬րանների միջազգային երկրորդ համաժողովը, որը կազմակերպվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ու ՀՀ Մշակույթի նախարարության համատեղ ջանքերով: Համաժողովին մասնակցում են Հայաստանի և Սփյուռքի, ինչպես նաև Հայ Եկեղեցու Նվիրապետական աթոռների ներկայացուցիչներ:
Համաժողովի բացմանն ընթերցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Սրբատառ կոնդակը` գրատպության 500-ամյակի առիթով: Նույն օրը համաժողովի մասնակիցներին ընդունեց և իր օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` բարի արդյունքներ մաղթելով համաժողովի աշխատանքներին: Նորին Սրբությունը կարևորեց միջգրադարանային համագործակցությունը, որի շրջանակներում ծրագրվում է հայագիտական գրականության շտեմարանի ստեղծում: Իր խոսքում Վեհափառ Հայրապետն անդրադարձավ նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ... Leer más » |
Հոկտեմբերի 3-ին «Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամը «ՆՈՒՌ» (Նոր ուսումնական ռազմավարություն) ծրագրի շրջանակներում XO համակարգիչներ բաժանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ՙԷօռնեկյան՚ հանրակրթական դպրոցի տարրական դասարանների աշակերտներին և ուսուցիչներին, որով Հայաստանում մեկնարկեց արգենտինահայ բարերար Էդուարդո Էօռնեկյանի նախաձեռնած ծրագիրը:
Միջոցառումը բացվեց «Էօռնեկյան» հանրակրթական դպրոցի տնօրեն Յուրի Ջիլավյանի երախտագիտության խոսքով: Այնուհետև ներկաներին շնորհավորանքի խոսք ուղղեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը` անդրադառնալով ծրագրի կարևորությանը աշակերտների համար: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունն ու գնահատանքը ծրագրի ... Leer más » |
Հոկտեմբերի 2-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Վոլֆգանգ Թիրզեի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուրախություն հայտնեց, որ երկու երկրների միջև հարաբերությունները առաջընթաց և զարգացում են ապրում` բարի արգասիքներ բերելով երկու ժողովուրդներին: Նորին Սրբությունը նշեց, որ միջխորհրդարանական հարաբերությունների սերտացումը կնպաստի տարածաշրջանային խնդիրների առավել խորը ընկալմանը` գոհունակություն հայտնելով տարածաշրջանում խաղաղության կայունացմանն ու առկա խնդիրների խաղաղ կարգավորմանն ուղղվող ջանքերի համար: Վեհափառ Հայրապետը նաև իր գնահատանքը բերեց փոխնախագահ Վոլֆգանգ Թիրզեին` ... Leer más » |
Սեպտեմբերի 29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեծ հանդիսավորությամբ նշվեց Ս. Գևորգ զորավարի տոնը:
Տոնի առիթով Մայր Տաճարում Ս. Պատարագ մատուցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր կրթական հաստատությունների վերատեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը: Արարողության ընթացքում պատարագիչ Սրբազանը հավուր պատշաճի քարոզ խոսեց` անդրադառնալով համաքրիստոնեական մեծ սրբի վկայաբանությանը. «…Հայ ժողովուրդը, որ աշխարհում առաջինն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն, իր հոգևոր գիտակցությամբ այն սրբերի հետ է կապվել, որոնց հավատքի օրինակը համընկել է իր հոգևոր փորձառության հետ: Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց անմիջապես հետո հավատքի պաշտպանության հարցը պատմության ընթացքում դարձավ մեզ համար ճակատագրի անբաժանելի մի մասը: Դրա լավագույն օրինակն է հայ ժողովրդի գոյության դարագլուխ կազմող Ավարայրի հերոսամարտը: Պատահական չէ հետևաբար, որ հայ ժողովրդի բարեպաշտական մտածողության մեջ ամենամեծ տեղը հատկացված է երկու զինվորականներին` Սբ. Սարգսին և Սբ. Գևորգին: Ազատության համար ... Leer más » |
Copyright MyCorp © 2025 |
|
|||
|
|||
|
|||