Miércoles, 2025-01-01, 8:22 AM |
|
Le saludo, Visitante · RSS |
|
|
Հոկտեմբերի 21-ին Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում ձեռամբ Արմավիր թեմի առաջնորդ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանի և մասնակցությամբ Արմավիրի թեմի հոգևոր դասի կատարվեց նորակառույց Սուրբ Աննա վեհաշուք եկեղեցու օծման արարողություն:
Եկեղեցու օծմանը ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, եկեղեցու ազնիվ բարերար` մոսկվաբնակ Վահան Ավագյանը` իր ընտանիքի հետ, Ազգային ժողովի պատգամավորներ, համայնքապե Աշոտ Գրիգորյանը, հարակից համայնքների ղեկավարները, բազմահազար համագյուղացիներ, թեմի եկեղեցասեր երիտասարդաց միությունների անդամներ և բազմաթիվ ուխտավորներ: Նախորդ օրը` հոկտեմբերի 20-ին նախագահությամբ Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանի կատարվել էր <<Դռնբացէքի>> արարողությունը և օծվել էին եկեղեցու 12 սյուները: Հոկտեմբերի 21-ին Սրբազան Հայրը Սրբալույս մյուռոնով օծեց Սուրբ Սեղանը, Սուրբ Խորանի սյուները` չորս Ավետարանիչների անուններով, և Մկրտության ավազանը: Վեհափառ Հայրապետի սրբատառ կոնդակով բարերար Վահան Ավագյանն արժանացավ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարձրագույն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո շքանշանի: ... Leer más » |
Հոկտեմբերի 21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց մոմավառության սրահի և կաթողիկոսական դամբարանի հողօրհնեքի արարողություն:
Մինչ արարողությունը Միածնաէջ Մայր Տաճարում ձեռամբ Մեծ Բրիտանիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի մատուցվեց Ս. Պատարագ, որին ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության 87-րդ ընդհանուր ժողովի առիթով Հայաստան ժամանած Միության նախագահ Պերճ Սեդրակյանը, կենտրոնական վարչությունը, պատվիրակներ և բազում ուխտավորներ: Պատարագի ընթացքում կատարվեց հոգեհանգստյան արարողություն երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Երուսաղեմի Հայոց Պատրիարք հոգելույս Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի, ՀԲԸՄ բարեհիշատակ նախագահների և Սիրիայում պատերազմական գործողությունների հետևանքով զոհված հայորդիների հոգիների խաղաղության համար: ... Leer más » |
Հոկտեմբերի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում, տեղի ունեցավ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) 87-րդ ընդհանուր ժողովը:
Ժողովին ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին, ՀԲԸՄ անդամներին ու պատգամավորներին հայրապետական իր օրհնությունը բերեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Ուրախությամբ ողջունելով ժողովականներին Մայր Աթոռում` Վեհափառ Հայրապետը մասնավորապես ասաց. «…Փառք ենք մատուցում Տիրոջը, որ մեր նվիրական հոգևոր կենտրոնը ընդունում է ձեզ բարեզարդված և նոր հույսերով, որոնցում մեծ է նաև Բարեգործականի վաստակը: Արդարև, Բարեգործականը մշտապես զորակից է եղել Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու և Սուրբ Էջմիածնի առաքելությանը` արդյունավետ իրագործելու համար աշխարհասփյուռ հայության հոգևոր խնամքը և քաջարթուն, զորավոր ու պայծառ պահելու եկեղեցական ու ազգային մեր անդաստանը: Հոգևոր և ազգային մեր կյանքի բազում հոգսեր են հանձն առել և հաղթահարել Բարեգործականի անդամները, շատ խնդիրներ վճռել, առատ արգասիքներ ու հույս պարգևել մեր ժողովրդի զավակներին: Հայոց հոգևոր կենտրոնի ծրագրերի իրականացմանը Միությունը մասնակցել է ազնիվ ջանքերով, առատաձեռն սրտաբուխ նվիրատվություններով` վկայելով որդիական սերն ու հավատարմությունը ... Leer más » |
Հոկտեմբերի 11-ից 17-ը Հունաստանի Կոս կղզում տեղի ունեցավ Ուղղափառ Եկեղեցիների ներկայացուցիչների նախապատրաստական խորհրդակցություն, համանախագահությամբ Սասիմայի միտրոպոլիտ Գենադիոսի (Տիեզերական Պատրիարքություն) և Միջագետքի միտրոպոլիտ Եվստաթիոս Մաթա Ռոհամի (Ասորի Ուղղափառ Եկեղեցի), ընդառաջ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 10-րդ համաժողովի, որը տեղի է ունենալու 2013 թ. հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 9-ը Հարավային Կորեայի Բուսան քաղաքում:
Խորհրդակցությանը, որ հյուրընկալվել էր Կոստանդնուպոլսի Տիեզերական պատրիարքության Կոսի և Նիսիրոսի միտրոպոլիտության կողմից, մասնակցում էին 37 միտրոպոլիտներ, արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ, վարդապետներ և քահանաներ, ինչպես նաև աշխարհիկ աստվածաբաններ Ուղղափառ և Արևելյան Ուղղափառ Եկեղեցիներից: Խորհրդակցության ընթացքում լսվեցին բանախոսություններ Եկեղեցու$CUT$ հաղորդութենական միության, խաղաղության և մարդու իրավունքների, բնության և շրջակա ... Leer más » |
Հոկտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մասնակցությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ու մատենադարանի բարերարներ տեր և տիկին Վաչե և Թամար Մանուկյանների, տեղի ունեցավ «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի բացումը:
Արարողությունը բացվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վանական խորհրդի նախագահ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի խոսքով, ապա Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կատարվեց Մայր Աթոռի նորակառույց մատենադարանի օրհնության կարգը: Արարողության ավարտին ներկաներին օրհնության իր խոսքը բերեց Վեհափառ Հայրապետը: «…Հիշարժան և տոնական է այս օրը Մայր Աթոռի համար: Եկավ բարի պահը, և մեր ժողովրդի առջև բացում ենք դռները «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի: Նորակառույց մատենադարանը, ինչպես տեսնում եք, գեղեցկակերտ և ոգեշեն կառուցված` առանձին շուք է հաղորդում մեր նվիրական հնագույն Մայրավանքին: Հոգու և մտքի լուսավորության այս նոր կաճառը, ապահովված է լավագույն պայմաններով ու հնարավորություններով Մայր Աթոռի մեծաթիվ գրականության պահպանման և ուսումնասիրման համար ... Leer más » |
Հոկտեմբերի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարար, ծովակալ Ջիամպաոլո Դի Պաոլայի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ Պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանի և ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի:
Հանդիպմանը բարի գալուստ մաղթելով հյուրերին համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Վեհափառ Հայրապետը բարձր գնահատեց երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև ձևավորվող համագործակցությունը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նկատեց, որ հայ-իտալական դարավոր բարեկամությունն արտահայտվում է ոչ միայն պետական, այլև եկեղեցական մակարդակով, որի վկայությունն են Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցիների եղբայրական հարաբերությունները: ... Leer más » |
Copyright MyCorp © 2025 |
|
|||
|
|||
|
|||