Miércoles, 2025-01-01, 7:59 AM |
|
Le saludo, Visitante · RSS |
|
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ընթացող Թեմական ներկայացուցչական չորրորդ ժողովի նոյեմբեր 2-ի նիստին իր մասնակցությունը բերեց ՀՀ վարչապետ, Արարատյան Հայրապետական թեմի թեմական խորհրդի ատենապետ տիար Տիգրան Սարգսյանը:
ՀՀ վարչապետը, ՀՀ կառավարության անունից ողջունելով ժողովականներին, անդրադարձավ մի շարք հարցերի: «Անժխտելի է այն դեկատարությունը, որը հայ ժողովրդի պատմության մեջ ունեցել է և ունի Հայ Առաքելական Եկեղեցին: Շնորհիվ մեր հավատքի, եկեղեցու շուրջ մեր համախմբվածության՝ այսօր ունենք պետություն և համատեղ ջանքերով լուծում ենք այն խնդիրները, որոնք մտահոգում են մեր ժողովրդին: Ինչպես դարեր ի վեր, այնպես էլ այսօր Հայ Առաքելական Եկեղեցու օրակարգում ընդգրկված են հարցեր, որոնք մտահոգում են մեր ժողովրդին և մենք ձեզ հետ փորձում ենք գտնել պատասխաններ, որոնք առաջնորդելու, օժանդակելու և ծառայելու են մեր ժողովրդին», - նշեց ՀՀ վարչապետը: Կառավարության ղեկավարը մասնավորապես անդրադարձավ ժամանակակից ... Leer más » |
Նոյեմբերի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, սկսվեց Թեմական ներկայացուցչական չորրորդ ժողովը, որին մասնակցում են Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունների ներկայացուցիչներ, Ամենայն Հայոց Կաթողիկոսության Հայաստանի և Սփյուռքի երեսուներկու թեմերի առաջնորդներ, Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամներ և Հայրապետական պատվիրակությունների ու թեմերի աշխարհական ներկայացուցիչներ: Յոթանասուն մասնակիցներ երեք օրերի ընթացքում կքննարկեն եկեղեցական և ազգային կյանքին վերաբերող զանազան խնդիրներ:
Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո ժողովականներին ողջունեց Թեմական ներկայացուցչական ժողովի կազմակերպիչ հանձնախմբի ատենապետ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը` անդրադառնալով ժողովի կարևորությանն ու նպատակներին և հրավիրելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին հայրապետական իր պատգամն ուղղել ժողովին: Նորին Սրբությունն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց հավաքի մասնակիցներին, որ նախանձախնդիր ու պատրաստակամ հոգով համախմբվել են Մայր Աթոռ Ս. Էջմիածնում: ... Leer más » |
Հոկտեմբերի 30-31-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ, գումարվեց Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը` ընդլայնված կազմով:
Ժողովի սկզբում Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր օրհնությունն ու գնահատանքը բերեց խորհրդի անդամներին` արդյունավետ աշխատանք մաղթելով ժողովականներին: Նորին Սրբությունը նաև ողջունեց Երուսաղեմի Հայոց Պատրիարքական տեղապահ Տ. Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանի և Կ. Պոլսի Հայոց Պատրիարքությունից Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանի մասնակցությունը ժողովին: Մինչ օրակարգին անցնելը Գերագույն հոգևոր խորհրդի անդամներն աղոթք բարձրացրեցին Երուսաղեմի Հայոց Պատրիարք երջանկահիշատակ Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի և Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Աղան արքեպիսկոպոս Պալիոզյանի հոգու հանգստության համար: Ժողովի նիստերն ատենապետեցին Տ. Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը և Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Գերագույն հոգևոր խորհրդին Երուսաղեմի Հայոց Պատրիարքության վերաբերյալ տեղեկություններ փոխանցեց ... Leer más » |
Հոկտեմբերի 27-ին Միածնաէջ Մայր Տաճարում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց հոգեհանգստյան արարողություն` Հունգարիայում սպանված ՀՀ ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանի և 1999 թ. հոկտեմբերի 27-ին ոճրագործության հետևանքով ՀՀ Ազգային ժողովում զոհվածների համար:
Արարողության ավարտին Գուրգեն Մարգարյանի ընտանիքին և ներկաներին իր խոսքն ուղղեց Ամենայն Հայոց Հայրապետը` անդրադառնալով 1999 թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների հետևանքով զոհված պետական այրերի և Հունգարիայում վայրագորեն սպանված լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի հիշատակին: Նորին Սրբությունը հորդորեց ներկաներին իրենց աղոթքներում մշտապես հիշել նահատակ զավակներին, որպեսզի նրանց ... Leer más » |
Հոկտեմբերի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը, հրաժեշտ տալով |
Copyright MyCorp © 2025 |
|
|||
|
|||
|
|||