Miércoles, 2025-01-01, 9:44 AM |
|
Le saludo, Visitante · RSS |
|
|
«Անիրաւ մամոնայից ձեզ համար բարեկամներ արէք» (Ղուկ. ԺԶ. 9)
Մեծ պահոց Դ(4-րդ) կիրակին կոչվում է Տնտեսի կիրակի: Այս կիրակին նույնպես իր անունը ստացել է այդ օրը կարդացվող ավետարանական գլխավոր` Անիրավ տնտեսի առակից: Ըստ Եկեղեցու հայրերի` Տնտեսի կիրակին Աստծուց մարդուն շնորհված ստացական առաքինություններից մեկի` ողորմության և բարի գործերի խորհուրդն ունի գլխավորապես, ինչը մարդու հոգևոր երանելի վիճակը պահելու կարևորագույն ճանապարհներից մեկն է: Ողորմությունը նաև ապաշխարության խորհրդի կատարման հիմնական, առանցքային հանգրվաններից մեկն է` պահքի և աղոթքի հետ միասին, և հաճախ այս առաքինությունը Եկեղեցու վարդապետների կողմից ավելի կարևոր է դիտվում փրկության համար, քան անգամ պահքն ու աղոթքը: Այս կիրակին, սակայն, ողորմության գաղափարիցզատ, ունի նաև այլ կարևոր խորհուրդներ, մասնավորապես այն, որ բարեկամներ շահելն ավելի մեծ արժեք ունի, քան անիրավ մամոնան` դրամը: Նաև այն, որ յուրաքանչյուր մարդ մի օր հաշիվ պիտի տա Աստծուն, իր գիտակցությանն ու խղճին` իր կատարած գործերի համար, իր արածի ու չարածի համար: Նախ վերհիշենք Տնտեսի կիրակի ընթերցվող գլխավոր նյութը` Անիրավ տնտեսի առակը Ղուկասի Ավետարանից. Եւ Յիսուս իր աշակերտներին ասաց. « Մի մեծահարուստ մարդ կար, որ մի տնտես ունէր. եւ նրա մասին ամբաստանութիւն եղաւ, որպէս թէ վատնում է իր տիրոջ ունեցուածքը: Տէրը կանչեց նրան եւ ասաց. այս ի՞նչ եմ լսում քո մասին. տու´ր քո տնտեսութեան հաշիւը, որովհետեւ այլեւս տնտես լինել չես կարող: Տնտեսը իր մտքում ասաց. ի՞նչ պէտք է անեմ, քանի որ իմ տէրը տնտեսութիւնս ինձնից վերցնում է. հողի վրայ աշխատել չեմ կարող, մուրալ ամաչում եմ: Գիտեմ, թէ ինչ պիտի անեմ, որպէսզի, երբ տնտեսութիւնիցս հեռացուեմ, ընդունեն ինձ իրենց տները: Եւ իր տիրոջ պարտապաններից իւրաքանչիւրին մէկ առ մէկ իր մօտ կանչելով` առաջինին ասում է` իմ տիրոջը ինչքա՞ն պարտք ունես: ... Leer más » |
«Եթէ չապաշխարէք, ամէնքդ էլ նոյնպէս պիտի կորչէք» (Ղուկ. ԺԳ 3)
Մեծ պահքի Գ` «Անառակի կիրակին» ապաշխարության խորհուրդն ունի: Այն ցույց է տալիս մեղավոր մարդու` անկյալ վիճակից դեպի Աստված վերադարձի ճանապարհը:Այս կիրակին, ինչպես և հաջորդ երկու կիրակիները, իրենց անունները վերցնում են օրվա ավետարանական ընթերցվածի գլխավոր առակից: Մեծ պահոց Երրորդ կիրակիի հենքը այդ օրը կարդացվող գլխավոր նյութը` Անառակ որդու հայտնի առակն է Ղուկասի Ավետարանից` Նոր Կտակարանի ամենաթանկագին գոհարներից մեկը, որը, ըստ էության, իր մեջ խտացրած բովանդակում է Ավետարանի հիմնական ուսուցումները, ինչի պատճառով առակը հաճախ անվանում են «Ավետարան Ավետարանի մեջ»: Ըստ Եկեղեցու հայրերի` Մեծ պահքի գլխավոր նպատակը, մինչևիսկ «գոյության պատճառը» այս կիրակիի իմաստի և նրանից եկող թելադրանքի մեջ է: Ընթերցելով և վերընթերցելով առակը` դժվար չէ նկատել, որ նախորդ երկու ... Leer más » |
«Արգելված պտուղն ուտելով` ճաշակեցին մեղքի և մահվան դառնությունը»( շարական)
Մեծ Պահքի ԵՐԿՐՈՐԴ կիրակին կոչվում է Արտաքսման կիրակի: Այս կիրակին հիշատակն է մեր նախածնողների` Ադամի ու Եվայի` դրախտից արտաքսվելու: Սբ. Զատկի շարժականությամբ պայմանավորված՝ այս տարի Մեծ պահոց Բ կիրակին համընկնում է փետրվարի 26-ին: Ադամը և Եվան դրախտի երանավետ փափկության մեջ երկար չմնացին:Աստվածաշունչ մատյանի Ծննդոց գրքում նկարագրվում է, թե ինչպես նրանք իրենց անհնազանդության, այն է`Աստծո կողմից արգելված պտուղը ճաշակելու պատճառով(որն, ի դեպ, հենց պահքի ու ժուժկալության պատվիրանն էր) արտաքսվեցին դրախտի երանավետ փափկությունից և դատապարտվեցին մահկանացու կյանքի` իր բոլոր տխուր ու տաժանելի հետևանքներով հանդերձ. Ճակատի քրտինքով հացը հայթայթել, երկունքի ցավերով զավակածնություն և այլն: Ահա թե ինչպես է ներկայացնում այս իրավիճակը ... Leer más » |
Սովորաբար Բարեկենդան է կոչվում շաբաթապահքերի և Մեծ պահքի նախընթաց օրը: Բարեկենդանին թույլատրվում են չափավոր վայելքներ, խրախճանքներ, խաղեր եւ ուտեստներ` ի հետևություն Եղիային ուղղված հրեշտակի խոսքի. «Ելիր, կեր, որովհետև երկար ճանապարհ ես գնալու» (Թագ. 19:7): Բարեկենդան բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք:
Մեծ պահքի բարեկենդանը կոչվում է Բուն Բարեկենդան, քանի որ նախորդում է ամենաերկար պահքին: Բարեկենդանը մարդու երջանկության հիշատակն է, որը դրախտում վայելում էին Ադամն ու Եվան: Այն նաև դրախտային կյանքի օրինակն է, որտեղ մարդուն արտոնված էր ճաշակել բոլոր պտուղները, բացառությամբ բարու և չարի` գիտության ծառի պտղից, որը պահքի խորհրդանիշն է: Բարեկենդանն առաքինությունների արտահայտություն է: Այդ օրը մարդիկ սգից անցնում են ուրախության, չարչարանքից` խաղաղության: Այս ընկալմամբ է, որ յուրաքանչյուր քրիստոնյա հոգու խոնարհումով, ապաշխարությամբ, պահքով և ողորմության հույսով սկսում է Մեծ պահքի 40-օրյա ճանապարհը: Այն տևում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության՝ Զատիկի տոնը: Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք: Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից: Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու անօգուտ է: «Լեռան քարոզում» Քրիստոս պահքի մասին ասում է. «Երբ ծոմ պահեք, տրտմերես մի լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսներն այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երևան, թե ծոմ են պահում, ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը, այսինքն՝ մարդկանց երևալը և նրանցից գովվելը: Այլ երբ դու ծոմ պահես, օծի քո գլուխը և լվա քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց ծոմ պահող, այլ քո Հորը՝ գաղտնաբար, և քո հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ» (Մատթ. 6:16-18): Մեր Տերը սովորեցնում է, թե ինչ ոգով է պետք այն կատարել: Ինչպես հիվանդությունն է ազդում մարմնի վրա, այնպես էլ մեղքն է ազդում հոգու վրա: Պահեցողությունը չէ, որ մեղքը քավվում է, այլ Աստված է քավիչը: Սակայն պահեցողությունը կարևոր է քավչարար այս սրբագործության մեջ: Զղջումը, աղոթքը, ապաշխարանքը հիմնական պայմաններն են ... Leer más » |
Copyright MyCorp © 2025 |
|
|||
|
|||
|
|||