Inicio » 2012»Noviembre»27 » Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Բուենոս Այրեսի ՀԲԸՄ տիկնանց միության անդամներին
1:56 PM
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Բուենոս Այրեսի ՀԲԸՄ տիկնանց միության անդամներին
Հոկտեմբերի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Բուենոս Այրեսի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության տիկնանց միության անդամներին` ուղեկցությամբ ՀԲԸՄ պատվավոր անդամ Հարություն Սարաֆյանի: Հանդիպմանը պրն. Սարաֆյանը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց միության գործունեությունը և Արգենտինայի հայոց թեմին միության անդամների կողմից ցուցաբերվող զորակցությունը: Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը արգենտինահայ համայնքի ներկայացուցիչներին բարի գալուստ մաղթեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Անդրադառնալով Արգենտինայի հայոց թեմին և համայնքին` Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ ընդգծեց, որ արգենտինահայ համայնքն ամենակազմակերպված, հայաշունչ և օրինակելի հայկական գաղթօջախներից մեկն է: Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձր գնահատեց թեմական կյանքի աշխուժացմանն ուղղած ձեռնարկներն ու միջոցառումները` ներկաներին հորդորելով մասնավոր ուշադրություն դարձնել երիտասարդ սերնդին, նրանց կրթել ու դաստիարակել հայրենասիրության և եկեղեցասիրության ոգով: