Miércoles, 2025-01-01, 10:07 AM





ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ  - IGLESIA APOSTOLICA ARMENIA
Inicio Registrarse Entrada
Le saludo, Visitante · RSS
pagina de inicio
Categorías de la sección
Noticias [228]
CONTENIDO
Calendario
«  Agosto 2012  »
LuMaMiJuViSaDo
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
RELOJ
CONTADOR
Archivo de registros
 
Inicio » 2012 » Agosto » 28 » Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի հայորդյաց տան սաներին
11:59 AM
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի հայորդյաց տան սաներին

Հուլիսի 13-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի Մոսկվայի հայորդյաց տան ստեղծագործական խմբերին` ուղեկցությամբ հայորդյաց տան տեսուչ Տ. Առաքել քահանա Ամիրյանի:
Հանդիպման սկզբում շնորհակալություն հայտնելով Վեհափառ Հայրապետին ընդունելության համար` տեսուչ Տեր Հայրը տեղեկացրեց, որ թեմակալ առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի օրհնությամբ և մոսկվաբնակ հայ բարերար Էդգար Արամյանի հովանավորությամբ հաստատության սաներն ամեն տարի ուխտագնացության են գալիս հայրենի երկիր` այցելելու սրբավայրեր և հաղորդ դառնալու ազգային ու հոգևոր սրբազան արժեքներին: Տեր Հայրն իր խոսքում նշեց, որ հայորդյաց տան ստեղծագործական խմբերը` «Գավիթ» թատրոնը, «Հայասա» ու «Ովսաննա» պարային համույթները և «Նորահրաշ» երգչախումբը, արդեն ելույթներով հանդես են եկել Հայաստանի մի շարք հայորդյաց տներում:
Այնուհետև հայորդյաց տան սաների ներկայությունը համայն հայության նվիրական հոգևոր կենտրոնում ողջունեց Վեհափառ Հայրապետը` ուրախություն հայտնելով երիտասարդների ստեղծագործական ձեռքբերումների կապակցությամբ: Նորին Սրբությունն ընդգծեց, որ հայորդյաց տան սաների հաջողությունները վկայությունն են թեմական կյանքում ծավալվող հոգևոր և հայապահպան աշխույժ գործունեության: Այս առիթով Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը բերեց Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս Սրբազանին` եկեղեցու հովանու ներքո երիտասարդներին կրթելու և հայ ազգային ավանդները նրանց մեջ միշտ ամուր պահելու ջանքերի համար:
Հանդիպման ժամանակ «Նորահրաշ» երգչախումբը հանդես եկավ ազգային և հոգևոր երգերի գեղեցիկ կատարումներով: Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերստին իր օրհնությունը բերեց հայորդյաց տան սաներին` մաղթելով միշտ հավատարիմ մնալ ազգային և եկեղեցական արմատներին, անաղարտ պահպանել իրենց ազգային ինքնությունն ու դիմագիծը:







Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ
տնօրեն` Տ. Վահրամ քահանա Մելիքյան






Categoría: Noticias | Visiones: 259 | Ha añadido: termashtots | Tags: Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մ | Ranking: 0.0/0
Total de comentarios: 0
Copyright MyCorp © 2025
Formulario de entrada
Búsqueda
Titulos
20-րդ միջազգային էկումենիկ կոնֆերանսը Իտալիայի Բոզե վանական համալիրում
El renacimiento del monasterio de Tatev
Exposición en Venecia del primer libro publicado en armenio
Hace un tiempo
La gran abstinencia o Medz Bak. Por Sergio Kniasian
Porque las iglesias cristianas celebran en diferentes fechas el navidad
«Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոս և հայրապետական շքանշան` ազգային բարերար Նազար Նազարյանին
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթ
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Դիակոնիայի ուսուցում» թեմայով համաժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի Օլիմպիադայի հանրապետական փուլը` Մայր Աթոռում
«Սուրբ Էջմիածինը կրոնական տուրիզմի և մշակութային ուղիների խաչմերուկում» թեմայով քննարկում Մայր Աթոռում
«Վանական կյանքը Հայ Եկեղեցում» խորագրով սիմպոզիում Զալցբուրգում
Աղոթքը կյանք է
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Նիս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցով կմեկնի Ֆրանսիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արցախ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Իտալիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 1
Hacer un sitio web gratis con uCoz