|
|
|
|
Inicio » 2012 » Abril » 27 » Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց պապական նորանշանակ նվիրակին
8:27 PM Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց պապական նորանշանակ նվիրակին |
Մարտի 21-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում և Վրաստանում նորանշանակ պապական նվիրակ Նորին Սրբազնություն Մարեկ արքեպիսկոպոս Սոլչինսկուն:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորեց Մարեկ արքեպիսկոպոսին նշանակման առիթով`հաջողություն մաղթելով իր առաքելության մեջ:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու հարաբերություններին, մասնավորապես Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և Վատիկանի միջև ձևավորված սերտ համագործակցությանը: Վերհիշելով Հովհաննես Պողոս Բ Պապի այցը Հայաստան 2001թ.` Նորին Սրբությունն իր խոսքում ընդգծեց, որ նման փոխադարձ այցելությունները նորոգում և ամրապնդում են երկու Եկեղեցիների կապերը: Այդ առումով կարևորվեցին նաև շփումները և համագործակցությունը թեմական և ծխական մակարդակի վրա:
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի պատասխանատու Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:
Մայր Աթոռ
Ս. Էջմիածին
Տեղեկատվական Համակարգ
տնօրեն` Տ.
Վահրամ քահանա
Մելիքյան
|
Categoría: Noticias |
Visiones: 244 |
Ha añadido: termashtots
| Ranking: 0.0/0 |
|
|
Copyright MyCorp © 2025 |
|
|
|