Jueves, 2024-05-02, 11:30 PM





ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ  - IGLESIA APOSTOLICA ARMENIA
Inicio Registrarse Entrada
Le saludo, Visitante · RSS
pagina de inicio
Categorías de la sección
Noticias [228]
CONTENIDO
Calendario
«  Agosto 2012  »
LuMaMiJuViSaDo
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
RELOJ
CONTADOR
Archivo de registros
 
Inicio » 2012 » Agosto » 27 » «Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
9:55 PM
«Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում

Հուլիսի 12-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ «Ոսկե ծիրան» միջազգային ամենամյա կինոփառատոնի առիթով Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու սահմանած «Եղիցի լույս» մրցանակի հանձնման արարողությունը: Հայոց Եկեղեցու հաստատած այս մրցանակն այս տարի շնորհվեց կինոռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովին:
Արարողության սկզբում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մասնակիցների և հյուրերի ներկայությունը Սբ. Էջմիածնում ողջունեց Մայր Աթոռի Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: Սրբազան Հայրը խոսեց հայ կինեմատոգրաֆիայի պատմության, ապա «Ոսկե ծիրան» կինոփառատոնի առաքելության մասին: Իր խոսքում Սրբազանը նաև անդրադարձավ Հայ Եկեղեցու մշտամնա հոգատարությանը հայ մշակույթի և հոգևոր-մշակութային արժեքների հանդեպ: Ներկայացնելով մեծարյալի ստեղծագործական վաստակը` Սրբազան Հայրը մաղթեց մեծանուն կինոռեժիսորին նորանոր ստեղծագործական հաջողություններ ու ձեռքբերումներ:
Մրցանակաբաշխության առիթով խոսքով հանդես եկան և տիար Սոկուրովին շնորհավորեցին «Եղիցի լույս» մրցանակի խորհրդի անդամ, պրոֆեսոր Դավիթ Մուրադյանը և կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանը: Կինոարվեստը նկատելով իբրև լույսի արվեստ` հասցեագրված մարդկանց հոգիներին, նրանք խոսեցին նաև փառատոնի շրջանակներում Հայ Եկեղեցու սահմանած ՙԵղիցի լույս՚ մրցանակի կարևորության մասին:
Այնուհետև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր-կրթական հաստատությունների տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ընթերցեց հայրապետական վկայագիրը, որից հետո ներկաների ծափողջյունների ներքո Ամենայն Հայոց Հայրապետը «Եղիցի լույս» մրցանակը շնորհեց ռուս կինոռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովին` հոգևոր, մշակութային և մարդասիրական արժեքների քարոզչության և համաշխարհային կինոարվեստում իր նշանակալի ավանդի համար:
Մրցանակաբաշխությունից հետո ներկաների հետ իր զգացումները կիսեց պրն. Սոկուրովը: Շնորհակալություն հայտնելով Հայրապետական մրցանակի արժանանալու բարձր պատվի համար` հայտնի կինոռեժիսորն անդրադարձավ կինեմատոգրաֆիայի կարևոր առաքելությանը մարդկության կյանքում, արվեստի այս ճյուղի այսօրվա զարգացման ուղիներին ու արժեքներին:
Արարողությունը փակվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով և «Պահպանիչ» աղոթքով: Նորին Սրբությունը, ողջունելով կինոփառատոնի մասնակիցների ներկայությունը Մայր Աթոռում, իր գնահատանքը հայտնեց փառատոնի հիմնադիր-տնօրենին և կազմակերպիչներին, ինչպեսև «Եղիցի լույս» մրցանակի շնորհման հանձնախմբին: Վեհափառ Հայրապետը իր օրհնությունն ու շնորհավորանքը բերեց նաև Ալեքսանդր Սոկուրովին` մաղթելով Աստծու զորակցությունը նրա ստեղծագործական կյանքին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը վստահություն հայտնեց, որ սա գեղեցիկ մի ավանդույթ կդառնա Հայոց Եկեղեցու կյանքում, երբ վաստակաշատ արվեստագետներ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ամեն տարի կարժանանան «Եղիցի լույս» մրցանակի:







Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ
տնօրեն` Տ. Վահրամ քահանա Մելիքյան






Categoría: Noticias | Visiones: 458 | Ha añadido: termashtots | Tags: «Եղիցի լույս», մրցանակի հանձնման հանդիսություն Մայ | Ranking: 0.0/0
Total de comentarios: 0
Copyright MyCorp © 2024
Formulario de entrada
Búsqueda
Titulos
20-րդ միջազգային էկումենիկ կոնֆերանսը Իտալիայի Բոզե վանական համալիրում
El renacimiento del monasterio de Tatev
Exposición en Venecia del primer libro publicado en armenio
Hace un tiempo
La gran abstinencia o Medz Bak. Por Sergio Kniasian
Porque las iglesias cristianas celebran en diferentes fechas el navidad
«Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոս և հայրապետական շքանշան` ազգային բարերար Նազար Նազարյանին
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթ
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Դիակոնիայի ուսուցում» թեմայով համաժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի Օլիմպիադայի հանրապետական փուլը` Մայր Աթոռում
«Սուրբ Էջմիածինը կրոնական տուրիզմի և մշակութային ուղիների խաչմերուկում» թեմայով քննարկում Մայր Աթոռում
«Վանական կյանքը Հայ Եկեղեցում» խորագրով սիմպոզիում Զալցբուրգում
Աղոթքը կյանք է
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Նիս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցով կմեկնի Ֆրանսիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արցախ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Իտալիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 1
Hacer un sitio web gratis con uCoz