Miércoles, 2025-01-01, 10:29 AM





ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ  - IGLESIA APOSTOLICA ARMENIA
Inicio Registrarse Entrada
Le saludo, Visitante · RSS
pagina de inicio
Categorías de la sección
Noticias [228]
CONTENIDO
Calendario
«  Diciembre 2012  »
LuMaMiJuViSaDo
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
RELOJ
CONTADOR
Archivo de registros
 
Inicio » 2012 » Diciembre » 21 » Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
1:24 PM
Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Հոկտեմբերի 30-31-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ, գումարվեց Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը` ընդլայնված կազմով:
Ժողովի սկզբում Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր օրհնությունն ու գնահատանքը բերեց խորհրդի անդամներին` արդյունավետ աշխատանք մաղթելով ժողովականներին: Նորին Սրբությունը նաև ողջունեց Երուսաղեմի Հայոց Պատրիարքական տեղապահ Տ. Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանի և Կ. Պոլսի Հայոց Պատրիարքությունից Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանի մասնակցությունը ժողովին:
Մինչ օրակարգին անցնելը Գերագույն հոգևոր խորհրդի անդամներն աղոթք բարձրացրեցին Երուսաղեմի Հայոց Պատրիարք երջանկահիշատակ Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի և Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Աղան արքեպիսկոպոս Պալիոզյանի հոգու հանգստության համար:
Ժողովի նիստերն ատենապետեցին Տ. Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը և Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:
Գերագույն հոգևոր խորհրդին Երուսաղեմի Հայոց Պատրիարքության վերաբերյալ տեղեկություններ փոխանցեց Պատրիարքական տեղապահ Արիս Սրբազանը` շնորհակալություն հայտնելով Վեհափառ Հայրապետին` Երուսաղեմի Ս. Աթոռին և եկեղեցական դասին ցուցաբերվող զորակցության համար: Ժողովականներն իրենց գնահատանքը հայտնեցին պատրիարքական տեղապահին և Երուսաղեմի զինվորյալ միաբանությանը նրանց նվիրյալ ծառայության համար` մաղթելով, որ Աստված զորավիգ լինի Երուսաղեմի Ս. Աթոռին և օգնական` տեղապահ Սրբազանին` կազմակերպելու պատրիարքական առաջիկա ընտրությունները:
Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքության գործունեության վերաբերյալ զեկուցեց Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:
Գերագույն հոգևոր խորհուրդն ի գիտություն ընդունեց Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի զեկույցն առաջիկա տարի գումարվելիք Հայ Եկեղեցու Ընդհանուր եպիսկոպոսաց ժողովի առնչությամբ, որին մասնավորապես քննության կառնվեն Հայ Եկեղեցու ծիսական հանձնաժողովի և սրբադասման հանձնաժողովի կատարած աշխատանքները:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Մայր Աթոռի միջոցառումների մասին զեկույց ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Քննարկելով ներկայացված նախագիծը` Գերագույն հոգևոր խորհուրդն իր գնահատանքը հայտնեց հանձնախմբին կատարված աշխատանքի համար:
Ժողովականները մտահոգությամբ անդրադարձան Սիրիայում շարունակվող ողբերգական իրադարձություններին` ցավով արձանագրելով Սիրիայի ժողովրդի և սիրիահայ համայնքի կրած կորուստները, ինչպես նաև օրեր առաջ Հալեպի Ս. Գևորգ հայկական եկեղեցու հրդեհման պարագան: Քննարկվեցին սիրիահայությանը զորակցելու ուղիներ, կարևոր նկատվեց նաև, որ եկեղեցական և ազգային կառույցները օգնություն ցուցաբերեն Հայաստանում ապաստան գտած հայորդիներին: Ծանուցվեց, որ Մայր Աթոռ Ս. Էջմիածինն արդեն երկու հարյուր հազար դոլար օգնություն է փոխանցել Դամասկոսի հայոց թեմին` սիրիահայության կարիքները հոգալու համար, իսկ Մայր Աթոռում գործող Կլոր սեղան միջեկեղեցական հիմնադրամը օգնություն է ցուցաբերելու Հայաստանում գտնվող սիրիահայերին:
Գերագույն հոգևոր խորհուրդը քննության առավ նաև մի շարք կարգապահական հարցեր, ի մասնավորի` թեմերում սպասավորող Մայր Աթոռի միաբանների` հնգամյա ծառայության ավարտին Մայր Աթոռ վերադառնալու պարագան և Հայաստանի թեմերի հոգևոր հովիվների` սպասավորության վայրերում բնակության խնդիրը: Պարտադիր նկատվեց, որ համաձայն ԳՀԽ որոշման, Հայ Եկեղեցու տարբեր թեմերում սպասավորող Մայր Աթոռի միաբանները հնգամյա սպասավորությունից հետո Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ անպայման վերադառնան Մայր Աթոռ Ս. Էջմիածին: ժողովականները կարևորությամբ շեշտեցին նաև թեմերի քահանաների պարտադիր բնակության անհրաժեշտությունն իրենց հովվության տարածքներում, ինչը պայման է թեմերում ծխական կյանքի աշխուժացման: Այս խնդիրների առնչությամբ ԳՀԽ-ը որոշեց, որ անհնազանդ եկեղեցականների նկատմամբ կիրառվեն վարչական պատիժներ` ընդհուպ մինչև կարգալուծություն:
Գերագույն հոգևոր խորհուրդը նաև հորդորեց ՀՀ և Սփյուռքի զանգվածային լրատվամիջոցներին` զերծ մնալու հոգևոր կոչումից զրկված` կարգալույծ եղած անձանց քահանայական անվամբ ներկայացնելուց` ընդգծելով, որ նման երևույթները տեղիք են տալիս թյուր ըմբռնումների հավատացյալների շրջանակում և չեն բխում մեր Եկեղեցու և ժողովրդի շահերից:








Մայր Աթոռ Ս. Էջմիածին                                   


Տեղեկատվական
համակարգ                                                          


տնօրեն` Տ. Վահրամ քահանա
Մելիքյան








Categoría: Noticias | Visiones: 321 | Ha añadido: termashtots | Tags: Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր | Ranking: 0.0/0
Total de comentarios: 0
Copyright MyCorp © 2025
Formulario de entrada
Búsqueda
Titulos
20-րդ միջազգային էկումենիկ կոնֆերանսը Իտալիայի Բոզե վանական համալիրում
El renacimiento del monasterio de Tatev
Exposición en Venecia del primer libro publicado en armenio
Hace un tiempo
La gran abstinencia o Medz Bak. Por Sergio Kniasian
Porque las iglesias cristianas celebran en diferentes fechas el navidad
«Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոս և հայրապետական շքանշան` ազգային բարերար Նազար Նազարյանին
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթ
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Դիակոնիայի ուսուցում» թեմայով համաժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի Օլիմպիադայի հանրապետական փուլը` Մայր Աթոռում
«Սուրբ Էջմիածինը կրոնական տուրիզմի և մշակութային ուղիների խաչմերուկում» թեմայով քննարկում Մայր Աթոռում
«Վանական կյանքը Հայ Եկեղեցում» խորագրով սիմպոզիում Զալցբուրգում
Աղոթքը կյանք է
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Նիս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցով կմեկնի Ֆրանսիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արցախ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Իտալիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 1
Hacer un sitio web gratis con uCoz